• ՀՀ նախագահը պարգևատրել է Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Այվազյանին

    Հայրենիք-սփյուռք կապերի խորացմանը, գիտության և մշակույթի զարգացմանը նպաստելու համար


    Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, գիտության, կրթության, հոգևոր ոլորտի, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

     

    ՀՀ նախագահը «Երախտագիտության» մեդալով է պարգևատրել Սիրիայի Բարձր Ջեզիրեի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Գերհ. Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Այվազյանին: Հ. Անդանիկը նաեւ դասաւանդում է Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:

Օրացույց

Օրացույց