• Երիտասարդաց երկրորդ հանդիպումը.«Եկեղեցին յանուն երիտասարդութեան, երիտասարդութիւնը յանուն Եկեղեցու»

    Ինքնակրթուել՝ որպէս շնորհների աղբիւր եւ համախմբան առանցք ունենալով Տէր Յիսուս Քրիստոսի Անձը եւ Սուրբ Եկեղեցին:


    2017թ. մարտի 11-12-ը, Գիւմրում՝ Հայ Կաթողիկէ առաջնորդարանում, տեղի ունեցաւ հայ կաթողիկէ երիտասարդաց «Եկեղեցին յանուն երիտասարդութեան, երիտասարդութիւնը յանուն Եկեղեցու» խորագրով երկրորդ հանդիպումը, որին մասնակցեց տարբեր համայնքների մօտ 60 երիտասարդ: Ծրագիրն իրականացւում է Kindermissionswerk ”Die Sternsinger” բարեգործական կազմակերպութեան հովանավորութեամբ՝ ամենամսեայ հանդիպումների հաճախականութեամբ, որոնց գագաթնակէտը կլինի 2017թ. յուլիսին նախատեսւող ընդհանուր երիտասարդական հանդիպումը «Աղաջանեան կենտրոնում», որին մասնակցելու են ոչ միայն Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հայ կաթողիկէ երիտասարդները, այլեւ՝ լեհ տարեկիցներ, ովքեր 2016-ին հիւրընկալեցին հայ ընկերներին Պլոցկում եւ Կրակովում, ԵՀՕ-2016 օրերին:

     

    Այս հանդիպումների նպատակը նպաստելն է երիտասարդների հոգեւոր նկարագրի եւ հասարակական հմտութիւնների զարգացմանը՝ փոխադարձ շփումների համար առիթներ ստեղծելով, ամրապնդելով ընկերային մթնոլորտը, միասնութիւնը, նպաստելով համայնքների ներսում երիտասարդաց միութիւնների, ձեռնարկների, ծրագրերի ստեղծմանը, կայացմանը: Այս հանդիպումները մի օգտակար հարթակ են նաեւ ինքնադրսեւորման, սեփական տաղանդների զարգացման՝ որպէս շնորհների աղբիւր եւ համախմբման առանցք ունենալով Տէր Յիսուս Քրիստոսի Անձը եւ Սուրբ Եկեղեցին:

     

    Մարտի 11-12-ի հանդիպումը եւս երկու բովանդակային մաս ունեցաւ:

    Առաջին օրը երիտասարդները հնարաւորութիւն ունեցան մտածելու իրենց ժամանակի արդիւնաւէտ տնօրինման մասին, իրենք իրենց կարեւոր հարցադրումներ արեցին, լսեցին արդիւնավէտ տնօրինման միջոցների մասին, որոնք առաջարկեց դասընթացավարը՝ Հերմինէ Պապիկեանը, կատարեցին անհատական եւ խմբային օգտակար աշխատանք եւ, իհարկէ, զրուցեցին սուրճի կամ թէյի սեղանի շուրջ:

     

    Երկրորդ օրը երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցում, որից հետո Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհնյ. Մկրտչեանը երիտասարդների հետ զրուցեց հետեւեալ թէմայի շուրջ.

    Ո՞վ եմ ես, ո՞վ է Աստուած, իմ եւ Աստծոյ փոխյարաբերութիւնը:

     

    Ապա Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը բացատրութիւններով ներկայացրեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Մեծ Պահքի առիթով, որ կոչւում է.«Տիրոջ խօսքը պարգեւ է, մերձաւորը պարգեւ է»:

     

    Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեանը խոսեց Մեղքի եւ Խոստովանութեան Խորհրդի մասին՝ երիտասարդներին կոչ անելով հաճախակի խոստովանել եւ հաղորդուել:

    Հանդիպումն աւարտուեց միասնական աղօթքով:

     

    Յաջորդ հանդիպումը նախատեսուած է կազմակերպել Սբ. Յարութեան տօնից յետոյ՝ Աղաջանեան կենտրոնում:

     

    IMG_1182 IMG_1251 IMG_1272 IMG_1275 IMG_1280 IMG_1297 IMG_1350 IMG_1377 IMG_1396 IMG_1404

     

     

     

Օրացույց

Օրացույց