Եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի: Տիտ., 2:13
Աստվածահայտնության խորհուրդը մեծ հանդիսությամբ տոնվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէ առաջնորդության բոլոր համայնքներում: Յուրաքանչյուր տարածաշրջան իր ուրույն սովորություններն ու ավանդություններն ունի, որոնք զարդարում և գունավորում են տոնը, մանավանդ, Ջրօրհնեքի արարողությունը, որը ավանդաբար կատարվում է տոնական Սբ. Պատարագի ավարտին: Ջրօրհնեքի գեղեցիկ արարողությունը կատարվեց եկեղեցիներում, գետերի, առվակների, աղբյուրների մոտ, ըստ ծիսական կարգի և ժողովրդական սովորությունների, որոնք փոխանցվել են սերնդե սերունդ:
Համայնքներում տոնական արարողությունների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք լուսանկարներով և կարճ սիրողական տեսանկարահանումներով, որոնք դեռևս լրացվելու են այլ համայնքներից ստացվող լուսանկարներով:
Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Փանիկ
Արևիկ
Ազատան
Լանջիկ
Ղազանչի
Սիզավետ
Հովտուն
Սարագյուղ
Արփենի
Բավրա
Մեծ Սեպասար