• Գյումրիի հայ կաթողիկէները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության հայ նահատակներին

    Սուրբ նահատակօքն զՏէր աղաչեսցուք…


    2018-ի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ մատուցվեց Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում: Պատարագից հետո երիտասարդաց միության անդամները արտասանեցին Դանիել Վարուժանի «Ձոն» և Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունները, ապա հաջորդեց օրվա պատգամը և «Վասն նահատակաց» աղոթքը: Միասնական աղոթքից հետո հավատացյալները Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի առաջնորդությամբ թափորով շարժվեցին դեպի Բագրատունյաց պուրակում գտնվող հուշարձանը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին, ծաղիկներ դրեցին և աղոթեցին:

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments