• Արգենտինայի դեսպանը և հյուպատոսն այցելեցին Սրբոց Նահատակաց եկեղեցի

    Պաշտոնական և բարեկամական այցելություն:


    2016թ. նոյեմբերի 24-ին Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Գոնսալո Ուրեոլաբեիտան և հյուպատոս պրն. Գուստավո Մերլոն: Նրանց ընդունեցին Գյումրիի հայ կաթողիկէ ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, Փանիկի ժողովրդապետ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Տ. Սահակ քհն. Աղեկյանը և Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:

     

    Դեսպանի խոսքերով, ինքը մեծ փափագ ուներ այցելելու Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների կենտրոն Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ լինելով Արգենտինայի կաթողիկէ համայնքի ներկայացուցիչ և հայասեր: Դեսպանը և հյուպատոսը հետաքրքրված էին հայ կաթողիկէ համայնքների հոգևոր կյանքով: Հոգևորականները պատասխանեցին նրանց հարցերին: Դեսպանը պատմեց Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան կատարած այցից իր տպավորությունների մասին: Մտերմիկ զրույցի ընթացքում հոգևորականները դեսպանին ու հյուպատոսին նվիրեցին փայտե խաչքար և Վարդարանի պսակներ՝ որպես հուշ հայ կաթողիկէ հոգևորականների հետ այս հաճելի հանդիպման:

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments