Յիսուս սէր է
Հոկտեմբերի 7-ին Փանիկի հայ կաթողիկե երիտասարդները կազմակերպել էին մեկօրյա բակային ճամբար՝ ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի առաջնորդությամբ:
Օրակարգը հագեցած էր. այն սկսվեց Ս. և Անմահ Պատարագով, որի ընթացքում աղոթք բարձրացվեց աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայ կաթողիկե երիտասարդների համար: Այնուհետև Հայր Գառնիկը դասախոսեց «Ընտանիք» թեմայով` ներկայացնելով, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյա ընտանիքը, դրա դերն ու նշանակությունը առողջ հասարակության ձևավորման հարցում: Երիտասարդները ծանոթացան նաև նաև Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի «Ընտանիք» Հովվական թղթին:
Շատ հետաքրքիր և ճանաչողական էր երիտասարդների կազմած խաչբառը, որում ընգրկված հարցերը հոգևոր թեմայով էին.դրանց քննարկումով նրանք ամրապնդեցին և հարստացրեցին իրենց հոգևոր գիտելիքները: Յուրաքանչյուր մասնակցի ճիշտ պատասխանի համար տրվեց մեկ տառ ու նկարի մեկ կտոր. խաչբառի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելուց հետո բոլոր տառերը համադրելով ստացվեց հետևյալ նշանաբանը. «ՀԻՍՈՒՍ ՍԵՐ Է», իսկ նկարը`Հիսուս Քրիստոսի պատկերը: (Որպեսզի ամբողջական պատկերացում կազմվի խաչբառի սկզբունքի վերաբերյալ կից ներկայացնում ենք խաչբառը):
Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են յուրաքանչյուր երիտասարդի թե հոգևոր, թե կազմակերպչական ունակությունների զարգացման հարցում, ուստի երիտասարդները նախատեսում են զարգացնել նոր գաղափարներ և իրականություն դարձնել նոր բակային ճամբարներում:
Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միություն