• «Ես բռնում եմ քո ձեռքը…».Քահանայապետի նամակը՝ տասնամյա իտալացի աղջկան

    «Մենք ստեղծում ենք մի երկար շղթա, որը, իմ համոզմամբ, հասնելու է մինչև Երկինք»:


    2016թ. նոյեմբերի 23-ին, Իտալական Մասաֆրա փոքրիկ գյուղում հոգեհանգստյան Սբ. Պատարագ է մատուցվել ի հիշատակ տասնամյա Պաոլինայի՝ իտալացի մի աղջկա, ով մահացել էր սարսափելի հիվանդությունից:

     

    Հոգեհանգստյան կարգը տեղի ունեցավ Սբ. Լեոպոլդ Մանդիքի եկեղեցում: Ներկա էին բազմաթիվ եկեղեցականներ, այդ թվում և՝ համայնքապետը:

     

    Քարոզի ժամանակ հոգևոր հովիվը՝ Հայր Միշել Քուարանթան, ընթերցեց Սրբազան Քահանայապետի՝ Պաոլինային ուղղված նամակը: Պաոլինայի մայրը նամակով իր աղջկա համար Սրբազան Քահանայապետից խնդրել էր նրա օրհնությունն ու աղոթքները: Քահանայապետը հույս ուներ Վատիկանում անձամբ հանդիպել աղջնակին, սակայն Պաոլինան արդեն չափազանց թույլ էր ճամփորդության համար:

     

    Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի՝ Պաոլինային ուղարկած  նամակն ամբողջությամբ.

     

    «Սիրելի՛ Պաոլինա,

     

    Քո նկարներն իմ սեղանին են, քո առանձնահատուկ հայացքում ես տեսնում եմ բարության ու անմեղության շողը: Շնորհակալ եմ այդ նկարներն ինձ ուղարկելու համար: Կարդա՛ այս նամակը և ընդունիր այն համբույրը, որը ես հիմա ուղարկում եմ քեզ: Ես բռնում եմ քո ձեռքը և բոլոր նրանց ձեռքերը, ովքեր աղոթում են քեզ համար: Այսպիսով մենք ստեղծում ենք մի երկար շղթա, որը, իմ համոզմամբ,  հասնելու է մինչև Երկինք: Բայց հիշի՛ր, որ այս շղթայի առաջին հանգույցը դու ես, քանի որ Հիսուս քո սրտում է: Հիշի՛ր այս ամենը: Խոսի՛ր Հիսուսի հետ, պատմի՛ր Նրան քո մասին,  նաև պատմի՛ր քո մայրիկի ու հայրիկի մասին, ովքեր՝ ի դեմս իրենց առերեսվող դժվարությունների, օգնության ու սփոփանքի կարիք ունեն: Դու անշուշտ շատ ավելի լավ աղջնակ կդառնաս, եթե խնդրես Հիսուսի բարեխոսությունը քո ծնողների համար: Նրան նաև հիշեցրու, թե Նա ինչ պետք է անի ի՛նձ համար, քանզի ես հիշում եմ այն ամենը, ինչ որ Նա պարտավոր է անել քե՛զ համար: Իմ ամբողջ սրտով՝ քո ծնողների ու սիրելի մարդկանց հետ միասին, գրկում և օրհնում եմ քեզ:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց