• Փակում Աստվածամոր մայիսյան ջերմեռանդության և թափոր Փանիկում

    Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինիմք Սուրբ Աստուածածին…


    Փանիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատացյալները մայիսի 30-ին հյուրընկալեցին Գյումրիի հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց մայր տաճարի Տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ ժողովրդապետ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի: Տիկնանց միության անդամները Փանիկ էին այցելել ուխտագնացության և միասին կատարելու մայիսյան ջերմեռանդության հանդիսավոր փակումը: Ուխտավորները նախ այցելեցին Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի և Հ. Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկյանի շիրիմներին և աղոթեցին նրանց համար, ապա ծանոթացան Պետրոս Նահապետյանի անվան նորաբաց պատմության թանգարանին, գրադարանին, Հ. Կոմիտաս Մանուկյանի անվան այգին: Ապա Սուրբ Աստվածածին եկեղեցում ուխտավորները Փանիկի հավատացյալների հետ միասին, երկու վարդապետների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին, որից հետո  հանդիսավոր թափորով շրջեցին գյուղի փողոցներում՝ այսպիսով ավարտելով Աստվածամորը նվիրված մայիսյան ջերմեռանդությունը Փանիկում:

Օրացույց

Օրացույց


Recent Comments