• «Հավատքն ու գիտությունը պետք է համագործակցեն՝ երկիր մոլորակը պաշտպանելու համար».Քահանայապետի ուղերձը գիտնականներին

    «Մենք գործակիցներ ենք՝ մոլորակի կյանքն ու կենսաբազմազանությունը, մարդկային կյանքը պաշտպանելու և զարգացնելու գործում»:


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասել է, որ գիտական և քրիստոնեական շրջանակներում ստեղծվել է «նոր համագործակցություն», որն ունի «մեր ընդհանուր տան պաշտպանության» միասնական նպատակը՝ «իրականության վերաբերյալ իրենց առանձին մոտեցումներով»:

     

    Այս մասին Սրբազան Քահանայապետն խոսել է Գիտությունների Քահանայապետական ակադեմիայի հնգօրյա լիագումար ժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ժողովի թեման էր «Գիտություն և կայունություն.գիտության և տեխնոլոգիայի ազդեցությունը մարդկային հասարակության և շրջակա միջավայրի վրա» թեմայով: Ժողովն ավարտվել է երեքշաբթի օրը: Ժողովին ներկա էր նաև հայտնի տեսական ֆիզիկոս և տիեզերաբան Սթիվեն Հոքինգը, ով ներկայացրել է իր Անսահմանության (No-Boundary) տեսությունը՝ տիեզերքի ծագման վերաբերյալ:

     

    «Նախկինում երբեք այսպիսի հստակ կարիք չի եղել գիտությունը ծառայեցնելու նոր համընդհանուր բնապահպանական հավասարակշռությանը». ասել է Քահանայապետը:

     

    Գիտական և քրիստոնեական շրջանակների նոր համագործակցությունը ողջունելով՝ Քահանայապետն ասել է, «երախտապարտ եմ, որ դուք խորապես գիտակցում եք համերաշխությունը, որը մեզ կապում է այժմյան և գալիք մարդկության հետ՝ հանուն մայր բնության պաշտպանության…Ձեր նվիրումն ավելի արժեքավոր է՝ ուղղված լինելով դեպի մարդկային  ամբողջական զարգացումը, խաղաղությունը, արդարությունը, արժանապատվությունը և մարդկային ազատության զարգացումը…Զանազան թեմաները, որոնք արծարծվել են այս լիագումար նիստի ժամանակ, այս ամենի ապացույց էին: Թեմաները պարունակում էին բացահայտումներ՝ տիեզերաբանության, վերականգնվող էներգիայի աղբյուրների, սննդի անվտանգության, արհեստական  բանականության հզորության ու սահմանների բնագավառներում». նշել է Քահանայապետը:

     

    Քահանայապետը վստահ է, որ «մենք հավատացած ենք, թե մեծացել ենք այն համոզմամբ, որ մենք բնության տերերն ենք, և «իրավասու ենք ավերել այն՝ առանց նույնիսկ հաշվի առնելու բնության թաքնված ներուժն ու զարգացման օրենքները»: Չնայած, որ իրականում մենք համագործակիցներ ենք՝ մոլորակի կյանքն ու  կենսաբազմազանությունը, մարդկային կյանքը  պաշտպանելու և զարգացնելու գործում»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ արարչության վերաբերյալ պետք է լինի  ոչ միայն մեր պարտավորությունների լիիրավ ստանձնում, այլ նաև՝ «սոցիալական արդարության որոնում և անբարո համակարգի հաղթահարում.երևույթներ, որոնք հանգեցնում են թշվառության, անհավասարության և արտաքսման»:

     

    Նա կոչ է արել գիտնականներին «աշխատել զերծ մնալ քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական շահերից, որպեսզի ձևավորեն մի մշակութային մոդել, որը  կկարողանա դիմակայել կլիմայական փոփոխությունների ճգնաժամին և դրա սոցիալական հետևանքներին, որպեսզի արտադրողականության հսկայածավալ ներուժը չպահվի միայն մի քանիսի համար:

     

    Ճիշտ այնպես, ինչպես գիտական համայնքը, միջդիսցիպլինար երկխոսության միջոցով կարողացել է ուսումնասիրել ու ցույց տալ մեր մոլորակի ճգնաժամը,  այսօր ևս այդ նույն համայնքը կոչված է առաջարկելու առաջնորդություն, որն ապահովում է ընդհանուր և հատուկ լուծումներ այն հարցերին, որոնց ձեր լիագումար հանդիպումը կարող է առճակատվել՝ ջուր, էներգիայի վերականգնվող ձևեր և սննդի անվտանգություն:

     

    Հիմա, ձեր համագործակցությամբ,  անհրաժեշտ է դարձել ստեղծել նորմատիվ մի համակարգ, որը ներառի անխախտելի սահմաններ և ապահովի էկոհամակարգի պաշտպանությունը, քանի դեռ իշխանության նոր ձևերը, որոնք գալիս են տեխնո-տնտեսող մոդելից, անդառնալի վնաս չեն հասցրել ոչ միայն շրջակա միջավայրին, այլ նաև մեր հասարակություններին, ժողովրդավարությանը, արդարությանն ու ազատությանը»:

     

     

    Սրբազան Քահանայապետը ցավով է խոսել միջազգային քաղաքականության թույլ արձագանքի և այն անուշադրության մասին, որով մեր մոլորակի վիճակի մասին հիմնավորված գիտական կարծիքն անտեսվում է»:

     

    Քաղաքականությանը անձնատուր լինելը տեխնոլոգիային և տնտեսությանը, որոնք ամենից առաջ ձգտում են շահույթի, ակնհայտ է  «շեղումով» կամ շրջակա միջավայրի մասին համընդհանուր համաձայնագրերի կատարման ուշացմամբ, և իշխանության համար շարունակական պատերազմներով, որոնք քողարկված են արդար պնդումներով, որոնք  ավելի մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին և ժողովուրդների բարոյական և մշակութային հարստությանը». ասել է Քահանայապետը:

     

    Այնուամենայնիվ, Սրբազան Քահանայապետն իր ունկնդիրներին կոչ է արել չհուսալքվել և փորձել օգտագործել «այն ժամանակը, որը Տերը շնորհում է մեզ»:

     

    «Կան նաև շատ հուսադրող նշաններ մարդկության մի խմբի, որը ցանկանում է արձագանքել, ընտրել ընդհանուր բարօրություն և վերազինվել պատասխանատվությամբ և համերաշխությամբ». վստահեցրել է Քահանայապետը: «Համակցված բարոյական արժեքներով, կայուն և ընդհանուր զարգացման պլանը շահեկան դիրքում է, որպեսզի բոլոր գիտնականներին, հատկապես հավատքը դավանողներին, առաջարկի գիտական հետազոտություննրի մի հզոր խթան»:

     

    Քահանայապետն ամփոփեց հանդիպումը՝ վկայակոչելով  աստվածային օրհնություններին և խնդրելով գիտնականներին աղոթել իր համար:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց