Ի շենություն Եկեղեցու՝ միասնական ջանքերով:
2017թ. մայիսի 2-ին բարեկարգվեց Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից փողոցը, հարթեցվեց ու խճապատվեց: Աշխատանքները կատարվեցին գյուղի ժողովրդապետ Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի նախաձեռնությամբ, Ախուրյանի տարածաշրջանի Մերձմոսկովյան ճանապարհա-շինարարական կազմակերպության կողմից (տնօրեն պրն. Արամ Ադամյանի հովանավորությամբ) և համայնքի բնակիչների մասնակցությամբ: Նույն շինարարական կազմակերպությունը նաև անցած տարի կատարել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ջրաֆիկացման աշխատանքները:
Իսկ Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղում, դարձյալ Տ. Նարեկի նախաձեռնությամբ և բնակիչների հովանավորությամբ ու մասնակցությամբ կատարվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքերի ջրամեկուսացման և բետոնապատման, ինչպես նաև Սուրբ Խորանի բեմի նորոգման աշխատանքներ.բեմի հիմքը բետոնապատվում է և հետագայում կսալիկապատվի: Եկեղեցին նաև կարիք ունի ընդհանուր հիմնանորոգման և ջեռուցման համակարգի տեղադրման: Ժողովրդապետը երախտապարտ է համայնքի բնակիչներին (մասնավորապես՝ Համլետ Հովհաննիսյան, Սոս Հովհաննիսյանին, Մհեր Մելիքյանին, Պետրոս Բարսեղյանին, Սեդրակին, Գեղամ Մովսիսյանին, Գրիգոր Մովսիսյանին, Անժելա Աբրահամյանին, Վարդան Վարդանյանին և Լանջիկի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին) նման առատաձեռնությունների համար և հույս ունի, որ միասնական աշխատանքը համայնքի եկեղեցու շենացման համար կշարունակվի ավելի մեծ եռանդով՝ ըստ բարերարների խոստումների և, Աստծո կամոք, հնարավոր կլինի ունենալ գեղեցիկ ու շեն եկեղեցի՝ լի ջերմեռանդ հավատացյալների բազմությամբ: