Երբ Սուրբ Հոգին աղոթում է մեր մեջ։
2016թ. Նոյեմբերի 30-ին Սրբազան Քահանայապետն ավարտեց նյութական ու հոգևոր ողորմության գործերին նվիրված իր քարոզների շարքը, որը սկսել էր Հոբելյանական տարվա սկզբում։ Այս անգամ նա կենտրոնացավ հանգուցյալին հուղարկավորելու նյութական գործի և ողջերի ու հիվանդների համար աղոթելու հոգևոր գործի վրա:
«Չնայած, որ քրիստոնեականները ավարտվեցին, այնուամենայնիվ, ողորմությունը պետք է շարունակվի». ասել է Քահանայապետը` շնորհակալություն հայտնելով Տիրոջից՝ ողորմության շնորհների՝ «մխիթարության ու սփոփանքի» համար:
«Ինչ վերաբերում է հանգուցյալին հուղարկավորելուն, մեր օրերում այն կարող է «տարօրինակ» արարք թվալ, սակայն մեր ժամանակների պատերազմների և որոշ շրջաններում անդադար ռմբակոծման պայմաններում այն ցավոք արդիական է». ասել է Սրբազան Քահանայապետը: Նա խոսել է Հովսեփ Արիմաթացու խիզախության մասին, ով գնաց Պիղատոսի մոտ՝ Հիսուսի մարմինը խնդրելու համար և Տիրոջն առաջարկեց իր իսկ գերեզմանը:
Անդրադառնալով ննջեցյալների համար աղոթելուն` Սրբազան Քահանայապետը բացատրեց, որ դա «երախտագիտության մի նշան է` այն վկայության համար, որ հիվանդները թողել են մեզ և բոլոր այն լավ բաների համար, որ նրանք արել են»:
«Պետք է Տիրոջը շնորհակալություն հայտնենք նրա համար, որ նրանց պարգևել է մեզ, և մենք վայելում ենք նրանց սերն ու բարեկամությունը». ասել է Սրբազան Քահանայապետը:
Նա ասել է, որ մենք աղոթում ենք քրիստոնեական հույսով, որ հանգուցյալը դրախտում կարողանա լինել Տիրոջ հետ` ակնկալելով, որ կրկին համդիպելու ենք միմյանց` սիրո խորհրդում, որը մենք չենք հասկանում, սակայն գիտենք որ ճշմարիտ է, քանի որ դա Հիսուս Քրիստոսի տված խոստումն է»:
«Մենք պետք է նաև աղոթենք ողջերի համար, մեզանից յուրաքանչյուրի համար, ով ամեն օր դիմակայում է կյանքի փորձություններին». շարունակել է Քահանայապետը:
«Ըստ էության, Սրբերի Հաղորդությունը ցույց է տալիս, որ մենք բոլորս մասնակից ենք աստվածային կյանքին և Տիրոջ սիրույն: Բոլոր մահացածներն ու ողջերը միմյանց հետ հաղորդության մեջ են՝ որպես մեկ միություն` միացած բոլոր մկրտյալների և նրանց հետ, ովքեր սնվել են Քրիստոսի Մարմնով և Աստծո մեծ ընտանիքի մասն են կազմում: Միացյալ` մենք բոլորս նույն ընտանիքն ենք, հետևաբար, աղոթում ենք միմյանց համար»:
Սրբազան Քահանայապետը շարունակեց` նշելով միմյանց համար աղոթելու մի քանի հատուկ ուղիներ, հիշատակելով «այն մայրերին ու հայրերին, ովքեր առավոտյան և երեկոյան օրհնում են իրենց զավակներին: Որոշ ընտանիքներում այս սովորությունը դեռևս պահպանվում է. երեխային օրհնելն աղոթք է»:
Նա խոսել է նաև հիվանդների համար աղոթելու մասին, երբ մենք այցելում ենք նրանց և նրանց շատ դժվարին իրավիճակներում լուռ, ժամանակ առ ժամանակ արցունքներով աղոթում ենք նրանց համար։ Նա խոսել է նաև գոհաբանության համար աղոթքի մասին, «ընկերոջը, բարեկամին, գործընկերոջը վերաբերող բարի լուրի մասին: Սա ևս աղոթք է՝ մեկմեկու համար: Աստծուն շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ամեն ինչ կարգին է»:
Սրբազան Քահանայապետը պատմել է նաև, որ 2 օր առաջ, իր նստավայրում՝ Սբ. Մարթայի տաճարում, ընդունել է մի այցելուի, ով նրան ասել է, որ նա փակել է իր բիզնեսը՝ անբավարար ֆինանսների պատճառով, և թե ինչպես էր այդ մարդը մտահոգվել ոչ թե իր, այլ այն 50 ընտանիքների համար, որոնք մնացել էին առանց աշխատանքի:
«Նա բարի քրիստոնյա էր, ով աղոթում է գործերով. Նա եկել էր Պատարագի, որպեսզի Աստծուց խնդրեր իրեն ելք ցույց տալ` ոչ միայն իր, այլ նաև այն 50 ընտանիքների համար: Նա մի մարդ է, ով գիտի, թե ինչպես աղոթել սրտով ու փաստերով, նա գիտի, թե ինչպես աղոթել իր մերձավորի համար: Նա դժվար կացության մեջ է և չի փնտրում իրավիճակից դուրս գալու ամենահեշտ ուղին: Այնքան լավ էր, որ լսեցի նրան»:
Սրբազան Քահանայպետն ամփոփեց իր քարոզն, ասելով` Սուրբ Հոգին աղոթում է մեր մեջ:
Հետևաբար, եկե՛ք բացենք մեր սրտերը, որպեսզի Սուրբ Հոգին, տեսնելով մեր ցանկությունները, որոնք գտնվում են մեր սրտի խորքում, կարողանա մաքրագործել և ի կատար ածել դրանք: Ամեն դեպքում, եկե՛ք մեզ և մյուսների համար խնդրենք, որ Աստծո Կամքը կատարվի, քանի որ Նրա Կամքը ամենամեծ բարիքն է, այն Հոր բարությունը, ով երբեք չի լքում մեզ. աղոթել և թույլ տալ, որ Սուրբ Հոգին աղոթի մեր մեջ:
Եզրափակելով ողորմության թեմայով այս քրիստոնեականները, եկե՛ք աղոթենք միմյանց համար, որպեսզի ողորմության նյութական և հոգևոր գործերը աստիճանաբար դառնան մեր կենսակերպը: Ինչպես նշեցի սկզբում, քրիստոնեականներն այստեղ ավարտվում են: Մենք անցանք ողորմության 14 գործերի միջով, սակայն ողորմությունը շարունակվում է և մենք պետք է իրականացնենք դրանք այս 14 ձևերով:
Թարգմանեց` Նարինե Գալոյանը