«Տարեցները միայն ռեսուրս չեն, այլ էական մի հիմք են, ում վրա կարելի է հենվել»:
Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզան՝ ՄԱԿ-ում Սուրբ Աթոռի մշտական դիտորդը, դիմել է ծերերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբին՝ կոչ անելով նրանց գիտակցել, որ «արժանապատվությունը չի կորչում տարիքի, կամ էլ շուկայական արտադրողականության նվազման հետ»:
ՄԱԿ-ի կամավոր աշխատանքային խումբը կրում է «Միջոցներ՝ բարձրացնելու ծերերի մարդային իրավունքների ու արժանապատվության խթանումն ու պաշտպանությունը» անվանումը:
Արքեպիսկոպոս Աուզան՝ ՄԱԿ-ում Սուրբ Աթոռի մշտական դիտորդը, հիշատակել է Սրբազան Քահանայապետի՝ ավելի ընդգրկուն հասարակություն կառուցելու հանձնառությունը:
«Քանի որ մարդը ծերանում է, նա սովորաբար հասունանում է, և եթե նույնիսկ մարդու սոցիալական ներդրման բնույթը փոխվում է, ապա նա դեռևս կարող է աջակցել հասարակութանը: Այս առումով վերջերս Սրբազան Քահանայապետը հայտարարեց, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է կառուցելու ավելի ջերմ ու ընդգրկուն հասարակություն, սակայն սա անելու համար մենք պետք է հակազդենք «դեն նետելու վնասակար մշակույթին», որը նսեմացնում է տարեցներին՝ նրանց համարելով անարդյունավետ»:
«Տարեցները միայն ռեսուրս չեն, այլ էական մի չափանիշ են այն ժամանակ, երբ շատերը պայքարում են իրենց ինքնությունը գտնելու համար և հստակ պատկերացում չունեն ապագայի մասին». ասել է Աուզան:
Ներկայացնում ենք հատվածներ` Արքեպիսկոպոս Աուզայի կոչից
…Իմ պատվիրակությունը շարունակում է հավատարիմ մնալ ծերերի մարդկային իրավունքների պաշտպանությանը, խթանմանը և գործնական կիրառությանը, ինչպես նաև` նրանց բնորոշ մարդկային արժանապատվության հարգմանը: Մենք խրախուսում ենք կամավոր աշխատանքային խմբիի 2010թ-ից ի վեր կատարած աշխատանքը՝ ծերերին առնչվող բազմաթիվ անարդարություններին կոնկրետ ձևով արձագանքելու և նրանց աճող սոցիալական նսեմացման վրա ուշադրություն հրավիրելու համար:
Կամավոր աշխատանքային խմբի (OEWG) կարևորությունը առաջիկա տարիների ընթացքում միայն աճելու է: 2030թ. 60-անց մարդկանց թվի աճն աշխարհում կանխատեսվում է մինչ 56%՝ 901 մլն. մարդուց հասնելով մինչև 1.4 մլրդ: 2050թ. այդ նույն բնակչության թվաքանակը կկրկնապատկվի՝ հասնելով մոտավորապես 2.1 մլրդ.-ի: Ծերացող բնակչության այս դրամատիկ աճը՝ զուգորդված կյանքի միջին տևողության բարձրացման հետ, զգալի լարվածություն կստեղծի առողջապահական համակարգերի և սոցիալական ապահովության ցանցերի վրա: Մենք պետք է անդրադառնանք այս մտահոգություններին՝ չվերաբերվելով ծերերին որպես անխուսափելի տնտեսական ու սոցիալական բեռ:
Այս նվազումից խուսափելու համար, մենք պետք է գիտակցենք, որ արժանապատվությունը չի կորչում տարիքի, կամ էլ շուկայական արտադրողականության նվազման հետ: Ավելին, քանի որ մարդը ծերանում է, նա սովորաբար հասունանում է, և եթե նույնիսկ մարդու սոցիալական ներդրման բնույթը փոխվում է, ապա նա դեռևս կարող է աջակցել հասարակութանը: Այս առումով վերջերս Սրբազան Քահանայապետը հայտարարեց, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է կառուցելու ավելի ջերմ ու ընդգրկուն հասարակություն, սակայն սա անելու համար մենք պետք է հակազդենք «դեն նետելու վնասակար մշակույթին», որը նսեմացնում է տարեցներին՝ նրանց համարելով անարդյունավետ»: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը քաջալերել է բոլոր հաստատություններին և հասարակական կառույցներին օգնել տարեց մարդկանց օգտագործելու իրենց բոլոր կարողությունները` նրանց ակտիվ մասնակցությունը դյուրացնելու համար և մասնավորապես ապահովել, որ նրանց արժանապատվությունը միշտ հարգվի և գնահատվի»:
Նախորդ նիստերի ժամանակ ակնհայտ դարձավ այն, որ գոյություն ունի լուրջ բացթողումներին անդրադառնալու կարևորության վերաբերյալ համաձայնություն.բացթողումեր, որոնք առկա են տարեցների մարդկային իրավունքերի պաշտպանության մեջ, սակայն ոչ այն բանի վերաբերյալ, թե ինչպես վերականգնել այդ իրավունքները: Որոշ մարդիկ մշակել են մի նոր մեխանիզմ, ինչպես օրինակ համագումար կամ համաձայնագիր։ Մինչդեռ մյուսները խոսել են պետություններին օժանդակելու մասին, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հարգել ու խթանել տարեցների իրավունքները այլ համաձայնագրերում և համագումարներում: Մյուսները կարևորեցին այն, որ տարեցների պաշտպանության հիմքը պետք է լինի Մադրիդի՝ ծերացման գործընթացի վերաբերյալ միջազգային պլանի և 2030 Օրակարգի հանձնառությունների իրականացումը:
Ինչ օրենք էլ որ տարեցների իրավունքների պաշտպանությունը ընդունի, կարևոր է ապահովել այն, որ համաձայնեցված միջոցները համարժեք կերպով պաշտպանեն, հարգեն և գիտակցեն տարեցների մարդկային մասնավոր իրավունքները: Փորձը ցույց է տվել մեզ, որ համաձայնագրերը, համագումարները, համաժողովներն ու հռչակագրերը թեև օգնում են ստեղծել միջազգային համաձայանագրեր ու նորմեր կառուցելուն օգնելուց բացի, հաճախ քաղաքական կամքի պակաս ունեն, որն անհրաժեշտ է դրանց լիարժեք իրագործման համար: Եվ մենք չենք կարող թույլ տալ մեր մեծերին անտեսվել անհետևողական խոսքերի պատճառով:
Որպեսզի երաշխավորենք այն, որ ծերերի մարդկային իրավունքները հարգված ու հանձնառնված լինեն` նրանց բարեկեցությունն ապահովելու համար, շատ կարևոր է, որ նման երաշխիքներն ու հանձնառությունները հագեցած լինեն կոնկրետ քաղաքականությամբ ու ծրագրերով, որոնց հիմքում ընկած են նրանց մարդկային իրավունքների խախտման պատճառները և, երբեմն, նրանցից հրաժարվելը:
Այս առումով կարևոր է խթանել կրթության արժեքներն ու համակարգերը, որոնք այլընտրանքային մոտեցումներ են առաջարկում «դեն նետելու մշակույթի» փոխարեն, որի մասին խոսել է Սրբազան Քահանայապետը: Այս «դեն նետելու մշակույթը» քննադատում է յուրաքանչյուր մարդկային էակի՝ պարզապես օգտակարության նկատառմամբ: Մենք պետք է համախմբված աշխատենք, որպեսզի օգնենք բացահայտել նոր ուղիներ՝ վերահաստատելու ծերերի կարևոր դերը հասարակության մեջ: Պետք է վստահեցնենք բոլորին, որ տարեցները շատ կարևոր տեղ են զբաղեցնում մեր ընտանիքներում, մշակույթների և հասարակության մեջ:
Տարեցները միայն ռեսուրս չեն, այլ էական մի հիմք են, ում վրա կարելի է հենվել, մանավանդ, այս ժամանակներում, երբ շատերը պայքարում են իրենց ինքնությունը գտնելու համար և հստակ պատկերացում չունեն ապագայի մասին: Քանի որ որոշ տեղեր ծերերը կորցրել են իրենց պատշաճ տեղը հասարակության մեջ և երբեմն կարող են անպետք ու միայնակ զգալ իրենց: Հենց այս կետի վրա պետք է աշխատել համբերատարությամբ կրթել ներկա և գալիք սերունդներին: Սա սերունդների միջև համերաշխության ու երկխոսության ամենակարևոր պատճառներից մեկն է:
Կարևոր է նաև հիշել, որ երբ մենք խոսում ենք մեծահասակների ծերացման մասին, ապա խոսում ենք մարդկանց մի դասի մասին, որին մենք ինչ-որ ժամանակ անխուսափելիորեն պատկանելու ենք: Այն որոշումները, որոնք մենք այսօր կայացնում ենք և այն աշխատանքը, որը մենք կատարում ենք, վաղն ազդելու է հենց մե՛ր վրա»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը