• Կարիտաս Եվրոպայի Տարածաշրջանային համաժողովն ավարտվեց հայածես Սուրբ Պատարագով

    «Երիտասարդներն իրենց երազանքներով ու կյանքով կերտում են Եվրոպայի ոգին»


    Ինչպես հայտնի է 2018թ. մայիսի 7-9-ը Կարիտաս Եվրոպայի անդամ քառասուն երկու երկրների կարիտասների ներկայացուցիչները հավաքվեցին Թբիլիսիում՝ Կարիտաս Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի շրջանակներում քննարկելու Կարիտասում, Կաթողիկե Եկեղեցում և հասարակության մեջ երիտասարդների ներգրավման հետագա զարգացման հնարավորությունները: Տարածաշրջանային համաժողովը լսեց երիտասարդներին և ընդունեց նրանց կարևոր դերը համերաշխության և խաղաղության Եվրոպա կառուցելու գործում:

    «… երիտասարդները վճռորոշ դեր ունեն: Նրանք մեր ժողովուրդների ապագան չեն, նրանք ներկան են: Նույնիսկ հիմա՝ իրենց երազանքներով ու կյանքով, նրանք կերտում են Եվրոպայի ոգին»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ Charlemagne Prize ստանալու առիթով, 2016թ.:

     

    Տարածաշրջանային համաժողովը պարտավորվել է նպաստել երիտասարդների ներգրավմանը, ուստի՝ ռազմավարություն կստեղծի և միջոցներ կգտնի այդ նպատակին հասնելու համար: Սա լիակատար ու ակտիվ մասնակցություն կպահանջի, հատկապես՝ երիտասարդների կողմից:

    «Կարիտաս Եվրոպայի ստանձնած պարտավորությունը՝ աջակցել երիտասարդների ներգրավմանը, կարևոր որոշում է, ինչն էլ խթան է հանդիսանում շարունակելու ուժեղացնել Կարիտասի երիտասարդ անձնակազմին և կամավորականությանը՝ հանուն ավելի արդար Եվրոպայի», – ասում է Շվեյցարիայի Կարիտասի երիտասարդության համակարգող Անդրեաս Լյուստենբերգերը:

     

    «Կարիտաս Վրաստանի բախտը բերել է, որ այսքան շատ երիտասարդ կամավորականներ ունի, և մենք ուրախ ենք, որ Կարիտաս Եվրոպան առաջնահերթությունը տալիս է երիտասարդությանը: Որպես հյուրընկալ կողմ՝ մենք առավելություն ունեինք կիսելու մեր լիովին տարբեր վրացական մշակույթը, որն արտացոլում է Կարիտասի բնույթը», – ասել է Կարիտաս Վրաստանի տնօրեն Անահիտ Մխոյանը:

     

    Տարածաշրջանային համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև Կարիտաս Եվրոպայի  վարաչակազմի ընտրություններ, որոնց արդյունքում Կարիտաս Եվրոպայի Նախագահ դարձյալ ընտրվեց Հոգեշնորհ Հ. Luc Van Looy-ը, Փոխնախագահ ընտրվեց Bernard Thibaud-ը, Գլխավոր Քարտուղար՝  Maria Nyman-ը:

    Համաժողովն ավարտվեց հայածես Սուրբ Պատարագով, որը մատուցեց Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը:

Օրացույց

Օրացույց