• Երկօրյա հոգևոր կրթություն`ի պատրաստություն Սբ. Ծննդյան խորհրդի

    Առիթ`սեփական ընթացքի աղոթական քննության և համախմբանման`միասնական սուրբ նպատակի շուրջ։


    2016թ. Դեկտեմբերի 13-14-ը Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության կենտրոնում տեղի ունեցավ երկօրյա հոգևոր կրթություն` Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների և Արհ.Տ.Ռաֆայել արքեպս. Մինասյանի մասնակցությամբ։ Բանախոսում էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանը։

     

    Հոգևոր խորհրդածությունները կենտրոնացան հետևյալ կետերի շուրջ.

    Ինչ է քահանայական կոչումը,

    Ինչու ենք յուրաքանչյուրս կոչված Տիրոջից`քահանայագործության,

    Որն է քահանայագործության նպատակը,

    Սրբություն և սրբության տանող ճանապարհը քահանայի կյանքում,

    Աղոթքի իսկությունը, կյանքը վերածել աղոթքի`ի նմանություն Քրիստոսի,

    Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը պահանջում է հերոսություն, հրաժարում սեփական աշխարհական կապվածություններից, ինչքերից, կարծրացած պատպատկերացումների` ճնշելով սեփական կամքը` հանուն աստվածային կամքի լիակատար իրագործման,

    Հարկ է գտնվել մնայուն հրահանգման, հոգևոր կարգուկանոնի մեջ։

    fb_img_1481779197582

    Երկրորդ օրը Հ. Մեսրոպ Սուլահյանը մի քանի առաջարկներ արեց` սուրբ խորհուրդների կատարման վերաբերյալ։ Կարևորվեց խորհրդակատարության միաձևության պահպանումը բոլոր համայնքներում։

     

    Խոսվեց նաև հովվական ծառայության ներկա կոնկրետ մարտահրավերների, խնդիրների և ձեռքբերումների մասին։ Քահանաները հայտնեցին իրենց միասնական պատրաստակամությունը օգնելու թեմի առաջնորդին` լուծելու ընդհանուր խնդիրները։

    20161213_163726

    Խորհրդածություններն ու զրույցները սկսվում էին միասնական Սբ. Պատարագով և ավարտվում երեկոյան ժամերգությամբ։

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

    fb_img_1481779153789 fb_img_1481779145229 20161213_17020520161213_170215

Օրացույց

Օրացույց