• «Սիրեց յուրայիններին, ի սպառ սիրեց նրանց». Ավագ հիգշաբթի, Սբ. Պատարագ և Ոտնլվա

    «Դուք պէտք է սուրբ լինեք, որովհետեւ ես՝ Տէրս, սուրբ եմ», Ղև., 20:26:


     

    Ավագ հինգշաբթի Տեր Հիսուս Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցին և բոլոր քույր եկեղեցիները տոնում են երկու առանցքային իրադարձություն, որ կատարեց Փրկիչը՝ Սբ. Հաղորդության խորհրդի կամ Սբ. Պատարագի խորհրդի հաստատումը և Ոտնվայի սրբազան արարողությունը, երկուսն էլ՝ աշակերտների հետ վերջին ընթրիքի ընթացքում:

     

    Առաջինը՝ Սբ. Հաղորդության խորհրդի հաստատումը, եղավ մեկնակետ և սկիզբ Եկեղեցու յոթ խորհուրդներից վսեմագույնի՝ Սբ. Պատարագի համար, որն անբաժան դարձավ Եկեղեցու ամենօրյա պաշտամունքային կյանքից և մեզ մշտապես հիշեցնում է այն, ինչ մեզ համար արեց Տերը, ներկա է դարձնում Սուրբ Զոհաբերության մեկ անգամ և ընդմիշտ պատմության մեջ տեղի ունեցած անհերքելի ճշմարտությունը, որով մենք բոլորս գնվեցինք մեղքի գերությունից և ընդունեցինք հավիտենական կյանքը ժառանգելու միակ ճշմարիտ գրավականն ու ճանապարհը («Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», Հվհ., 14, 6): Սուրբ Հաղորդությունը Տիրոջ հետ հաղորդության, միության և տևական հարաբերության մեջ մտնելու մեզ համար տեսանելի նշանն է, որով մենք միանում ենք Տիրոջ Ճշմարիտ Մարմնին ու Արյանը՝ գոյացափոխված հացի և գինու տեսքով և հատկություններով: Սա մեծագույն մի խորհուրդ է, որը պետք է ընդունենք հավատքով ու վստահությամբ, ինչպես որ հավատում ենք և վստահ ենք, որ Նազովրեցի Հիսուսի մարդկային սովորական, թշվառ, խոնարհ մարմնի, արտաքինի մեջ ներկա էր և է աստվածային բնությունը՝ Սբ. Երրորդության երկրորդ անձը՝ մարմնացյալ և Սբ. Երրորդությունն Ինքնին:

     

    Տերն մեր Հիսուս Քրիստոս աշակերտների և մեզ համար հաստատեց մի խորհուրդ, որն իր ճշմարիտ իմաստը, արժեքը ստացավ Տիրոջ Չարչարանքներից, Խաչի վրա Զոհաբերությունից և Հարությունից հետո, որովհետև, ինչպես ասացինք վերը, Սբ. Պատարագը կոչված է մեզ համար ներկա դարձնելու Տիրոջ Սուրբ Զոհաբերությունը: Ինչպես վերջին ընթրիքի ժամանակ, խաչելության ժամանակ, այնպես էլ այսօր՝ Սբ. Պատարագի ժամանակ Զոհը մատուցողև և Զոհաբերվողը նույն Ինքն Քրիստոսն է.այլ խոսքով, Հիսուս Քրիստոս Ինքն իրեն է զոհաբերում, որպեսզի մեզ էլ միացնի իր Զոհին և միասին ընծայաբերի ու ընծայաբերվի Հայր Աստծուն՝ որպես կատարյալ ընծա, երախայրիքը մեր կյանքի, տիեզերքի: Ուստի լավագույնս պատրաստենք ինքներս մեզ՝ Քրիստոսի հետ միասին լինելու մի սուրբ նվեր՝ Տիրոջ համար:

    «Դուք պէտք է սուրբ լինեք, որուհետեւ ես՝ Տէրս, սուրբ եմ», Ղև., 20:26:

     

    Երկրորդ կարևոր իրադարձությունը Ավագ հինգշաբթի օրվա, ոտնլվան է: Այս մասին հիշատակում է միայն Հովհաննես ավետարանիչը՝ 13-րդ գլխում: Սա Սուրբ Հաղորդության խորհդի հաստատումից հետո և է Հիսուսի չարչարանքների ժամից անմիջապես առաջ և իր տեղով ու իմաստով լույս է սփռում Տիրոջ Սուրբ Զոհի իմաստի վրա, որ է ի սպառ սերը: Հովհաննեսը նույն գլխի սկզբում տալիս է վերջին ընթրիքը և Հիսուսի ամբողջ երկրային առաքելությունը հասկանալու բանալին.«…Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց», Յվհ., 13,1։

     

    Ուզում եմ այստեղ դնել Ոտնլվայի կարգի ժամանակ Հայ Եկեղեցում ընթերցվող մի գեղեցիկ քարոզ, որը կոչվում է «Խրատ վասն սիրոյ», հեղինակն է՝ Հովհաննես Պլուզ վարդապետը:

     

    «Աստված սեր է, ասում է Որոտման որդին՝Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. և (նա) ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում և Աստված` նրա մեջ: Եվ արդ, եղբայրներ սիրո (մասին) այս ճառը լսեք և մտքներումդ պահեք: Ամեն ոք, ով Աստծուն է սիրում` նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է երևում: Որովհետև եղբորը, ում մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում ինչպե՞ս պիտի կարողանա սիրել: Այսպես Աստծուն սիրողներ կճանաչվենք, երբ մեր եղբորը հոգևոր սիրով սիրենք և ոչ թե մարմնավոր, որովհետև այլ է հոգևոր սերը և այլ` մարմնավոր, որի մասին, առաջ անցնելով ասեմ, պետք է խոսենք, ավելի ուշ, իր տեղում: Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է ճանաչվում է Աստծուց և ինքը ճանաչում է Աստծուն և ամեն ոք, որ իր եղբորը ցավակցաբար չի սիրում` օտար է Աստծո համար, և չի կարող աստվածային շնորհներ ընդունել: Ամեն ոք, ով իր եղբորը սուրբ սրտով է սիրում, Աստծո համար բնակարան է լինում և Աստված նրա մեջ է բնակվում: Որովհետև Ինքը` Տերը, սիրեց մեզ և Ճշմարտության Հոգին ուղարկեց մեր մեջ բնակվելու, որպեսզի մեր իմանալի հոգիներն Աստծո անիմանալի Հոգու հետ սիրով կապակցվեն: Եվ ինչպես Նա սիրեց մեզ, նույնպես և մեր մեջ է կամենում միմյանց հանդեպ սեր: Տե՛ս, թե Աստծո մոտ սերը որչափ առավելություն ունի, որ մարդուս Աստծո նման է դարձնում, քանի որ Աստված իր սիրով մարդացավ և ցույց տվեց, որ մարդիկ իրենց սիրով Աստծո նման պիտի լինեն: Որովհետև Աստված այնչափ սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար: Եվ եթե մենք սիրենք միմյանց այնպես ինչպես որ Աստված սիրեց մեզ ոչինչ է չարը, որ մեր սերը խափանի, ամեն ոք, ով սիրում է, մարդկանց առաջ հայտնի է և Աստծո առաջ համարձակ, որովհետև մահացու մեղքերից երկյուղ չունի, այլ Աստծո սիրով զինված է և բոլոր երկյուղալի վտանգներից անվախ է: Ուր սեր կա, այնտեղ երկյուղ չկա, ինչպես Հովհաննեսն է ասում, սիրո մեջ երկյուղ չկա, որովհետև սերը կատարյալ է և հեռու է վանում երկյուղը, քանի որ երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ սերը` համարձակության, ուստի երկյուղը հալածվում է սիրուց: Եվ ուր սեր չկա, այնտեղ դատաստանի սարսափ կա և կորստյան վախ` մեծ դատաստանի օրվա համար: Իսկ սերը մարդուս բոլոր տանջանքներից անվախ է պահում, այն սերն ասում է, որ բոլորովին հեռու է երկբայությունից, որովհետև երկբայությունն ու սերը միասին չեն կարող բնակվել: Եվ բացահայտ է, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում իր խաղաղության պտուղը, այլև այս աշխարհի մեջ բոլոր թշնամությունները` նախանձը, ատելությունը, ոխակալությունը, չարությունը, չարախոսությունը, հայհոյությունը, տրտունջը, բամբասանքը, հպարտությունը, և ամբարտավանությունը և մանավանդ բոլոր չարիքների մայրը` արծաթսիրությունը և ագահությունը հալածում է: Արդ, նա ով սեր ունի, այս բոլոր չարիքներից հեռու է մնում և երկնային ապահով` խաղաղական հանգիստն ու մշտնջենական բարուն արժանի կդառնա: Ի՞նչն է ավելի խաղաղական, քան սերը` ձերբազատված լինելով բոլոր խռովություններից և Աստծո համար հաճելին կատարել: Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծո որդիներ և երկնքի արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերն ապականացու բնությունը անապականի է վերածում և մահկանացուն անմահության է փոխում: Սերը երկրայիններին երկնայիններ է դարձնում և հողեղեններին հրեղենների է վերածում: Եվ արդ ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, որովհետև այն անճառելի և անպատմելի է և ինչպես որ Աստծո անեղ բնությունն անքննելի է, այնպես էլ սիրո բնությունն է անքննելի: Եվ ինչպես Աստված անբավելի է, բայց բոլորին մոտ է, և բնակվում է հեզերի, խոնարհների մոտ և նրանց, ովքեր իր խոսքից դողում են, նույնպես և սերը բոլորին մոտ է, ով որ կամենում է նրան և ինքը գալով բնակվում է իրեն խնդրողների մեջ, քանի որ սերն իր սիրելիներին սիրում է և իր ատելիներին ատում է: Նրանք, ովքեր սեր են փնտրում, մոտ է նրանց աստվածապես, որովհետև Աստված սեր է և սուրբ սրտից ու անկեղծ հավատքից բխող սիրո կամեցողն է»:

     

    Լուսանկարներ՝ հայ կաթողիկէ համայնքներում Ավագ Հինգշաբթի օրը մատուցված Սուրբ Պատարագից և Ոտնլվայի արարողությունից:

     

    Գյումրի

     

    17966717_1463645727042209_6460524152277601048_o 17492340_1463648767041905_3377103810901395150_o

     

    Երևան

     

    17903638_10153861643662537_4677691011276043464_n

     

    Փանիկ

     

    17799274_1367946239911328_6450892474787464043_n 17862761_1367946299911322_6366025518894313639_n 17884672_1367946589911293_3101141039473795728_n 17903772_1367947519911200_5589167145496153531_n

     

    Արևիկ

    17884465_838132106326237_6485315585943871221_n 17884234_838132632992851_2385448702406629896_n

     

    Լանջիկ

     

    17796581_838124102993704_9097672609997295514_n 17884358_838123869660394_7069911713633650652_n 17903544_838123599660421_8058864437206100890_n 17951525_838123446327103_2419478509885854513_n

     

    Մեծ Սեպասար, Բավրա

     

    17814657_1463640420376073_3600529735351747707_o 17966317_1463644430375672_5659768364750117543_o 17966486_1463641587042623_5603440376930597094_o 17972116_1463640737042708_804130060639671081_o

     

    Ղազանչի

    17965235_10203173154007736_2132887139_n 17974655_10203173157007811_2110928767_n

    17965255_10203173158327844_512398432_n 17974428_10203173156567800_1193474604_n

     

    Սիզավետ

     

    17965868_10203173153407721_859832093_n 17974597_10203173153247717_1706584677_n

    17965914_10203173153167715_684355253_n 17965936_10203173153807731_1220095587_n

     

    Արփենի

     

    17918488_10203159706791564_166227988_n 17918816_10203159705911542_65608961_n

     

    Հովտուն

     

    17918441_10203159706071546_540650613_n 17919088_10203159706831565_533771818_n

     

    Լուսանկարները կարող են լրացվել այլ համայնքներից ուղարկված լուսանկարներով կամ այլ նյութերով: Խնդրում ենք ուղարկել, եթե կան:

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց