• Մերօրյա կղերապաշտության խեղճ զոհերը

    «Կղերապաշտները կարծում են, որ նրանք վերադաս են, նրանք հեռու են մարդկանցից, նրանք ժամանակ չունեն լսելու աղքատին, տառապյալներին, բանտարկյալներին ու հիվանդներին»:


    «Կղերապաշտության ոգին մի չարիք է, որն այսօր գոյություն ունի եկեղեցում, և այդ ոգու զոհերը այն մարդիկ են, ովքեր իրենց անտեսված ու շահագործված են զգում». ասել է Սրբազան Քահանայապետը: Սա Սրբազան Քահանայապետի 2016թ. դեկտեմբերի 13-ի առավոտյան Սբ. Պատարագի քարոզի ուղերձն էր:

     

    Սբ. Պատարագի մասնակիցների թվում էին նաև 9 կարդինալների խորհուրդը, ովքեր այս շաբաթ հանդիպեցին Սրբազան Քահանայապետին:

     

    Իր քարոզում Քահանայապետը հովիվներին զգուշացրել է «կրոնի մտավորականներ» դառնալու վտանգի մասին, մի բարոյախոսություն, որը հեռու է Աստծո Հայտնությունից:

     

    Աղքատ ու խոնարհ մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, «կրոնի մտավորականների» զոհերն են, նրանց, ովքեր գայթակղվել են կղերականությամբ, ովքեր Աստծո Թագավարություն են մտնելու որպես ապաշխարող մեղավորներ:

     

    Քահանայապետն իր ուշադրությունն ուղղեց Հիսուսին, Ով Ավետարանի օրերին դիմում է քահանայապետներին ու երեցներին և կենտրոնանում է հենց նրանց դերի վրա: «Նրանք ունեին իրավաբանական, բարոյական, կրոնական հեղինակություն». ասել է Սրբազան Քահանայապետը: «Նրանք վճռում էին ամեն ինչ»: Օրինակ, Աննան ու Կայիափան «դատեցին Հիսուսին», նրանք քահանայապետներ էին, ովքեր «որոշեցին սպանել Ղազարոսին», Հուդան ևս գնաց նրանց մոտ, որպեսզի «գործարքի մեջ մտնի նրանց հետ», և այսպիսով «Հիսուս վաճառվեց»: Օրենքը դարձնելով գործիք՝ նրանք դարձան «մարդկանց նկատմամբ անբարտավան ու ահաբեկիչ». ասաց Քահանայապետը.

     

    Սակայն օրենքը նրանք վերաձևել էին բազմաթիվ անգամներ, այն աստիճան, որ հասել էին արդեն 500 պատվիրանների: Ամեն ինչ կանոնակարգված էր, ամեն ինչ: Օրենքը գիտականորեն էր կառուցված, քանի որ այս մարդիկ խելացի էին, նրանք լավ էին հասկանում: Նրանք կատարում է՞ին այդ նրբությունները, ո՛չ: Սակայն սա օրենք էր՝ առանց հիշողության. Նրանք մոռացել էին առաջին պատվիրանը, որն Աստված տվել էր Մեր հորը՝ Աբրահամին. «Քայլի՛ր իմ ներկայության մեջ, եղի՛ր անարատ»: Նրանք չէին քայլում, նրանք միշտ կագն էին առնում իրենց համոզմունքերի մեջ: Նրանք անարատ չէին:

     

    «Եվ այսպես, նրանք մոռացան Մովսեսի տասը պատվիրանները».շարունակեց Քահանայապետը:-«Իրենց ստեղծած օրենքով՝ մտավորական, բարդացված, ջուր ծեծող տեսություններով նրանք արհամարհեցին Տիրոջ ստեղծած օրենքը, նրանք զուրկ էին այն հիշողությունից, որը ներկան կապում է Հայտնության հետ»: Անցյալում նրանց զոհը Հիսուսն էր.նույն ձևով նրանց զոհը հիմա «այն խոնարհ ու աղքատ մադիկ են, ովքեր հավատում են Տիրոջը, այն մարդիկ, ովքեր անտեսված են», ովքեր հասկանում են ապաշխարությունը, նույնիսկ այն դեպքում, եթե չեն կատարել օրենքը և տառապում են այս անարդարություններից: Նրանք իրենց «դատապարտված ու շահագործված» են զգում այն մարդկանց կողմից, ովքեր սնապարծ, հպարտ ու անբարտավան են: «Եվ այն մարդը, ով մի կողմ է նետվել այս մարդկանց կողմից, Հուդան էր». ասել է Քահանայապետը:

     

    Հուդան դավաճան էր, նա ծանր մեղք էր գործել: Նա հարկադրաբար մեղք գործեց: Սակայն հետո Ավետարանն ասում է. «Նա ապաշխարեց, և գնաց վերադարձնելու նրանց փողը: Եվ ի՞նչ արեցին նրանք: Բայց դու մեր գործընկերն էիր: Հանգստացի՛ր: Մենք ի զորու ենք քեզ ներել ամեն ինչի համար: Ո՛չ: Կատարի՛ր այն, ինչ որ պայմանավորվել էինք, դու կարող ես». ասացին նրանք: «Դա քո խնդիրն է»: Եվ նրանք մենակ թողեցին նրան, անտեսված: Խեղճ Հուդան՝ այդ  դավաճանն ու ապաշխարողը չընդունվեց հովիվների կողմից: Քանի որ այդ մարդիկ մոռացել էին, թե ինչ էր նշանակում լինել հովիվ: Նրանք կրոնի մտավորականներ էին, նրանք, ովքեր իշխանություն ունեին, ովքեր զարգացրեցին մարդկանց կրոնական ուսուցումը մի բարոյախոսությամբ, որի հիմքում նրանց սեփական խելքն էր,  այլ ոչ թե հայտնությունը:

     

    Կղերապաշտության չարիքը դեռևս այսօր էլ գոյություն ունի եկեղեցում

     

    «Խոնարհ, անտեսված և այդ մարդկանց կողմից ծեծի ենթարկված մարդիկ: Նույնիսկ այսօր այս ամենը երբեմն պատահում է Եկեղեցում». նշեց Քահանայապետը: «Կա այդ կղերապաշտության ոգին». ասաց նա: «Կղերականները կարծում են, որ նրանք վերադաս են, նրանք հեռու են մարդկանցից, նրանք ժամանակ չունեն լսելու աղքատին, տառապյալներին, բանտարկյալներին ու հիվանդներին»:

     

    Կղերապաշտության չարիքը շատ տգեղ բան է: Այդպիսի մարդկանց վերաթողարկված տեսակ կա: Եվ նրանց զոհը միևնույն մարդն է՝ աղքատ ու խոնարհ մարդիկ, ովքեր սպասում են Տիրոջը: Տերը միշտ ձգտում է մեզ մոտ լինել: Նա ուղարկեց Իր Որդուն: Մենք սպասում ենք, սպասում ենք ուրախ ակնկալիքով, ցնծությամբ: Սակայն Որդին չմիացավ այդ մարդկանց խաղին: Տիրոջ Որդին գնաց հիվանդների, աղքատների, անտեսվածների, մաքսավորների, մեղավորների և թեթևաբարո կանանց հետ: Այսօր ևս, Հիսուս մեզ բոլորիս և նույնիսկ նրանց, ովքեր գայթակղվել են կղերականությամբ, ասում է. «Մեղավորներն ու թեթևաբարոները ձեզանից առաջ կմտնեն Երկնքի Արքայություն»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց