• «Երբ ես խոսում եմ այս մասին, ոմանք ասում են` Պապը կոմունիստ է»

    «Երբ ես խոսում եմ այս մասին, ոմանք ասում են` Պապը կոմունիստ է»


    Բոլորին է հայտնի, որ Սրբազան Քահանայապետը մշտապես խոսում է սոցիալական անարդարության, աղքատության, մարդկային արժանապատվության ոտնահարման մասին` խստորեն դատապարտելով ներկայիս տնտեսական համակարգը: «Շատերը չեն հասկանում, որ աղքատների հանդեպ սերը սիրտն է Ավետարանի… Երբ ես խոսում եմ այս մասին, ոմանք ասում են` Պապը կոմունիստ է».ասում է Քահայապետը: Հոկտեմբերի 28-ին այդ խնդիրների մասին բավական մանրամասն Քահանայապետը խոսել է ժողովրդական շարժումների համաշխարհային հանդիպան ժամանակ: Ահա’ մի քանի շեշտադրում: Աղքատության խնդիրը չի կարելի լուծել աղքատներին վերահսկողության տակ պահելով, հանդարտեցնելով, վարժեցնելով նրանց, դարձնելով անվնաս էակներ: Մարդասիրական գործեր անելով հանդերձ հաճախ մերժում են աղքատին տեղ տալ ակտիվ կյանքում, դա կեղծավորություն է: Քաղաքակիրթ աշխարհը անզգայացնում է աղքատաներին և մոռանում նրանց: Խոսելով քաղաքային բնակավայրերում սոցիալական բևեռացման օրինակների մասին` Քահանայապետն ասել է, որ պետք է ոչ թե վերացնել, քանդել աղքատ թաղամասերը և մի կողմ շպրտել աղքատներին, ոչ թե գեղեցիկ շինություններով քողարկել աղքատությունը, ոչ թե շպարել սոցիալական վերքերը, այլ` բուժել դրանք հարգալից միասնականությամբ, բոլորին ապահովել տարրական կենսապայմաններով, կյանքի զարգացման հնարավորություններով: Յուրաքանչյուր տնտեսական համակարգի կենտրոնում պետք է լինի մարդ անհատը` Աստուծոյ պատկերը, երբ մարդուն հանում են և փոխարենը փողի կուռքն են դնում, արժեքները շրջվում են գլխիվայր: Այդ երևույթների մասին մտահոգ լինելով` Քահանայապետն ուրախանում է, երբ աղքատները, գործազուրկները, իրավազուրկները ինքնակազմակերպվում են, շարժումներ են ձևավորում և պաշտպանում սեփական իրավունքները: Նա քաջալերել է քաղաքացիական շարժումների անդամներին, որոնցից շատերը հենց այդ աղքատ խավից են, շարունակել իրենց պայքարը` ուշադրություն չդարձնելով հասարակության անտարբերությանը, որովհետև, ընդգծել է Քահանայապետը, առանց որոշակի քայլերի, առանց ոտքերը ցեխոտելու, միջազգային խորհրդաժողովներում առաջարկվող գաղափարներն այդպես էլ կմնան միայն օդում: Դիմելով բոլոր այն աշխատավորներին ովքեր չունեն աշխատանք, նորմալ կենսապայմաններ, աշխատանքային պայմաններ և իրավունքներ` Նորին Սրբությունն ասել է.«Այսօր ես ուզում եմ ձայնս միացնել ձեր ձայնին և աջակից լինել ձեր պայքարին»: Իսկ որպես հեղափոխական ծրագիր, Քահանայապետն առաջարկել է Տիրոջ Լեռան Քարոզը` Մատթեոսի ավետարանի 5-րդ և 25-րդ գլուխները: Սրբազան Քահանայապետի խոսքի ամբողջական անգլերեն թարգմանությանը կարող եք ծանոթամալ այստեղ

    Իսկ ստորև առաջարկում եմ դիտել «Շիրակ կենտրոն» հկ տեսանյութերից մեկը՝ Գյումրիի անօթևան, աղքատ ընտանիքների մասին: Շնորհակալություն Շիրակ կենտրոնին՝ տեսանյութեր և լուսանկարներ տրամադրելու համար:

     

Օրացույց

Օրացույց