Միասնականության համատեքստում
2017թ. ապրիլի 27-ին Գյումրիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցի էին այցելել Իտալիայի Լացիո շրջանի 28 հոգևորականներ՝ իրենց թեմի եպիսկոպոսի՝ Ռոմանո Ռոսսիի առաջնորդությամբ: Իտալացի հոգևորականները նախ Երևանում հանդիպել էին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ, մտերմիկ զրուցել, ապա այցելեցին Գյումրիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ նրանց սիրով ընդունեց տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու, համայնքների վերաբերյալ: Իտալացի հոգևորականները նաև միասնաբար Սուրբ Պատարագ մատուցեցին Սրբոց Նահատակաց եկեղեցում: