• ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին անգամ հայկական ծեսով Սուրբ Պատարագ է մատուցվել Սանկտ Պետերբուրգի հայ կաթողիկէ համայնքի համար

    Հոգևոր զարթոնքի սկիզբը


    Ինչպես հայտնում է ռուսական Gaudete.ru  լրատվամիջոցը,

    2018թ. ապրիլի 21-ին Սանկտ Պետերբուրգի Եկատերինա Ալեքսանդրիյսկայա բազիլիկ կաթողիկէ եկեղեցում տեղի հայ կաթողիկէ համայնքի համար առաջին անգամ մատուցվեց Սուրբ Պատարագ՝ հայկական ծեսով՝ ձեռամբ Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ, Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի:

     

    Հայերը Սանկտ Պետերբուրգում սկսել են բնակություն հաստատել քաղաքի հիմնադրման գրեթե առաջին օրերից: Առաջին հիշատակությունը այդ մասին թվագրվում է 1708թ.: Պաշտոնական տվյալներով, Պետերբուրգում այժմ ապրում է մոտ 20.000 հայ, իսկ թե ինչքան է հայ կաթողիկէների թիվը, առայժմ հաշվարկների և վերլուծությունների կարիք ունի, ասել է Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, ով այժմ աշխատում է հայ կաթողիկէ համայնքը վերակազմակերպելու ուղղությամբ: «Այս առաջին Սուրբ Պատարագն է, որ մատուցվեց Պետերբուրգում, և ես հուսով եմ, որ սա կլինի սկիզբը՝ հայ կաթողիկէ ընտանիքների նկատմամբ եկեղեցական մշտական հոգևոր խնամքի».ասել է Հայր Սուրբը:

    Ապրիլի 21-ի առաջին Սուրբ Պատարագին ներկա են եղել շուրջ երկու տասնյակ հայ կաթողիկէներ, բայց թե՛ հավատացյալները և թե՛ առաջնորդական փոխանորդը վստահ են, որ այդ թիվը հաջորդ խորհրդակատարությունների ժամանակ աճելու է:

     

    Այժմ Ռուսաստանում ապրում են մոտ 100.000 հայ կաթողիկեներ, հիմնականում Ռուսաստանի հարավային շրջաններում և Մոսկվայում: Ամբողջ Ռուսաստանում այժմ սպասավորում է 3 հայ կաթողիկէ հոգևորական՝ ովքեր հաստատված են Մոսկվայում, Վենյովում և Կրասնոդարում:

     

Օրացույց

Օրացույց