«Եկե՛ք երբեք պայմաններ չդնենք Աստծո առաջ»:
Հռոմի սրբազան Քահանայապետի 2017թ. հունվարի 25-ի Հրապարակային Ունկնդրության տեքստը, որը նա ասել է Վատիկանի Պողոս 6-րդի դահլիճում:
Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:
Լավագույն կին գործիչների շարքում, ինչպես Հին Կտակարանն է ցույց տալիս մեզ, հրեա ժողովրդի մեծանուն հերոսուհի Յուդիթն է: Գիրքը, որը կրում է նրա անունը, մեզ պատմում է Նաբուգոդոնոսոր արքայի ազդեցիկ ռազմական արշավի մասին, ով, տիրանալով Նինվեին, ընդլայնեց իր կայսրության սահմանները՝հաղթելով և ստրկացնելով ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներին: Ընթերցողը հասկանում է, որ նա մեծ, անհաղթ թշնամու առաջ է, որը սփռում է մահ և կոտորած, և որը գալիս է Ավետյաց երկիր՝ վտանգի տակ դնելով Իսրայելի երեխաների կյանքը:
Ըստ էության, զորավար Հողոփեռնեսի իշխանության տակ գտնվող Նաբուգոդոնոսորի բանակը պաշարում է Բետիղուան՝ դադարեցնելով ջրի մատակարարումը և այդպիսով կոտրելով բնակչության դիմադրությունը:
Ւրավիճակը դարձավ ողբերգական այն աստիճան, որ քաղաքի բնակիչները դիմեցին երեցներին՝ խնդրելով նրանց հանձնվել իրենց թշնամիներին: Ահա՛ նրանց հուսահատ խոսքերը. «Չկա ոչ ոք, որ օգնի մեզ»: Աստված մեզ հանձնել է նրանց՝ թողնելով, որ մենք խոնարհվենք նրանց առաջ՝ ծարաված և ամբողջովին հյուծված: Եվ հիմա, հրավիրե՛ք նրանց, և ամբողջ քաղաքը հանձնեցե՛ք Հողոփեռնեսի զորքերին ու նրա ամբողջ զինված ուժերին՝ որպես ավար»:
Քանի որ հիմա ոչ ոք չկա, որպեսզի օգնի մեզ: Աստված մեզ հանձնել է նրանց ձեռքը, նետել մեզ գետնին, նրանց առաջ՝ ծարաված և ամբողջապես ոչնչացած: Հիմա կանչե՛ք նրանց և ամբողջ քաղաքը հանձնե՛ք Հողոփեռնեսի զորքերին ու նրա ողջ զինյալ ուժերին, որպեսզի նրանք թալանեն (Յուդիթ, 7:25-26): Թվում էր՝ վերջն անխուսափելի է, Աստծուն վստահելու կարողությունը՝ սպառված: Եվ քանի ու քանի անգամ ենք մենք հայտնվում այնպիսի իրավիճակներում, երբ նույնիսկ չենք էլ զգում Տիրոջը վստահելու կարողությունը: Սա մի սարսափելի փորձություն է: Եվ տարօրինակ կերպով թվում է, թե փախչելով մահից՝ նրանք ստիպված են իրենք իրենց հանձնել այն մարդկանց, ովքեր սպանում են: Նրանք գիտեն, որ այս զինվորները կմտնեն քաղաք, որպեսզի թալանեն այն, որպեսզի կանանց ստրկացնեն և ապա սպանեն մնացած բոլորին:
Եվ ի դեմս այսպիսի հուսահատության, ժողովրդի առաջնորդը փորձում է առաջարկել հույսի մի առիթ.դիմանալ ևս հինգ օր՝ սպասելով Աստծո փրկարարար միջամտությանը: Սակայն սա չնչին մի հույս է, որը նրան սպիպում է եզրահանգել. «Բայց երբ այս օրերն անցնեն ու մեզ օգնութիւն չգայ, ես կանեմ ձեր խօսքերի համաձայն» (Յուդիթ 7:31)։ Խեղճ մարդ, նա անելանելի իրավիճակում էր: Աստծուն շնորհվում է հինգ օր, և ահա՛ մեղքը, Աստծուն տրամադրել հինգ օր, որպեսզի Նա միջնորդի: Սպասումի հինգ օրեր, սակայն հիմա՝ կործանման հեռանկարով: Նրանք Աստծուն հինգ օր տվեցին, որպեսզի Նա փրկեր նրանց, սակայն նրանք գիտեն, որ իրենք վստահություն չունեն, սպասում են ամենավատին: Իրականում, ժողովրդի մեջ այլևս ոչ մեկը ի զորու չէ հուսալու: Նրանք հուսահատված էին:
Ահա այս իրավիճակում էր, որ Հուդիթը հայտնվեց: Մի այրի կին, ով գեղեցիկ է և իմաստուն: Նա խոսում է ժողովրդի հետ խոսում է հավատքի լեզվով: Համարձակ, նա փաստում է մարդկանց իրենց դեմքն՝ ասելով. «Ինչպէ՞ս էք համարձակւում քննել Աստծուն, քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրէք մեր Տէր Աստծուն։ Եթէ նա չկամենայ մեզ օգնել այս հինգ օրերում, ապա նա իշխանութի՛ւն ունի մեզ պաշտպան լինելու այն օրերին, երբ կը կամենայ, եւ կամ մեզ կոտորել տալու մեր թշնամիների առջեւ։ Ուրեմն, այժմ սպասելով՝ ակնկալենք նրանից ողորմութիւն գտնել, աղաչենք ու նրան օգնութեան կանչենք մեզ, եւ նա կը լսի մեր աղօթքի ձայնը, եթէ նրան հաճելի լինի (Յուդիթ 8:13, 14-15,17):
Սա հույսի լեզուն է: Մենք թակում ենք Աստծո սրտի դռները, Նա Հայր է, Նա կարող է փրկել մեզ: Այս այրի կինը հանդգնում է վատը երևալ մյուսների առաջ: Նա խիզախ է: Նա առաջ է գնում: Սա իմ կարծիքն է. կանայք ավելի խիզախ են, քան՝ տղամարդիկ:
Եվ մարգարեի ուժով Հուդիթը կոչ է անում իր ժողովրդին նորից վստահել Աստծուն: Մարգարեի հայացքով նա տեսնում է նեղ հորիզոնից այն կողմ, որն առաջարկում են առաջնորդները և որոնց վախն ավելի սահմանափակ կերպով է ցուցաբերվում: «Աստված անշուշտ ինչ-որ բան անելու է». հաստատում է նա, «մինչդեռ, սպասումի այդ հինգ օրերի առաջարկը Նրան փորձելու և Նրա կամքից հեռանալու ուղին է: Տերը փրկության Աստված է, ինչ ձև էլ որ այն ընդունի». և նա հավատում է դրան: Այն թշնամիներից ազատվելու և մարդուն կյանք տալու փրկությունն է, սակայն Նրա անքննելի ծրագրերի մեջ կարող է լինել փրկություն, որը տանում է մահվան: Նա՝ այդ հավատքով կինը, գիտի դա: Հետո մենք տեսնում ենք ավարտը, թե ինչպես է պատմությունն ավարտվում: Աստված փրկում է նրանց:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եկե՛ք երբեք պայմաններ չդնենք Աստծո առաջ և, փոխարենը, թողնենք, որ հույսը նվաճի մեր վախերին: Աստծուն վստահել նշանակում է մտնել Նրա ծրագրերի մեջ, առանց ոչնչի հավակնելու՝ ընդունելով նաև այն, որ Նրա փրկությունը և Նրա օգնությունը կարող է հասնել մեզ տարբեր ձևերով, ելնելով մեր ակնկալիքներից: Մենք Աստծուց խնդրում ենք կյանք, առողջություն, մտերիմներ, երջանկություն, և այսպես վարվելը ճշմարիտ է, սակայն գիտակցելով նաև, որ Աստված ի զորու է կյանք առնել նաև մահից, որ խաղաղությունը կարելի է զգալ նաև հիվանդության ժամանակ և, որ հանգստություն կարող է լինել նաև մենության և երանության, նաև լացելու մեջ: Մենք չէ՛, որ պետք է սովորեցնենք Աստծուն, թե ինչ պետք է Նա անի և, թե ինչի կարիք ունենք մենք: Նա դա մեզանից լավ գիտի և մենք պետք է վստահե՛նք Նրան, քանի որ Նրա ուղիներն ու Նրա մտքերը տարբերվում են մեր ուղիներից ու մտքերից:
Այն ճանապարհը, որը Հուդիթը ցույց տվեց մեզ՝ վստահությամբ, խաղաղությամբ սպասելու, աղոթքի և հնազանդության ճանապարհն է: Դա հույսի ճանապարհն է՝ առանց հեշտությամբ հանձնվելու, անելով այն ամենն, ինչը մեր հնարավորության սահմաններում է, սակայն միշտ մնալով Տիրոջ կամքի ակոսում, քանի որ մենք գիտենք որ, Հուդիթը շատ աղոթեց, նա շատ խոսեց իր ժողովրդի հետ և ապա, խիզախորեն հեռացավ, նա ձգտեց մոտենալ բանակի հրամանատարին նրան հաջողվեց կտրել նրա գլուխը՝ սպանելով նրան: Նա քաջ է իր հավատքի և գործերի մեջ: Եվ նա միշտ ձգտում է Տիրոջը: Յուդիթն, ըստ էության, ունի իր ծրագիրը, նա այն հաջողությամբ իրականացնում է և ժողովրդին տանում դեպի հաղթանակ, սակայն՝ միշտ այն մարդու հավատքի վարմունքով, ով Աստծո ձեռքից ընդունում է ամեն ինչ՝ վստահելով Նրա բարությանը:
Այսպիսով, հավատքով և խիզախությամբ լի մի կին մահացու վտանգի գնով ուժ է վերադարձնում իր ժողովրդին և նրանց առաջնորդում է հույսի ճանապարհով: Եվ մենք, եթե մենք մի փոքր վարժեցնենք մեր հիշողությունը, թե քանի անգամ ենք իմաստուն և քաջալերող խոսքեր լսել խոնարհ մարդկանցից, խոնարհ կանանցից, որ թվում է, թե տգետ են, սակայն դրանք Աստծո իմաստության խոսքերն են. տատիկների և պապիկների խոսքերը: Քանի անգամ կարող են տատիկներն ու պապիկները ճշմարիտ խոսք ասել: Հույսի խոսք, քանի որ նրանք կյանքի փորձ ունեն, նրանք շատ են տառապել, նրանք իրենք իրենց վստահել են Աստծուն, և Տերը տալիս է մեզ հույսի խորհրդի այս շնորհը: Եվ, այս ճանապարհներով գնալը կլինի ուրախություն և զատկական լույս, որպեսզի մենք վստահենք Տիրոջը՝ հետևելով Հիսուսի խոսքերին. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղկ. 22:42)։
Եվ սա իմաստության, վստահության և հույսի աղոթք է»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը