• Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Վրաստանի կրօնի գործերի պետական գործակալութեան հետ

    Համատեղ աշխատանք՝ Վրաստանի պետական կառոյցների հետ


    Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը դեկտեմբերի 14-15 հովուական այցով գտնւում էր Վրաստանում: Դեկտեմբերի 15-ին Առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպել է Վրաստանի կրօնի գործերի պետական գործակալութեան նախագահ Զազա Վաշակղմաձէի հետ: Ռաֆայէլ Սրբազանին ուղեկցել է Թբիլիսիի հայ կաթողիկէների առաջնորդ Հ. Միքայէլ Վրդ. Խաչկալեանը:

     

    Զազա Վաշակղմաձէն ներկայացրել է Կրօնի գործերով պետական գործակալութեան աշխատանքները Վրաստանում մարդու իրաւունքների եւ կրոնական ազատութեան պաշտպանութեան ուղղութեամբ, նաեւ՝ աշխատանքը կրօնական տարբեր համայնքների հետ միասին, կրօնական կազմակերպութիւնների պետական ֆինանսաւորման մեխանիզմները, կրօնական պաշտամունքային կառոյցների՝ համայնքներին տրամադրման կամ վերադարձման ճանապարհները: Գործակալութիւնն աշխատում է զարգացնել միջկրօնական, միջհարանուանական, ինչպէս նաեւ պետութեան հետ կրօնական կազմակերպութիւնների երկխօսութիւնը՝ ընդհանուր խորհրդաժողովների ձեւաչափով: Ստեղծուել է կրօնական կազմակերպութիւնների, համայնքների տեղաբաշխման քարտէզ եւ օրացոյց:

     

    Ռաֆայէլ Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան եւ տեղեկատւութեան տրամադրման, նաեւ համագործակցութեան զարգացման հնարաւորութիւնների յետագայ զարգացման պատրաստակամութեան համար:

Օրացույց

Օրացույց