• «Աղաջանյան» կենտրոնում կազմակերպվեց դասընթաց՝ ամառային ճամբարի ջոկատավարների համար
    18922582_1277396935713517_9141687532955909491_o

    Ապահովելով առողջ ներկա և ապագա՝ երիտասարդ սերնդի համար:


    2017թ. հունիսի 2-4-ը Հայ Կաթողիկէ Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ 2017 ամառային ճամբարի ջոկատավարների համար: Այս տարի ճամբարի չորս հերթափոխերին կմասնակցի 25 ջոկատավար՝ Շիրակի և Տաշիրի հայ կաթողիկէ համայնքներից:

     

    Դասընթացի առաջին օրը ջոկատավարները ծանոթացան միմյանց հետ զանազան խաղերի, զրույցների միջոցով, երկրորդ օրը մասնակցեցին «Թիմային աշխատանք և առաջնորդություն» թեմայով պատրաստության, որի ընթացքում հատուկ հրավիրված մասնագետը խաղերի, քննարկումների և միասնական աշխատանքների միջոցով նրանց ներկայացրեց թիմային աշխատանքի առանձնահատկությունները: Ջոկատավարները սովորեցին, թե ինչպես լինել լավագույն առաջնորդ՝ իրենց ջոկատների համար, ինչ հատկանիշներ պետք է ունենան լավագույն առաջնորդ լինելու համար, ինչն է կարևոր թիմային աշխատանքում: Նրանք ձեռք բերեցին բազմաթիվ հմտություններ և նոր գիտելիքներ,  որոնք կիրառելու են ճամբարներում՝ երեխաների հետ աշխատելիս:

    18765858_1426570737382211_509425933949368993_n

    Նույն օրը ջոկատավարների հետ հանդիպեցին ճամբարի պատասխանատու Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը և Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, ովքեր խոսեցին հոգևոր ու բարոյական այն արժեքների մասին, որոնք պետք է պահպանեն ճամբարների ընթացքում: Ապա ճամբարի կազմակերպիչները խոսեցին երեխաների հետ՝ վարվեցողության կաննոների, նրանց խնամքի ու անվտանգության մասին: Իսկ երեկոյան ջոկատավարները ունեին ազատ ժամանակ միմյանց հետ շփվելու և ավելի լավ ճանաչելու համար:

     

    Երրորդ օրը ջոկատավարները քննարկեցին ճամբարի օրակարգը, խմբերով մշակեցին ճամբարային խաղեր, ստացան գիտելիքներ առաջին բուժօգնություն տրամադրելու մասին: Դասընթացի ավարտից հետո մատուցվեց Սբ. Պատարագ՝ ձեռամբ Տեր Գրիգոր Ավգ. քհն. Մկրտչյանի:

     

    Ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի հունիսի 19-28-ը՝ 2004-2005թթ.ծնված երեխաների համար:

     

    18836922_1277397202380157_6456045949920296802_o 18879928_1277397149046829_1985007273840663172_o 18891800_1277397745713436_4709024610319404550_o 18922689_1277396725713538_1113502328077001902_o

Օրացույց

Օրացույց