• Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ ժողովրդապետությունը ոգեկոչեց Ցեղասպանության զոհերի հիշատակը

    Սուրբ նահատակօքն աղաչեսցուք զՏէր…


    Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին Սուրբ Պատարագ մատուցվեց հայ կաթողիկէ բոլոր եկեղեցիներում: Գյումրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ մայր տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը՝ համապատարագությամբ Տ. Սահակ քհն. Աղեկյանի:

     

     

    Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց «Վասն նահատակաց Հայոց ՑԵղասպանութեան» աղոթքը, որը կազմել է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը:
    Աղոթքում երգվում է Արևագալի ժամերգության «Նահատակք կենդանիք» շարականը, «Սուրբ նահատակօքն աղաչեսցուք…» քարոզը եւ «Սուրբ ես Տէր…» աղոթքը և միասին աղոթում.

     

    Ո՛վ նահատակներ,

    Երկնաւոր Հօր սիրեցեալներ,

    Ցոյց տուէ՛ք մեզ ձեր լուսաւոր դէմքերը,

    Մեզ փոխանցեցէ՛ք գաղտնիքը ձեր ամբողջական նուիրումի,

    Եւ ձեր սիրոյն՝ հանդէպ Քրիստոսի, Աւետարանի եւ Եկեղեցւոյ:

    Ո՛վ խաչապաշտ հայ նահատակներ,

    Դուք, որ աճեցիք Նարեկացու մատեանով,

    Լուսաւորեցէ՛ք մեր մտքերը,

    Որպէսզի գիտենանք ապրել

    Հայոց նահատակութիւնը՝ մեր ամենօրեայ կեանքում:

    Արի եւ յաղթող սուրբ վկաներ,

    Հիշում ենք ձեզ եւ փառաւորում Աստծուն.Ամէն:

     

    Սբ. Պատարագից հետո հայ կաթողիկէ երիտասարդները, Տ. Սահակ քհն. Աղեկյանի առաջնորդությամբ, այցելեցին Գյումրիից քիչ հեռու գտնվող Հերհերի կամ Ջարդի ձոր կոչվող վայրը, ուր 1920-ին տեղի են ունեցել հայերի զանգվածային կոտորածներ՝ թուրքական բանակի ձեռքով:

     

    IMG_1788 IMG_1791 IMG_1793 IMG_1795 IMG_1805 IMG_1806

     

Օրացույց

Օրացույց