Հոգևոր դաստիարակության հիմքը նվիրումն է։
Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ «Հայրենիքի ու կազակության պաշտպանության Հայ-Ռուսական միջազգային զինվորական ակադեմիայի» կողմից հայրենանվեր և հոգևոր մեծ նվիրումի համար Տաշիրի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հայր Ներսես վրդ. Գալստյանը նշանակվել է ակադեմիայի պատվավոր հոգևոր-խորհրդատու ՝ գնդապետի աստիճանով՝ ընդգրկվելով ակադեմիայի Գլխավոր խորհուրդի կազմում:
Ինչպես նշվում է հրամանագրի ռուսերեն տեքստում, Հ. Ներսեսը Տաշիր վարչական կենտրոնի սահմանամերձ գյուղերի ու դպրոցների աշակերտների, զորակոչիկների ու երիտասարդության հետ մշտապես տարել է պրակտիկ դաստիարակություն և ծավալել հոգևոր-բարոյական դաստիարակչական գործունեություն, մարդասիրական օգնություն ու տրամադրելով գիշերօթիկ դպրոցներին, հանրակրթական դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, ծնողազուրկ, հաշմանդամներին ու անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև ինչպես հետևողական աշխատանք է տարել երեխաների հետ՝ Աստվածաշնչի, քրիստոնեականի ուսումնասիրման և նրանց հոգեպես ուժեղ դարձնելու նպատակով:
Ի սրտե շնորհավորում ենք Հ. Ներսես վրդ. Գալստյանին և Տիրոջից հայցում առատ շնորհներ՝ առավել բեղուն գործունեություն ծավալելու համար:
Աննման Մինասյան