• Քահանայապետն առաջարկում է ողորմության նոր գործ՝ հոգ տանել արարչության մասին

    Մամլո ասուլիս՝ Քահանայապետը նոր ուղերձի վերաբերյալ


     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձում, որը կոչվում է «Ողորմություն ցույց տանք մեր համայնական տանը» և հրապարակվել է 2016թ.սեպտեմբերի 1-ին՝ Արարչության  Խնամքի Աղոթքի Համաշխարհային Օրվա միջոցառմանը, գրված է. «Ակնհայտորեն մարդկային կյանք ինքնին, և այն ամենը ինչ այն ընդգրկում է, պետք է ներառի նաև մեր համայնական տան նկատմամբ խնամքը…»։

     

    Որպես ողորմության հոգևոր գործ, շարունակում է Քահանայապետը․ «Մեր համայնական տան հանդեպ խնամքը կոչ է անում  «Աստծո աշխարհի վերաբերյալ երախտապարտ խորհրդածության» (Գովեմ զՔեզ, 214), որը «թույլ է տալիս մեզ յուրաքանչյուր բանի մեջ բացահայտել ուսուցում, որն Աստված ցանկանում է մեզ տալ (ն․թ․ 85)։ Որպես ողորմության նյութական գործ, մեր համայնական տան հանդեպ խնամքը պահանջում է «ամենօրյա պարզ քայլեր, որոնք խզում են բռնության, շահագործման և եսասիրության տրամաբանության հետ կապը»  և «այն  իրեն զգացնել է տալիս ամեն գործողության մեջ, որը ձգտում է կառուցել ավելի լավ մի աշխարհ» (Գովեմ զՔեզ, 230-31)։

     

    Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակում 2016թ.սեպտեմբերի 1-ին հրավիրվեց  մամլո ասուլիս՝ ուղերձը ներկայացնելու համար: Կարդինալ Peter Turkson-ը՝ Արդարության ու Խաղաղության Պապական Խորհրդի նախագահը, խոսեց դրա կարևորության մասին։ (Կարդինալ Turkson-ը նշանակվել է նոր ստեղծված Մարդկային ամբողջական զարգացման նորաստեղծ վարչության ղեկավար, որն ընդգրկելու է ներկայիս չորս պապական խորհուրդները)։

     

    Կարդինալ Turkson-ը, ով եղել է Պապի ամենամոտ աշխատակիցը՝ բնապահպանության մասին շրջաբերականի վրա աշխատելիս, խոսեց ուղերձի մասին, նշելով, թե ինչքան կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը և որ մեր փոքր քայլերը երբեք  չպետք է համարել անտարբերության դրսևորումներ։

     

    Մինդեռ նշելով, թե ինչպես մենք անձնական մակարդակում պետք է «փոխվենք էկոլոգիապես», մասնակցելով այնպիսի փոքր քայլերի, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումները, վերահսկել օդորակիչները, չաղտոտել շրջակա միջավայրը և այլն, նա նաև նշեց, թե որքան անբավարար են մեր անձնական ջանքները։

     

    Պետք է լինի «բնապահպանական փոփոխում» նաև ինստիտուցիոնալ մակարդակով՝ կառավարական, քաղաքական և գործնական ոլորտներում ։

     

    Կարդինալ Turkson-ն ընդգծեց, որ կարևոր է խղճի լուրջ զննումների հետ մեկտեղ խորհել  մեր վարքի մասին, և թե ինչպես կարող ենք փոխել մեր ապրելակերպը, որպեսզի մեր մեղքերի պատճառով չչարաշահենք բնական միջավայրը։

     

    Սա «Գովեմ Զքեզ» շրջաբերականի գործադրությունն է. նշեց կարդինալը՝ ավելացնելով, որ «ահա թե ինչպես պետք է ապրել «Գովեմ Զքեզ» շրջաբերականը։

     

    Եպիսկոպոս Brian Farrell-ը՝ Քրիստոնեական միությանն աջակցող Պապական Խորհրդի քարտուղարը, որպես հավելում, խոսեց  էկումենիկ տեսակետից, հիշեցնելով ներկաներին, թե ինչպես է բնապահպանության մասին մտահոգությունը միավորում քրիստոնյաների, և դեռ ավելին, նաև աշխարհի մյուս կրոններին։

Օրացույց

Օրացույց