• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հանդիպել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի հետ

    Պատմական ժառանգության վերադարձի դժվարին ճանապարհը


    2019թ. նոյեմբերի 14-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հանդիպել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Պրն. Արսեն Ավակովի հետ և քննարկել Ուկրաինայում հայ կաթողիկէ համայնքի վերակազմակերպման և հայ կաթողիկէ եկեղեցիների վերադարձման հետ կապված աշխատանքային հարցեր: Առաջնորդ Հորն ուղեկցում էր Ուկրաինայում առաքելություն իրականացնող Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, ով կազմակերպել էր հանդիպումը:

     

    Նախարար Ավակովն ասել է, որ Ներքին գործերի նախարարության աշխատանքային կարևոր ուղղություններից մեկը կրոնական հենքով և դավանանքի պատճառով կատարվող հանցագործությունների կանխումն է: Իր հերթին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը խոսել է Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Առաջնորդության ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը՝ հայ կաթողիկէ ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Ուկրաինայի կառավարությունը ծրագրեր է իրականացնում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն վերադարձնելու կոմունիստական ռեժիմի կողմից խլված ժառանգությունը, ուսումնասիրում է 1940-ականների հայ կաթողիկէ համայնքի լուծարման պետական քաղաքականության հետևանքները և ջանում է վերադարձնել կամ փրկել այն, ինչ հնարավոր է:

     

     

    Դեռևս 2017թ. մայիսի 23-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հետ հանդիպման ժամանակ Պրն. Արսեն Ավակովը հայտարարեց, թե կառավարությունը Հայ Կաթողիկէ Առաջնորդությանն է վերադարձնելու Լվովում գտնվող հայ կաթողիկէ Սուրբ Խաչ կամ ուղղափառ անունով հայտնի Սբ. Կազիմիրի վանքը: Վերադարձի գործընթացը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Արսեն Ավակովը նշել էր, թե «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Եկեղեցու նկատմամբ պատմական արդարության վերականգնմանը»: Նախքան այդ հանդիպումը՝ 2016թ. Ուկրաինայի Գերագույն Ռադան վճռեց 2016թ. հոկտեմբերի 25-ին հիշատակել Արևմտյան Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments