• Տոն հիշատակության Սուրբ Երեմիա մարգարեի

    «Դեռ քեզ որո­վայ­նում չստեղ­ծած՝ ես ընտ­րե­ցի քեզ եւ դեռ ար­գան­դից դուրս չե­կած՝ քեզ սր­բա­ց­րի եւ հե­թա­նո­ս­նե­րի վրայ մար­գա­րէ կար­գե­ցի» (Երմ. 1:4-5):


    Շաբաթ՝ 2018թ. օգոստոսի 25-ին, Հայ Կաթողիկէ Եկեղեցին հիշատակեց Սուրբ Երեմիա մարգարեի տոնը:

     

    Երեմիան Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից երկրորդն է համարվում: Նրան անվանում էին նաև «Ողբացող (Սգացող) մարգարե»: Երե­մի­ա­ն Բենի­ա­մի­նի եր­կ­րում՝ Անա­թո­թում ապրող քա­հա­նա­նե­րից մեկի՝ Քեղ­կի­ա­յի որ­դին էր: Ծնվել է 650-ական թվականներին: Ծնված լինելով բարեպաշտ քահանայի ընտանիքում, նրան ևս վիճակված էր անցնել քահանայության և Տաճարում ծառայության ճանապարհը՝ քանզի Տերն էր նրան կանչել: Տիրոջ կողմից մարգարեության կոչվելը պահանջում էր հրաժարում սեփական անձից, ընտանիք կազմելուց և աշխարհիկ հաճույքներից:

     

    Տե­րը նրա հետ խոսեց Հր­ե­աս­տա­նի ար­քա Ամո­նի որ­դի Օսի­ա­յի օրոք՝ վեր­ջի­նիս թագավորու­թյան տաս­նե­րե­քե­րորդ տա­րում, նաև Հր­ե­աս­տա­նի ար­քա Օսի­ա­յի որ­դի Հովա­կի­մի օրոք՝ մին­չև Հու­դա­յի եր­կ­րի ար­քա Օսի­ա­յի որ­դի Սե­դե­կի­ա­յի տասն­մե­կե­րորդ տա­րվա վեր­ջը, մին­չև Երու­սա­ղեմի բնակ­չու­թյան գե­րու­թյունը, որ տե­ղի ու­նե­ցավ նույն տա­րվա հին­գե­րորդ ամ­սում: Երիտասարդ հասակից իսկ Երեմիան սրտանց կապվում է մարգարեական իր կոչմանը՝ Աստծո թելադրանքով: Տե­րն իր խոս­քն այսպես է ուղ­ղում նրան. «Դեռ քեզ որո­վայ­նում չստեղ­ծած՝ ես ընտ­րե­ցի քեզ եւ դեռ ար­գան­դից դուրս չե­կած՝ քեզ սր­բա­ց­րի եւ հե­թա­նո­ս­նե­րի վրայ մար­գա­րէ կար­գե­ցի» (Երմ. 1:4-5): Իսկ Երեմիան պատասխանում է. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա՛ ես նոյ­նիսկ խօ­սել չգի­տեմ, քան­զի մա­նուկ եմ»: Տերն ասաց. «Մի՛ ասայ, թէ՝ մա­նուկ եմ ես. ում մօտ որ քեզ ու­ղար­կեմ, բո­լո­րի մօտ էլ պի­տի գնաս, եւ այն ամէ­նը, ինչ որ պա­տուի­րեմ քեզ, պի­տի խօ­սես: Չվա­խե­նաս նրան­ցից,- ասում է Տէ­րը,- քան­զի ես քեզ հետ եմ՝ քեզ փր­կե­լու հա­մար»: Եվ Տե­րը, ձեռ­քը նրան եր­կա­րե­լով, հպում է բե­րա­նին ու ասում. «Ահա իմ խօս­քը քո բե­րա­նը դրե­ցի: Ահա քեզ այ­ս­օր իշ­խա­նու­թիւն տուեցի ազ­գե­րի եւ թա­գա­ւո­րու­թիւն­նե­րի վրայ, որ­պէս­զի դրանք քան­դես ու խոր­տա­կես, կոր­ծա­նես ու աւե­րես, կա­ռու­ցես եւ հաս­տա­տես» (Երեմ. 1:6-10):

     

    Սակայն երուսաղեմցիները երես թեքեցին Աստծուց, բազում չա­րիք­նե­ր գործեցին, զոհեր մա­տու­ցե­ցին օտար աս­տված­նե­րին, Բա­հա­ղի անու­նով մար­գա­ր­ե­ու­թյուն արեցին, եր­կր­պա­գե­ցին իրենց ձե­ռա­կերտ կուռ­քե­րին, չան­սա­ցին Տիրոջ խոս­քե­րին և մեր­ժե­ցին նրա օրեն­քը: Երեմիան բազմիցս հորդորեց իր ժողովրդին խորհել Տի­րոջ հավի­տե­նա­կան ճա­նա­պարհ­նե­րի մա­սին, փնտրել ու գտնել բա­րի ճա­նա­պար­հը և դրա­նով գնա­լ ու քավություն գտ­նել իրենց հո­գի­նե­րի հա­մար: Սակայն նրանք չանսացին մարգարեի հորդորներին:

     

    Ա­հա այսպես է պատ­գա­մում Տե­րը Երե­մի­ա­յին. «Կան­գ­նի՛ր Տի­րոջ տան դռան մօտ, յայ­տա­րա­րի՛ր այն­տեղ այս խօս­քե­րը եւ կասես. «Լսի՛ր Տի­րոջ խօս­քը, ո՛ղջ Հր­է­աս­տան, դո՛ւ, որ մտ­նում ես այս դռ­նե­րով՝ եր­կր­պա­գե­լու Տի­րո­ջը»»: Այս­պէս է ասում Զօ­րու­թիւն­նե­րի Տէ­րը՝ Աս­տուա­ծն Իս­րա­յէ­լի. «Ուղ­ղե­ցէ՛ք ձեր ըն­թաց­քն ու վար­քը, եւ ես կբնա­կեց­նեմ ձեզ այս վայ­րում: Մի՛ ապա­ւի­նէք սուտ խօս­քե­րին. նրանք, որ ասում են՝ «Տի­րոջ տա­ճարն է, Տի­րոջ տա­ճա­րը, Տի­րոջ տա­ճա­րը», բո­լո­րո­վին ձեզ չեն օգ­նի: Եթէ դուք իս­կա­պէս ուղ­ղէք ձեր ըն­թաց­քն ու վար­քը, եթէ այր մար­դու եւ նրա ըն­կե­րոջ մի­ջեւ օրէնք ու ար­դա­րու­թիւն պա­հէք, օտա­րա­կա­նին, որ­բին ու այ­րուն չնե­ղէք, ան­մեղ արիւն չթա­փէք այդ­տեղ եւ չա­րու­թեան չհան­դի­պե­լու հա­մար օտար աս­տուած­նե­րին չհե­տե­ւէք, ապա ձեզ կբնա­կեց­նեմ այդ վայ­րում՝ այն եր­կ­րում, որ յա­ւի­տեա­նս յա­ւի­տե­նից տուե­ցի ձեր հայ­րե­րին» (Երեմ. 7:1-7):

     

    Մի անգամ Տերը պատվիրում է Երե­մի­ա­յին գնալ բրու­տի տու­ն և այն­տեղ լսել իր խոսքե­րը: Երեմիան տեսնում է, թե ինչպես է բրուտը կա­վից մի աման պատ­ր­աս­տում, որն ըն­կնում է նրա ձեռ­քից, բայց նա դար­ձյալ այն վե­րա­ծում է մի ու­րիշ ամա­նի, ինչ­պես որ իր աչ­քին էր հա­ճե­լի: Եվ Տե­րը, խոս­քն ուղ­ղե­լով Երեմիային, ասաց. «Մի­՞թէ այդ բրու­տի պէս չեմ կա­րող անել քեզ, ո՛վ Իս­րա­յէ­լի տուն: Ահա­ւա­սիկ,- ասում է Տէ­րը,- ինչ­պէս այդ կաւն է բրու­տի ձեռ­քին, այդ­պէս էլ դու ես իմ ձեռ­քին, ո՛վ Իս­րա­յէ­լի տուն: Եթէ վճիռ կար­դամ մի ազ­գի կամ թա­գա­ւո­րու­թեան վա­խ­ճա­նի մա­սին՝ նրանց վե­րաց­նե­լու, քան­դե­լու եւ կոր­ծա­նե­լու հա­մար, եւ եթէ այն ազ­գը դար­ձի գայ իր չա­րու­թիւն­նե­րից, որոնց մա­սին խօ­սե­ցի, ես եւս կզղ­ջամ այն չա­րիք­նե­րի հա­մար, որ մտա­ծե­ցի անել նրանց հանդէպ: Իսկ եթէ վճիռ կար­դամ մի ազ­գի կամ թա­գա­ւո­րու­թեան մա­սին՝ նրան շէ­նաց­նե­լու եւ կան­գուն պա­հե­լու հա­մար, բայց նրանք չա­րու­թիւն անեն իմ առաջ՝ ականջ չդ­նե­լով իմ ձայ­նին, ես եւս կզղ­ջամ այն բա­րիք­նե­րի հա­մար, որ ասա­ցի, թէ կանեմ նրանց» (Երեմ. 18:6-10):

    Չնայած այդչափ անօրենություններին՝ Երեմիա մարգարեն շարունակ Աստծո առաջ բարեխոսում էր իր ժողովրդի համար: Սակայն Աստված այս մխիթարությունից էլ զրկեց նրան. «Իսկ դու մի՛ աղօ­թիր այդ ժո­ղո­վր­դի հա­մար, նրանց հա­մար ողոր­մու­թիւն մի՛ խն­դ­րիր եւ մի՛ աղա­չիր, իմ առաջ մի՛ խո­նար­հուիր նրանց հա­մար, որով­հե­տեւ չեմ լսե­լու քեզ: Չե՞ս տես­նում, թէ ին­չեր են կա­տա­րում նրանք Յու­դա­յի եր­կ­րի քա­ղաք­նե­րում եւ Երու­սա­ղէ­մի ճա­նա­պարհ­նե­րին. նրանց որ­դի­նե­րը փայտ են հա­ւա­քում, նրանց հայ­րե­րը կրակ են վա­ռում, իսկ նրանց կա­նայք խմոր են հուն­ցում, որ­պէս­զի եր­կն­քի զօ­րու­թիւն­նե­րի հա­մար կար­կան­դակ թխեն. ըն­ծա­ներ են նուի­րում օտար աս­տուած­նե­րին, որ­պէս­զի բար­կաց­նեն ինձ: Բայց մի­՞թէ ինձ են բար­կաց­նում,- ասում է Տէ­րը,- թէ՞ իրենք իրենց, եթէ երե­սի ամօթ ու­նե­նան» (Երմ. 7:16-20):

     

    Երեմիան ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տեսնելով դեպի կործանում գահավիժող իր ժողովրդին՝ նա հաճախ էր լաց լինում և ողբում: Սակայն Զո­րու­թյուն­նե­րի Տերը՝ Իս­րա­յե­լի Աս­տվա­ծն այս­պես է ասում. «Նրանց հա­մար լաց մի՛ եղիր, նրանց հա­մար ողբ ու կո­ծի մի՛ գնայ եւ ոչ էլ սուգ պա­հիր նրանց վրայ, քանզի իմ խա­ղա­ղու­թիւ­նը, ողոր­մու­թիւ­նն ու գթու­թիւ­նը յետ եմ վեր­ց­րել այդ ժո­ղո­վր­դից» (Երեմ. 16:5-6):

     

    Երեմիա մարգարեն գրեթե քառասունհինգ տարի Աստծո խոսքը տարածեց ամենուրեք՝ Երուսաղեմի տաճարում, թագավորի պալատում, հրապարակներում: Նա ամեն կերպ փորձում էր կանխել այն պատուհասը, որ սպառնում էր բարոյազրկված Երուսաղեմին և մեղքերի մեջ թաթախված իր ժողովրդին: Երեմիան մարգարեացավ Երուսաղեմի և տաճարի կործանումը՝ որպես հետևանք իր ժամանակի կռապաշտության և ընկերային անարդարությունների։ Փոխարենը՝ հալածվեց թագավորի և ժողովրդի կողմից և իր համարձակ խոսքի համար բանտարկվեց տիղմով լի մի ջրհորի մեջ։

    Ըստ ավանդության Երեմիա մարգարեն նահատակվեց Եգիպտոսում՝ քարկոծվելով հրեաների կողմից: Նրա գերեզմանը գտնվում է Կահիրեից ոչ հեռու:

    Երեմիայի գրչին են պատկանում Հին Կտակարանի երկու կարևոր գրքերը՝ «Մարգարէութիւն Երեմեայ» (52 գլուխ) և «Ողբք Սրբոյն Երեմեայ մարգարէի» (5 գլուխ): Համաձայն հրեական ավանդության, այս գրքերը հեղինակելիս նրա կողքին է եղել և աջակցել ու խմբագրությամբ է զբաղվել իր քարտուղար և աշակերտ Բարուքը:

     

    Երեմիայի մարգարեությունը, որը բաղկացած է 52 գլխից, պատմում է Նաբուքոդոնոսորի գլխավորությամբ Երուսաղեմ բաբելոնյան զորքերի արշավանքի (Ն.Ք. 597-ին) մասին: Այս ողբերգական դեպքերի գլխավոր պատճառը, ըստ Երեմիայի, հրեա ժողովրդի անհավատարմությունն է Աստծո նկատմամբ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Երեմիան տեսնում էր Աստծուն վերադառնալու մեջ:

     

    Ավանդությունը Երեմիա մարգարեին է վերագրում նաև Ողբը (գրքում պատմվում է Ն.Ք. 587-ին բաբելոնյան զորքերի հարվածներից Երուսաղեմի կործանման մասին), որը Աստվածաշնչի հայկական կանոնում Բարուքի գրքի հետ միասին զետեղված է Երեմիայի մարգարեությունից հետո: Այստեղ հայրենասեր մեծ մարգարեն սրտառուչ ձևով ողբում է իր ժողովրդի գլխին եկած դժբախտություններն ու թշվառությունները, «յետ գերութեանն Իսրայելի և աւերածոյն Երուսաղեմի, նստէր և լայր և ողբայր»։

     

    Աղբյուրներ՝                      Հին Կտակարան «Երեմիայի Մարգարէութիւնը»,

    Հայ եկեղեցու տոնելի սրբերի համառոտ կենսագրությունները, 1980, http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_margarener;

    https://en.wikipedia.org/wiki/Jeremiah

     

    Պատրաստեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments