• Աղօթք Տիրամօրը
    poster-madonna-in-der-felsengrotte-detail-121849

    Օգնի՛ր ով Սուրբ Կոյս, որ չվախենամ, պարզի՛ր քո ձեռքը եւ ասա. «Մի՛ վախեցիր»:


     

     

    Ո՛վ Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածին, դու Մայրն ես բոլորի եւ սիրում ամէնքին:
    Փորձում եմ նմանուել Որդուդ` Յիսուս Քրիստոսին, որ եղաւ մեզ համար մշտական օրինակ:
    Դու, որ լուռ ներկայ էիր Որդուդ զոհաբերութեան ժամին եւ գիտէիր, որ Որդիդ զոհուելու էր` ի թողութիւն իմ մեղքերի, որ ծնունդ տուեցիր Հօր Միածնին եւ եղար Մայր անսկզբնական Աստծոյ, աղաչում եմ, եղի՛ր նաեւ ի՛նձ Մայր` թշուառիս. պաշտպանի՛ր եւ պահպանի՛ր, ինչպէս պահեցիր Յիսուս Մանկանը Քո մայրական սիրասուն հովանու ներքոյ` Հերովդէսի ցասման հարուածներից:
    Ես էլ ուզում եմ փախչել աշխարհի ցասման հարուածներից, իշխանութեան մոլուցքից, նախանձից, չարից ու զրպարտութիւնից, կեղեքումից ու շողոքորթութիւնից:

    Տու՛ր ինձ գութը Քո մայրական ու սէրը ջերմագին, որ կարողանամ ազատուել մեղքի գերութիւնից, կիսել Քեզ հետ սէրդ անըմբռնելի, սէր, որ դարձրեց Քեզ Մայր Անսկզբին՝ համաձայն քո «Եղիցի ինձ ըստ բանի քում» հաւանութեանդ խօսքերին:

    Ո՛վ Մայր իմ, ես որպէս մի Պետրոս, երկմտեցի եւ ընկղմուեցի այս կեանքի անդունդներում:

    Օգնի՛ր ով Սուրբ Կոյս, որ չվախենամ, պարզի՛ր քո ձեռքը եւ ասա. «Մի՛ վախեցիր»:

    Առաջնորդի՛ր դէպի Որդիդ Քո սիրելի՝ ամեանխնամ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, որպէսզի ժառանգը լինեմ յաւիտենական կեանքին.

    Ամէն:

     

    Հեղինակ` Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան

Օրացույց

Օրացույց