Գերհ. Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանին մաղթում ենք բեղուն և շնորհաշատ ծառայություն:
2016թ.նոյեմբերի 18-ին Իրաքի հայ կաթողիկէ Նարեկի Տիրամայր Բաղդադի աթոռանիստ եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի հայ կաթողիկէների նորանշանակ պատրիարքական փոխանորդ Գերհ. Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանի գահակալության արարողությունը: Ներկա էին Իրաքի հայ կաթողիկէների նախկին առաջնորդ Արհ. Տ. Էմմանուել արքեպս. Դաբբաղյանը, Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը, Զմմառի վանքի մեծավոր Գերհ. Հ. Գաբրիել թ.ծ.վ. Մուրադյանը, այլ եպիսկոպոսներ, վարդապետներ, միանձնուհիներ, ովքեր ծառայում են Իրաքի համայնքներում:
Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը: Հովվական գավազանի տվչությունը տեղի ունեցավ Սբ. Պատարագի ընթացքում: Սբ. Պատարագի մատուցումը գավազանի տվչությունից հետո շարունակեց և ավարտեց Գերհ. Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանը:
Ավետարանից հետո Գերհ. Հ. Գաբրիել թ.ծ.վ. Մուրադյանը ընթերցեց պատրիարքական կոնդակը՝ Գերհ. Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանի նշանակման մասին: Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը շնորհակալություն հայտնեց նախկին առաջնորդ Դաբբաղյանին և քաջալերեց նորանշանակ հովվին՝ շարունակելու դժվարին առաքելությունը Իրաքում:
Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանն իր քարոզում ասել է, որ միշտ պատրաստ է ընդունելու բոլոր հավատացյալներին և հնարավորինս օգտակար լինել բոլորին: Նաև հույս հայտնեց, որ կկարողանա համագործակցել Իրաքում գործող մյուս եկեղեցիների հովիվների հետ՝ ի բարօրություն քրիստոնեական բոլոր համայնքների:
Տեղեկությունները տրամադրեց Գերհ. Հ. Հովսեփ թ.ծ.վ. Զապպարյանը:
Պատրաստեցին՝ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը,
Տ. Հովսեփ քհն. Գալստյանը