• Մամլո հաղորդագրություն`«Ազգային երիտասարդական օրեր-2017» հայ կաթողիկէ երիտասարդաց միջոցառման վերաբերյալ

    Երիտասարդությունը հույսն է Եկեղեցու


     

     

     

    Հարգելի՛ ԶԼՄ աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանությամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենա «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մեկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Այս համազգային միջոցառման կազմակերպական բնույթը շարունակությունն է Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ հաճախականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ): Ազգային երիտասարդական օրերը նույն ավանդության շարունակությունն է՝ ազգային մասշտաբով:

     

    Սիրով հրավիրում ենք լուսաբանելու մեր միջոցառումը և աղոթակից լինելու մեր երիտասարդներին:

     

    Հուլիսի 28-31-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ միջոցառումների, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև.

     

      Օր 1
    Հուլիս 28, 2017
    08:30-09:30 Ժամանում և տեղավորում
    10:00-11:00 Բարի գալուստ:
    Ազգային երիտասարդական օրերի ծանոթացում
    11:00-12:00 Ս. Պատարագ / Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան
    12:00-12:30 Ազգային Երիտասարդական Օրեր-2017-ի «Կամուրջներ» օրհներգը
    12:30-13:00 Հանգիստ
    13:00-14:00 Ճաշ
    14:00-15:00 Զրույց՝ «Արտագաղթ» թեմայով, բանախոս՝ Մկրտիչ Բաբայան
    15:00-16:00 Սրբազան Քահանայապետի ԵՀՕ-2017-ի ուղերձը ՝ «Որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է» (Ղուկաս 1, 49):

    Բանախոս՝ Հ. Գառնիկ Ծ. Վ. Հովսեփյան

    16:00-16:30 Ընդմիջում
    16:30-18:00 Աշխատանք խմբերով
    18:00-19:00 Սուրբ Աստվածածնի ջերմեռանդություն, Վարդարանի աղոթք՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյանի հետ
    19:00-20:00 Ընթրիք
    20:00 Մշակութային երեկո

     

     

     

      Օր 2
    Հուլիս 29, 2017
    08:00-09:00 Նախաճաշ
    9:00 Մեկնում դեպի Գյումրի
    10:00-11:00 Սբ. Պատարագ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցու՝ ձեռամբ Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանի
    11:00-11:15 Ողջույնի խոսք. Գյումրիի ժողովրդապետ Տ.Գրիգոր Ավագ քհն. Մկրտչյան
    11:15-13:00 Այցելություն Գյումրի քաղաքի տեսարժան վայրեր
    13:00-14:00 Ընդունելություն Գյումրիի քաղաքապետ պրն. Սամվել Բալասանյանի մոտ:
    Ցուցահանդես Սև Բերդում
    14:00-15:00 Ճաշ
    15:00-19:00 Այցելություն Հառիճավանք և Մարմաշենի վանական համալիր
    19:00 Վերադարձ «Աղաջանյան» կենտրոն
    20:00-21:00 Ընթրիք
    21:00 Ֆիլմի ցուցադրություն. «Հայկական խմբի մասնակցությունը ԵՀՕ 2016-ին, Կրակով»

     

     

     

     

     

     

      Օր 3
    Հուլիս 30, 2017
    08:30-09:20 Ս. Պատարագ՝ ձեռամբՏեր Գրիգոր Ավագ քհն. Մկրտչյանի
    09:30-10:00 Նախաճաշ
    10:00-11:00 Զրույց՝ «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ»
    Տեր Հովսեփ քհն. Գալստյան
    11:00-12:00 Թեմայի քննարկում խմբերով
    12:00-13:00 Տարբեր համայնքների երիտասարդական միությունների ներկայացում
    13:00-14:00 Ճաշ
    14:00-15:00 Հանգիստ
    15:00-16:00 Տարբեր համայնքների երիտասարդական միությունների ներկայացում
    16:00-16:30 Սուրճի ընդմիջում
    16:30-18:30 Սպորտլանդիա, խաղեր
    18:30-19:00 Հանգիստ
    19:00-20:00 Ընթրիք
    20:00-21:00 Պաշտոնական փակում:
    Սուրբ Աստվածածնի ջերմեռանդություն
    21:00 Հրաժեշտի երեկո

     

     

      Օր 4
    Հուլիս 31, 2017
    08:30-09:20 Ս. Պատարագ՝ ձեռամբ Հ. Հովսեփ  վրդ. Բահյանի
    09:30-10:00 Նախաճաշ
    10:00-10:30 Մեկնում

     

     

    Հարգանքներով՝

     

    Հ. Գառնիկ ծ.վրդ. Հովսեփյան

     

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի

    Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբի նախագահ

Օրացույց

Օրացույց