«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը», Մտթ., 18:6
Այսօր համացանցից օգտվում է մոտ 800 մլն.երեխա: Դա ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների մեկ քառորդից ավելին է: Այսպես կոչված «հազարամյակի» սերունդը խելացի է, արագ և վարժ է՝ վարպետորեն օգտվելու թվային տեխնոլոգիաներից:
Երեխաները ամենախոցելին են համացանցային չարախոսության, զրպարտության, սպառնալիքի նոր տեսակների, սեռական գայթակղությունների և սեռական շահագործման ենթարկվելու խնդիրների առջև:
Այս տարվա հոկտեմբերին Հռոմի Գրիգորյան Հայրապետական համալսարանի երեխաների պաշտպանության կենտրոնում տեղի կունենա «Երեխաների արժանապատվությունը թվային աշխարհում» համագումարը՝ երեխաների սեռական շահագործման և չարաշահման դեմ պայքարի թեմայով:
Պրոֆեսոր Հանս Զոլլները՝ Երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրենը, խոսել է այն մասին, թե համագումարը ինչպես է պատրաստվում հնարավորություն ընձեռել՝ գիտելիքներ փոխանակելու, լավ փորձառություն ձեռք բերելու՝ վտանգներր կանխարգելելու հարցում, քանի որ երեխաները որոնումներ են անում այս նոր թվային աշխարհում:
Պրոֆեսոր Զոլլները բացատրել է, որ նման ֆորումի անհրաժեշտության առիթ հանդիսացավ այն գիտակցությունը, որ մինչ համացանցը շատ թանկաժեք գործիք է՝ հաղորդակցության և մարդկանց հետ կապվելու համար, այն բերում է նաև բազմաթիվ ռիսկեր:
«Հիմնական ռիսկերից մեկը անչափահասների չարաշահումն է ինտերնետում՝ սեռական պատկերների և տեսանյութերի տարածման միջոցով, և հենց երիտասարդների՛ կողմից սոցիալական կայքերում այս երևույթի օգտագործումն ու չարաշահումը»,-ասում է Զոլլները:
Ինչպես նշել է Զոլլները, հաստատուն կերպով աճում է մի երևույթ, որը կոչվում է «Sexting», երբ երիտասարդնեը լուսանկարում են իրենք իրենց մերկ կամ սեռական հարաբերության ժամանակ՝ հետագայում տեղադրելով այն Facebook-ում , Twitter-ում և այլ սոցիալական կայքերում:
«Երբ այս նկարները հրապարակվում են, դառնում են բեռնվող, և մարդիկ կարող են պահպանել դրանք իրենց սարքավորումներում, համակարգիչներում, սմարթֆոններում և սկավառակներում», – ասում է Զոլլները:
Սա նշանակում է, որ երբեք չես կարող իմանալ, թե երբ կամ որտեղ նման նկար կհայտնվի և, թե ով է նայում այն: Նման խնդիր ունեցող շատ զոհեր կընկնեն հուսահատության մեջ և չեն իմանա ինչպես լուծել այս խնդիրը, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ է պատահել նկարի հետ և ով այն կոգտագործի:
Նա բացատրում է, որ «Sextortion» կոչվող երևույթն այն է, երբ որևէ մեկը օգտագործում է այդ նկարները որպես «վրեժի» միջոց կամ փորձում է գումար շորթել զոհերից:
«Հիմա ոչ միայն աճում է թիվը նկարների, որոնք հրապարակվում են, այլ նաև մեծ խնդիր է հանդիսանում այն, որ այս նկարները հրապարակողները, կամ նրանք ովքեր նշված են նկարում, ավելի ու ավելի երիտասարդ են տարիքով», – ասում է Զոլլները:
Զոլլերը նշում է, որ այս երևույթը սերտորեն կապված է համացանցի միջոցով թրաֆիքինգի հետ: «Ուստի, աշխարհի մի ծայրում դու կարող ես գնել նկարներ և ֆիլմեր՝ երիտասարդ երեխաների և նույնիսկ մանուկների բռնաբարության թեմաներով, որ տեղի է ունենում աշխարհի մյուս ծայրում: Դժբախտաբար այն մեծացնում է նման հանցագործությունների դեպքերը: Շատ մարդիկ են ցնցվում նման դեպքերից և շատ քչերն ունեն որևէ գաղափար, թե ինչ կարելի է անել որպեսզի մենք կարողանանք խուսափել նման խնդիրներից»:
Զոլլները ասում է, որ սրանք են հանդիսացել պատճառ, որպեսզի Հայրապետական Գրիգորյան համալսարանը և Երեխաների Պաշտպանության Կենտրոնը հրավիրեն փորձագետներ տարբեր ոլորտներից՝ սկսած համացանցային ընկերություններից և մատակարարներից, ինչպիսիք են Facebook-ն ու Twitter-ը, մինչև իրավապահ փորձագետներ, ովքեր փորձում են կանխել նման խնդիրները և պատժել նրանց ովքեր տարածում են նման պատկերներ:
Զոլլներն ասել է, որ համագումարը կներառի մասնակիցներ՝ գիտության ոլորտից, նաև՝ հոգեբույժներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, ովքեր երկար տարիներ աշխատել են այս ոլորտում և հետազոտել են նման խնդիրների հետևանքները, մարդկանց ովքեր ենթարկվել են չարաշահումների և դիտարկել են օնլայն չարաշահողների: Ներառվել են նաև ՀԿ-ները և Եկեղեցին:
«Աշխատենք միասին, որ կարողանանք քննարկել և հնարավորության դեպքում պարզել, թե որոնք կարող են լինել միջոցներն ու միջոցառումները, որպեսզի երիտասարդները պաշտպանված լինեն առցանց, ինչպես նաև ընտանիքներում, դպրոցում, հասարակության մեջ, որևէ սպորտային կազմակերպությունում կամ եկեղեցական գործունեության մեջ: Ինչի մեջ էլ, որ երիտասարդները ներգրավված լինեն, մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի նրանք լինեն ապահով, այդ թվում նաև առցանց»:
Զոլլները պարզաբանում է մի քանի նախաձեռնություններ և ծրագրեր: Կարևորում է, թե ինչպես են նրանք քննարկում սահմանափակումնները, որ պետք է լինեն, կամ թե ինչպես են իրավական սահմանումները մեկնաբանվում, ինչպես են մեկնաբանվում փիլիսոփայական հասկացությունները՝ ազատ արտահայտվելու վերաբերյալ և, թե որտեղ է ազատ արտահայտումը խախտում ուրիշի իրավունքները՝ երբեք չմոռանալով, որ համացանցը արժեքավոր գործիք է և պետք է օգտագործվի լավագույն ձևով, առանց վնաս հասցնելու ուիշներին:
Գրիգորյան Հայրապետական համալսարանում Երեխաների պաշտպանության Կենտրոնը գլխավորում է համագումարը և աշխատում է համատեղ՝ «Մենք Պաշտպանում ենք» (“We Protect”) նախաձեռնության հետ, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը և ընդգրկում է 40-45 կառավարություններ: Իտալական “Telefono Azzuro” կազմակերպությունը նույնպես համագումարի գործընկեր է՝ մյուս քաղաքացիական և Եկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ՝ օգնելու երիտասարդներին դժվարությունների ժամանակ: Այս ամենը, իհարկե, աջակցությամբ Մայր Աթոռի:
Զոլլները պարզել է, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը պատրաստակամորեն մասնակցել է համագումարի լսումներին և ասել, որ «Երեխաների արժանապատվությունը թվային աշխարհում» հռչակագիրը կներկայացվի իրեն:
Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Անժելա Մուրադյանը