• Հ. Ներսես վրդ. Գալստյանը ստացավ շնորհակալական պատվոգիր

    Հոգևորականի դերը բարձր է հոգեպես ուժեղ և բարձր բարոյական արժեքներով դաստիարակված հասարակություն ունենալու գործում


    2016 թվականի նոյեմբերի 27-ին Տաշիրի հայ կաթողիկէ եկեղեցում , Մարդու իրավունքի, քաղաքականության և մարդասիրական հարցերի միջազգային ասոցիացիայի Գերագույն Խորհրդի Նախագահության որոշմամբ Տաշիրի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկեների ժողովրդապետ Հայր Ներսես Վարդապետ Գալստյանին հանձնվել է շնորհակալական պատվոգիր:15192698_1009317282506211_6455397810229310949_n

     

    Վարդապետին պարգևատրելու առիթները  բազմաթիվ են, որոնցից նշենք հետևյալները՝ ՀՀ Տաշիր վարչական կենտրոնի սահմանամերձ գյուղերի ու դպրոցների աշակերտների և երիտասարդության հետ հոգևոր, բարոյական, հայրենասիրական, դաստիարակչական աշխատանքներ տանելու, իր մեծ նվիրումի ու անձնական ներդրման, հումանիտար օգնության ու բարեգործության համար, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, ծնողազուրկներին, հաշմադամներին ու անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու, ինչպես նաև երեխաների հետ Աստվածաշնչի, քրիստոնեականի ուսումնասիրման և նրանց հոգեպես ուժեղ դարձնելու հետևողական աշխատանքների համար:

    15179015_1009317372506202_627711690972442276_n

    Կարևորվել է նաև հոգևորականի ներդրումը`  հայրենիքի պաշտպան հայրենասեր երիտասարդների դաստիարակության և նրանց իրավունքերի ու ազատությունների պաշտպանության գործում:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց