• Հոգևոր կրթության օրեր՝ Փանիկի Սբ. Աստվածամայր եկեղեցում

    «Եկեղեցին ամեն օր մեզանից խնդրում է, որ խղճի քննություն անենք…»


    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ և հանձնարարականով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում Մեծ Պահոց շրջանում կազմակերպվել են հոգևոր կրթության օրեր: Հոգևորականները տարբեր թեմաներ և ձևաչափեր են ընտրել համայնքներում հոգևոր կրթությունը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար:

     

    Փանիկում, առաջնորդությամբ ժողովրդապետ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի, հոգևոր կրթությունը տեղի ունեցավ 2017թ. մարտի 31-ին և ապրիլի 2-ին՝ հետևյալ թեմաներով.

    «Քրիստոսի չարչարանքնեը և խաչելությունը՝ նշան հաղթության»,

    «Ողորմությունը՝  աղբյուր բազմաթիվ շնորհքների»:

     

    Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի առաջին օրվա քարոզը

     

     17554349_1352082028164416_674157260483365321_n

    Նախաբան

     

    Ի՞նչ է նշանակում հոգևոր կրթություն:

     

    Անգլերենով մենք ասում ենք Spiritual retreat: Հոգևոր կրթության գաղափարը եկեղեցին վերցրել է Մատթեոս Ավետարանիչի  այս հատվածից՝ «Դրա­նից յե­տոյ Յի­սուս անա­պատ տա­րուեց Հո­գուց՝ սա­տա­նա­յից փոր­ձուե­լու: Եւ քա­ռա­սուն օր ու քա­ռա­սուն գի­շեր ծոմ պա­հեց, ապա քաղց զգաց» (Մտթ. 4, 1-3):  Այսինքն՝ թե հավատացյալը, թե հոգևորականը և թե աշխարհիկը իր հոգևոր կյանքի ընթացքում պետք է մի տեղ գնա, սնունդ ստանա և հոգևոր սնունդով սնվի, քանի որ մենք նման ենք ատլետների՝ ինչպես մարմինը կարիք ունի սնունդի, այնպես էլ մեր հոգևոր կյանքը կարիք ունի հոգևոր սնունդի: Հոգևոր կրթության գաղափարը չի սահմանափակվում հոգևոր դասով: Մանավանդ Մեծ Պահքի շրջանում  և այլ եկեղեցական տոների ժամանակ եկեղեցին խրախուսում է հավատացյալներին, որ աղոթքով, ծոմապահությամբ և ողորմության գործերով սնվեն:

     

    Կարդանք Հվհն. 19, 17-30 համարները՝ Հիսուսի խաչելության մասին. «Ամէն ինչ կա­տա­րուած է»: Եւ գլու­խը կա­խե­լով՝ հո­գին աւան­դեց: (Հվհն. 19, 30):

     

    Խորհրդածելով Քրիստոսի չարչարանքների և խաչելության մասին՝ կարող ենք ըմբռնել և հասկանալ Քրիստոսի գերագույն սերը խաչի վրա: Եվ մենք՝ իբրև հավատացյալներ, ի՞նչ ենք տվել Քրիստոսին՝ մասնակից լինելու համար Նրա չարչարանքներին և Նրա խաչելությանը:

    17626568_1352083918164227_3411593116363424531_n

    Աստված այնքան սիրեց մարդկությանը, որ իր Միածին Որդուն ուղարկեց մեզ փրկելու համար: Միմյայն Հայր Աստվածն է, որ մեզ սիրում է հոր պես, և երբ մենք հեռանանք Նրանից, Նա կսկսի լացել: Այո, Աստված մեզ սիրում է հոր պես և կլացի երեխայի նման, երբ հեռանանք Նրանից՝  պաշտելու այլ կեղծ կուռքեր-աստվածներ: Հայր Աստված սեր է. Արարչագործության առաջին վարկյանին Նա ցույց տվեց իր սերը մարդկության հանդեպ, սակայն մարդկությունը անհավատարմության պատճառով հեռացավ Աստծուց: Եվ ահա այստեղ Աստված սկսեց զգալ հուսախաբություն: Մարդկությունը համբերություն չունի սպասելու Աստծուն, և ահա իրենց համար սարքեցին կեղծ կուռքեր՝ Ոսկե հորթ, ինչպես որ կկարդանք Սուրբ Գրքում. «Ահա­րոնն ասաց նրանց. «Ձեր կա­նանց, ձեր տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի ականջ­նե­րից հա­նե­ցէ՛ք ոս­կէ գին­դե­րը եւ բե­րէ՛ք ինձ»: Բո­լո­րն իրենց ականջ­նե­րից հա­նե­ցին ոս­կէ գին­դե­րը եւ բե­րե­ցին տուե­ցին Ահա­րո­նին: Ահա­րո­նը, դրանք առ­նե­լով նրան­ցից, կա­ղա­պա­րի մէջ ձու­լեց եւ կեր­տեց ձու­լա­ծոյ մի հորթ: Նրանք ասա­ցին. «Սա է քո աս­տուա­ծը, Իս­րա­յէ՛լ, որ քեզ դուրս բե­րեց Եգիպ­տա­ցի­նե­րի եր­կ­րից» (Ելք 32, 2-4): Եվ ժողովուրդը սկսեց ուրախանալ այս կեղծ աստծո շուրջ և մոռացան Աստծուն, որ իրենց փրկեց: Բարուք մարգարեն մի նախադասությամբ շատ լավ է նկարագրում այս ժողովրդի վիճակը.  «Դուք մոռացաք ձեր կերակրողին՝ յավիտենական Աստծուն, տրտմություն պատճառեցիք և ձեր դայեակին Երուսաղէմին» (Բարուքի թուղթ 4, 8):

     

     

    Մոռացանք Աստծուն, ով մեզ ստեղծեց, կերակրեց, ով մեր կյանքն առաջնորդեց: Սա Աստծո համար հուսախաբություն է: Հաճախ Սուրբ Ավետարանի մեջ Քրիստոս մեզ հետ առակներով է խոսում: Կարդանք այն առակը այն մարդու մասին, ով այգի սարքեց, բայց հետո հաջողություն չունեցավ, որովհետև աշխատավորներն ուզեցին այն իրենց սեփականությունը դարձնել: Մարդու սիրտը միշտ մտատանջություններով և վրդովմունքերով լի է, և երբեք մարդ գոհ չէ Աստծուց, ով հավատարիմ սերն է:

    17626278_1352082158164403_235603656348713297_n

    Մեծ Պահքի շրջանում ամեն ոք իրեն պետք է հարցնի, թե արդյոք հեռացել է Աստծուց:  Հայր Աստված խոսեց Մովսես մարգարեի միջոցով, որ հանդիմանի Իսրայելի ժողովրդին, որ հարատևություն չուներ, չգիտեր սպասել, մոլորված էր և գնալով հեռանում էր ճշմարիտ Աստծուց և իր համար ստեղծում էր ուրիշ աստվածներ: Ուրեմն, մի կողմից տեսնում ենք Աստծո հուսախաբությունը, մյուս կողմից՝ ժողովրդի անհավատարմությունը: Եվ մենք, լինելով Աստծո ժողովուրդ և շատ լավ ճանաչելով մեր խորը սիրտը, ամեն օր պետք է նորից վերցնենք ճշմարիտ ճանապարհը՝ չհասնելու համար կեղծ կուռքերի հետևից, երևակայության հետևից, աշխարհիկության և անհավատարմության հետևից: Կարծում եմ՝ այսօր շատ լավ պետք է լինի, եթե հարցնենք «Հուսախաբ Տիրոջ». «Տե՛ր իմ, ասա՛ ինձ, ինձանից հուսախա՞բ ես: Եթե որոշ բաների մեջ այո, ինձ ո՛ւժ տուր վերափոխվելու»:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը միշտ շեշտում է, որ Հայր Աստված ունի փափուկ սիրտ և սիրում է մեզ Հոր պես: Հաճախ Քառասնորդաց շրջանում եկեղեցին ամեն օր մեզանից խնդրում է, որ խղճի քննություն անենք, մտածենք, խորհենք գերագույն նպատակի շուրջ, որն է՝ ժառանգել երկնքի արքայությունը, և հաճախ աղոթենք և խնդրենք Աստծուց  Քրիստոսի կենդանի ներկայությունը մեր կյանքի մեջ: Եվ եթե հեռու ենք Աստծուց, խնդրենք Աստծուց, որ մեզ դարձի ճշմարիտ ճանապարհը ցույց տա, ցույց տա, թե ուր և ինչպես դառնանք դեպի աղբյուրը լույսի, որն է՝ Հիսուս Քրիստոսը:17498708_1352083268164292_7068198423698427649_n

Օրացույց

Օրացույց