• Հ. Ներսես վրդ. Գալստյանին շնորհվեց «Ամենան Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա» ոսկե մեդալ

    «Հայրենանվեր հոգևոր ծառայության համար»:


    2017թ. ապրիլի 23-ին Տաշիրի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնը, որը հայրենասիրական դաստիարակության գործունեություն է իրականացնում Լոռու մարզի համայնքներում, Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Ներսես վրդ. Գալստյանին պարգևատրեց «Ամենան Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» ոսկե մեդալով, ինչպես գրված է որոշման մեջ, «ի նկատի ունենալով հայրենանվեր հոգևոր ծառայությունը, դպրոցականների ու երիտասարդության շրջանում քրիստոնեական դաստիարակության ուղղությամբ ծավալած արդյունավետ աշխատանքը, անսահման բարեսիրությունն ու անմնացորդ նվիրումը»:

     

    18056642_1813416022310644_5126260105375257042_n

     

    Իսկ անցյալ տարի, հիշեցնենք, Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ «Հայրենիքի ու կազակության պաշտպանության  Հայ-Ռուսական  միջազգային զինվորական ակադեմիայի» կողմից հայրենանվեր և հոգևոր մեծ նվիրումի համար Հայր Ներսես վրդ. Գալստյանը  նշանակվեց ակադեմիայի պատվավոր հոգևոր-խորհրդատու ՝ գնդապետի աստիճանով՝ ընդգրկվելով ակադեմիայի Գլխավոր խորհուրդի կազմում:

     

    18057682_1813415972310649_6900421981400276646_n

     

Օրացույց

Օրացույց