• ՏԵՍԱՅՈՒԹ. Ստեղծարարությա՛մբ պատասխանեք ներկա մարտահրավերներին. Պապի մայիս ամսվա աղոթքի դիտավորությունը

    Շնորհակալություն հայտնե՛նք աշխարհականներին, ովքեր իրենք իրենց վտանգի են ենթարկում, չեն վախենում և հույս են ներշնչում ամենաաղքատներին, մեկուսացածներին ու հասարակությունից դուրս մղվածներին:


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մայիս ամսի աղոթքի դիտավորությունն է. «Աշխարհիկ հավատացյալները կարող են իրականացնել իրենց հատուկ առաքելությունը՝ ստեղծարարությամբ պատասխանելով այն մարտահրավերներին, որոնց առերեսվում է արդի աշխարհը»:

     

    Սրբազան Քահանայապետի աղոթքի դիտավորությունը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է Պապի Աղոթքի Համաշխարհային Ցանցի միջոցով, որն ուղղված է այն մարտահրավերներին, որոնց բախվում է մարդկությունը և այդպիսով աջակցում է Եկեղեցու առաքելությանը:

     

    Իր դիտավորությսն մսդին տեսանյութում Նորին Սրբությունն ասել է. «Աշխարհականները եկեղեցական կյանքի առաջնագծում են»:

     

    Մենք կարիքն ունենք Ավետարանի ճշմարտության մասին աշխարհականների վկայության և հավատքի օրինակի՝ համերաշխություն ցուցաբերելու միջոցով:

     

    Շնորհակալություն հայտնե՛նք աշխարհականներին, ովքեր իրենք իրենց վտանգի են ենթարկում, չեն վախենում և հույս են ներշնչում ամենաաղքատներին, մեկուսացածներին ու հասարակությունից դուրս մղվածներին:

     

    Այս ամիս եկե՛ք միասին աղոթենք, որպեսզի աշխարհիկ հավատացյալները կարողանան իրականացնել իրենց հատուկ առաքելությունը, որն ընդունել են մկրտվելիս՝ իրենց ստեղծարար միտքը ծառայեցնելով արդի աշխարհի մարտահրավերներին:

Օրացույց

Օրացույց