• «Ձեռք սեղմելու փոխարեն նրանք խնդրում են սելֆի անել. ես անհանգիստ եմ մեր վիրտուալացված երիտասարդների համար»

    «Կա՛նգ առ և հիշի՛ր, թե ինչն է կարևոր`…ջերմության հեղափոխությունը»


     

    Հեղինակ՝ SALVATORE CERNUZIO, աղբյուր՝ Vatican Insider

     

    Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը Լաթերանի բազիլիկ եկեղեցում Հռոմի թեմի հետ հանդիպման ժամանակ հորդորեց «ականջալուր լինել մարդկանց աղաղակին» և խույս տալ սեփական ես-ի վրա հիմնվելու մոլուցքի գայթակղությունից: Իրականում, ռիսկերը բազմաթիվ են ու վտանգավոր՝ «բարոյական անբեղունություն», «հիպերտրոֆիկ (այլասերված)» անհատապաշտություն, սոցիալական ցնցումներ, «մեկուսացում», «գոյության վախ»: Կարճ ասած՝ «ոչ-մարդ» դառնալը:

     

    Քահանայապետը հանդիպեց հավատացյալների հետ Լաթերանի բազիլիկ եկեղեցում, ուր ժամանեց կեսօրից հետո ուղիղ ժամը 7-ին: Նրան լսում էին բոլորը՝ եպիսկոպոսներ ու քահանաներ, կրոնավորներ, քույրեր, աշխարհականներ ու հովվական աշխատողներ: Առաջնորդությամբ փոխանորդ Անջելո Դե Դոնատիսի՝ նրանք եզրափակեցին «հոգևոր ախտերի» վերաբերյալ իրենց խորհրդածությունների ընթացքը, որը սկսվել էր տարբեր պրեֆեկտուրաներում Մեծ պահքի սկզբում:

     

    Սկսելով ծխական համայնքներից ստացած և թեմական Հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքի համադրությունից՝ Սրբազան Քահանայապետը հայտնեց իր կարծիքը: Սակայն, նախ և առաջ, նա պատասխանեց չորս հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր իր ամենասիրելի թեմաներից մեկին՝ երիտասարդներին: Ֆրանցիսկոս Պապը տպավորված էր մարտ ամսի կեսերին Նախասինոդոսյան հանդիպումից, երբ Հռոմում հավաքվել էին 315 երիտասարդներ և ևս 30.000-ն էլ ողջ աշխարհից կապ էին հաստատել համացանցի միջոցով. «Նրանք տքնաջան աշխատեցին մինչև առավոտյան ժամը չորսը այս հիանալի ու նշանակալից փաստաթղթի նախագծման համար», – ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Այնուհետև նա վերադարձավ թմրադեղերի խնդրին, որը նաև դիտարկվում էր որպես «մշակութային օտարացում»: «Երիտասարդները հեշտ որս են… Երիտասարդներին արվող բոլոր առաջարկներից շատերն այօսր հեռացնում են նրանց արժեքներից, հասարակությունից, իրականությունից, նրանց երևակայական կյանք են առաջարկված: Ես անհանգիստ եմ, – նկատեց Քահանայապետը, – որ նրանք աստիճանաբար հաղորդակցվելու և ապրելու են վիրտուալ աշխարհում՝ առանց ոտքերը գետնին դիպչելու»: Նա հիշեց ուրբաթ օրվա այցելությունը Scholas Occurrentes-ի հռոմեական գլխավոր վարչություն. «Այնտեղ բազմաթիվ երիտասարդներ կային, նրանք աղմկոտ էին, իսկապես աղմկոտ: Նրանք ուրախ էին ինձ տեսնելու համար, բայց նրանցից քչերը ձեռք մեկնեցին ինձ բարևելու, շատերը ընկղմված էին իրենց բջջային հեռախոսների մեջ. «Լուսանկարնե՜ր, լուսանկարնե՜ր, սելֆինե՜ր, սելֆինե՜ր: Սա՛ է նրանց իրականությունը, նրանց իրական աշխարհը, այլ՝ ոչ թե մարդկային շփումը: Սա լուրջ է: Նրանք վիրտուալացված երիտասարդներ են: Վիրտուալ հաղորդակցման աշխարհը լավ է, սակայն, երբ այն օտարացնում է՝ ստիպում է մոռանալ ձեռք մեկնելը և ողջունում է ձեզ բջջային հեռախոսի միջոցով»:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետն ավելացրեց, որ անհրաժեշտ է «երիտասարդներին վերադարձնել իրական աշխարհ՝ առանց վերացնելու այն լավ բաները, որոնք կան վիրտուալ աշխարհում»: Այս իմաստով աստվածահաճո գործերը մեծապես օգնում են. «Որևէ բան անել այլոց համար»: Երկխոսությունը տարեցների հետ նույնպես կարևոր է. «Առավել ոչ թե ծնողների հետ, քանի որ նրանք այն սերունդը չեն, որոնց արմատները շատ ամուր են», փոխարենը՝ երկխոսությունը «տարեցների» հետ օգնում է «արմատախիլ եղած երիտասարդին» գտնել անհրաժեշտ արմատներ՝ «առաջ շարժվելու համար»:

     

    Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Սրբազան Քահանայապետը քննադատեց շատ քրիստոնյաների «նոր բաներ փորձելու» հակումը: Սա մասամբ նաև Հռոմի մեղքն է, որտեղ «ամեն ինչ կգտնես, որտեղ կարող ես «շատ բան» անել, բայց դա վնասում է մարդու հակվածությանը, այն չի ստիպում յուրացնել այն, ինչի կարիքը մարդն իրականում ունի»,- նշում է Ֆրանցիսկոս Քահանայապետը: Այնուհետև նա պատմեց քահանայի անեկդոտը, ով հոգևոր վարժություններ էր քարոզում՝ հետևելով «արևելյան հոգեբանական մեթոդներին»: Օրինակ, նա խորհուրդ էր տալիս քույրերին, որ առաջին բանը, որ պետք է անել առավոտյան՝ «կյանքի ցնցուղն է»… տարօրինակ արարքների ամբողջություն… Նա ստիպում էր քույրերին շրջան կազմած նստել և ասում էր՝ թուլացե՛ք, սկսեցի՛նք»: Մինչև որ 60 տարեկան մի իսպանացի միանձնուհի «մարսելուց» հետո ոտքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր Սուրբ, ես այստեղ եմ եկել հոգևոր վարժությունների, այլ ոչ թե մարմնամարզության համար, շնորհակալությո՛ւն և ցտեսությո՛ւն: Այսպիսին է իրերի վիճակը՝ մեզ պետք են նման մարդիկ նրանց համար, ովքեր «փնտրում են սերուցք՝ առանց տորթի», մարդիկ, «ովքեր մեզ կապտակեն՝ սթափեցնելու համար», «ճշմարիտ մի ձայն, որն ասում է. «Կա՛նգ առ և հիշի՛ր, թե ինչն է կարևոր»: Այլապես, – զգուշացնում է Սրբազան Քահանայապետը, – ամեն ինչ ավարտվում է նրանով, որ մարդ դառնում է նույնիսկ «ավելի անհատապաշտ, ավելի մեկուսացած և թեմը վերածվում է Գնոստիկյան Եկեղեցու՝ Աստված՝ առանց Քրիստոսի, Քրիստոս՝ առանց եկեղեցու, Եկեղեցի՝ առանց մարդկանց»: Եվ սա է խնդիրը, քանի որ «Աստծո ժողովրդի բարեպաշտությունը Եկեղեցու անխոցելի համակարգն է»:

     

    Ապա, Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խոսեց Սուրբ Հոգու «ներդաշնակության» մասին, որը պետք է փորձել գտնել «կյանքում, համայնքում, թեմում»՝ Ավետարանի («պետք է սովորենք ամեն օր մեկ հատված ընթերցել»), աղոթքի և աստվածահաճո գործերի միջոցով: Նա նաև խորհուրդ է տալիս, եթե մարդ պարզել է իր «հիվանդությունը»՝ փնտրում է դարման, հատկապես՝ հոգևոր աջակցություն «բարեսիրտ մի մարդուց», ով պարտադիր չէ, որ լինի քահանա. «Հոգևոր ուղեկցությունը նաև աշխարհական աստվածային պարգև է՝ շնորհված Մկրտության միջոցով»:

     

    Ոչ պաշտոնական հարց ու պատասխանից հետո Սրբազան Քահանայապետն անցավ իր «պաշտոնական խոսքին»: «Սա տասը էջ է կազմում, եթե ուզում եք՝ կարող եմ ձեզ թողնել գրավոր տարբերակը և տուն գնալ», – կատակում է նա: Համընդհանուր ծափահարությունների ներքո նա բացատրում է, որ «հոգևոր հիվանդությունների» ուղին այստեղ չի ավարտվում, այլ, ընդհակառակը՝ շարունակվում և ընդարձակվում է, որպեսզի ստեղծի «որևէ նոր բան՝ Տիրոջ ցանկությամբ»: Հռոմի Եկեղեցին պետք է «հաշտեցնի և ձեռք բերի իսկական հովվական սևեռուն հայացք՝ ուշադիր, հոգատար, բարյացակամ, ներգրավված, ինչպես իր և իր պատմության նկատմամբ, այնպես էլ մարդկանց՝ ում այն ուղղված է», – հաստատում է Պապը: Ուստի, նա հորդորում է իր թեմերին ճանապարհ հարթել որքան հնարավոր է շուտ՝ հաջորդ տարի, որի նպատակն է ձեռք բերել «կյանքի և հովվական գործունեության նոր պայմաններ՝ ավելի համապատասխան ժամանակակից հռոմեացիների առաքելությանն ու կարիքներին, ավելի ստեղծարար ու ազատարար նաև քահանաների համար»:

     

    «Գուցե, – նկատում է նա, – մենք ներփակվել ենք ինքներս մեր մեջ ու մեր ծխական համայնքի ներսում, քանի որ իրականության մեջ մենք անտեսել կամ լրջորեն չենք զբաղվել մեզ վստահված մարդկանց (մեր տարածաշրջանի կամ ամենօրյա շրջապատի) կյանքով»: Մենք հայտնվում ենք մի վիճակում. «խեղդող սահմանափակման, կախվածության այնպիսի բաներից, որոնք Տիրոջից չեն», – ավելացնում է նա, – «մենք համաձայնել ենք նրան՝ ինչ ունենք». «անձի հիպերտրոֆիայի» պատճառով, այսինքն՝ «ես»-ը, որը չի կարող դառնալ անձնավորություն, ով անկարող է հարաբերություններ ստեղծել և ով կարծում է, որ ուրիշների հետ փոխհարաբերությունները անհրաժեշտ չեն», և մեր «կավե կճուճները» (ինչպես օրինակ՝ նրանք, որոնք գործածվում էին հրեաների կողմից Ելքի պատմության մեջ՝ թրծելու աղյուսներ, որոնք անհրաժեշտ էին Փարավոնին), այսինքն՝ «մեր խմբերը, մեր փոքր միավորումները, որոնք, ի վերջո, ապացուցվեց, որ ինքնամեկուսացված են և ամբողջությամբ բաց չեն կյանքի առջև»:

     

    «Մենք հետ ենք նահանջել դեպի սովորական կառավարման ու վերապրման հոգսեր», – շեշտում է Սրբազան Քահանայապետը: «Լավ է, որ այս իրավիճակը հոգնեցրել է մեզ և ստիպում է, որ ցանկանանք դուրս գալ: Դուրս գալու առաջին քայլը «Հռոմի մեր ժողովրդի բարձրացրած աղաղակին ականջալուր լինել է. «Որքան իրավիճակներ՝ ի թիվս նրանց, որոնք առաջացել են ձեր ուսումնասիրություններից, հստակ արտահայտում են այդ ճիչը», – ասում է նա: «Վկայակոչումը, որ ցույց է տալիս Աստված ինքը՝ մեզ դուրս բերելով այն տպավորությունից, որ մեր կյանքը անօգուտ է, ասես այն բռնագրավված է եղել խելահեղ գործերով, որոնք պետք է կատարվեն և ժամանակով, որը շարունակ փախչում է մեզանից, կյանք, որը բռնագրավված է եղել օպորտունիստական (ըստ հարմարավետության, տվյալ ժամանակի համար միայն) փոխհարաբերություններով՝ որոնք սահմանափակ ազատություն ունեն, և ապագայի հանդեպ վախով լի են»:

     

    Ի վերջո, խոսքը վերաբերում է այն բոլոր «մարդկանց, ովքեր, գուցե, քարոզիչներ չեն», սակայն, ովքեր ի վիճակի են եղել պատկերացում տալ հավատքի վերաբերյալ և կյանքի տարրական փորձառությունների հույս», – հատկապես, – «այն խնդիրների, շրջապատի և իրավիճակների սահմաններում, որոնցից մեր սովորական հովվական աշխատանքը, որպես կանոն, հեռու է մնում»: «Մեր Եկեղեցին մեծապես պարտական է այն մարդկանց, ովքեր անանուն են մնացել, սակայն նախապատրաստել են Աստծո ապագան», – պնդում է Քահանայապետը: Նա իր խոսքը եզրափակում է հռոմեական համայնքներին հորդորելով «ծնունդ տալ մի ժողովրդի», այսինքն՝ «առաջարկել և ստեղծել հարաբերություններ, որոնցում մեր ժողովուրդը կարող է իրեն զգալ հայտնի, ճանաչված, ողջունված, լավ ընդունված, կարճ ասած՝ ոչ թե ամբողջի մի անանուն մասնիկ»: «Կարիք չունենք ավելին հնարելու, մենք արդեն իսկ այն միջոցն ենք, որը կարող է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով, որ մենք դառնում ենք գործող անձինք այն բանի՝ ինչը ես անվանել եմ ջերմության հեղափոխություն»: Այն կարող է հարստացվել «շատերի զգայունությամբ, սևեռուն հայացքներով ու պատմություններով»:

     

    Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments