• Հալեպն ազատագրված է, քաղաքը ցնծում է

    Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան գալիք տոնը տևական խաղաղություն և երջանկություն բերի Սիրիայի ժողովրդին։


    2016թ. Դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։
    Ինչպես հայտնում է <<Գանձասար>> լրատվականը ` ժողովուրդը ցնծությամբ տոնում է  5  տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը:

     

    Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս:

     

    Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:

    Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց