• Լեհաստանում սովորող հայ ճեմարանականները մեկնել են ուխտագնացության՝ Եվրոպայի հայ համայնքներ և սրբավայրեր

    Ծանոթություն հայ համայնքների հոգևոր ժառանգության հետ


    2017թ. օգոստոսի 16-23-ը Լեհաստանում սովորող երեք հայ ճեմարանականները՝ Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի առաջնորդությամբ մեկնեցին ուխտագնացության նախ՝ դեպի Վիեննայի Մխիթարյան միաբանության կենտրոն: Ճեմարանականները երեք օրերի ընթացքում ծանոթացան վանականների կենցաղին, թանգարանին, այցելեցին Վիեննայի սրբավայրերը: Վիեննայից հետո ուխտագնացները եղան Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան դարավոր մայրավանքում, որտեղ ծանոթացան վանքի հնագույն մատյաններին, երեք օր աղոթեցին վանական հայրերի հետ միասին: Վենետիկից հետո ուխտագնացության երրորդ կանգառը Պադուայի Սբ. Անտոնի եկեղեցին էր, ապա՝ Հռոմ, որտեղ այցելել են Լևոնյան վարժարան, աղոթել Սուրբ Պետրոսի Մայր Տաճարում և այլ եկեղեցիներում, ապա ծանոթացել Ռադիո Վատիկանի գրասենյակի աշխատանքին:

     

    IMG-6257Հռոմից հետո ուխտագնացները մեկնել են Բուդապեշտ, որտեղ մասնակցել են Սուրբ Պատարագի՝ հայ կաթողիկէ եկեղեցում, մատուցված ձեռամբ Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի: Հանդիպել և զրուցել են տեղի հայ կաթողիկէ համայնքի հետ:

    Ճեմարանականները Բուդապեշտից վերադարձել են Լեհաստանի Կլեբարկ քաղաքը, որտեղ ապրել և սովորել են այս մեկ տարվա ընթացքում: 2017թ. սեպտեմբերից ուսումը կշարունակեն Վարշավայից քիչ հեռու գտնվող Պրոպոդևտիչնե ճեմարանում:

Օրացույց

Օրացույց