• Մի՛ եղեք գաղջ քրիստոնյաներ

    «Գաղջ մարդիկ տեղյակ չեն, որ իրենք մերկ են»:


    Սրբազան Քահանայապետը 2016թ-ի նոյեմբերի 15-ին առավոտյան քարոզի ժամանակ զգուշացրել է «գաղջության» վիճակում հայտնվելու կամ Տիրոջ հայացքից դուրս հայտնվելու վտանգի մասին:

     

    Հիմնվելով օրվա սուրբգրական ընթերցման վրա՝ Քահանայապետը հիշեցրել է Հայտնությունների գրքի սուր քննադատությունը, որն ուղղված էր Լաոդիկէի Եկեղեցու քրիստոնյաներին, ովքեր «ոչ տաք էին ոչ սառը.ես հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Հայտ. 3:16):

     

    Զգուշացե´ք այն հանգստությունից, որը խաբուսիկ է: Աստված այնտեղ չէ:

     

    «Աստված քարոզում է գաղջ մարդկանց անառիթ հանգստության դեմ՝ կոչելով այն հանգստություն, որը խաբուսիկ է». ասել է Քահանայապետը:

     

    «Իսկ ի՞նչ է մտածում գաղջ անձնավորությունը: Տերն ասում է.նա մտածում է, որ հարուստ է. «Հպարտ եմ եւ առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ: Ես հանգիստ եմ» (Հյտն. 3:17): Հանգստություն, որը խաբուսիկ է: Եթե եկեղեցու, ընտանիքի, համայնքի և մարդու սրտում հարատև հանգստություն է, ապա Աստված այնտեղ չէ»:

     

    Սրբազան Քահանայապետը գաղջ մարդկանց ասել է, որ չքնեն այն կեղծ համոզմամբ, որ նրանք ոչնչի կարիք չունեն:

     

    Տերը ցույց է տալիս, որ գաղջ մարդիկ մերկ են, նրանց հարստությունը Աստծուց չի գալիս:

     

    «Հիսուս նկարագրում է նրանց, ովքեր իրենք իրենց համարում են հարուստ, քանի որ նրանք դժբախտ են և թշվառ». ասել է Քահանայապետը: Հավանաբար, «նա այս ամենն արել է՝ սիրուց մղված, որպեսզի նրանք կարողանան բացահայտել այլ հարստություն, որը միայն Տերը կարող է շնորհել». ասել է Քահանայապետը:

     

    «Ո´չ հոգու այն հարստությունը, որին, ըստ ձեզ, դուք տիրապետում եք այն պատճառով, որ, ինչպես կարծում եք, բարի եք, ամեն ինչ լավ եք անում, և ամեն ինչ հանգիստ է: Կա մեկ այլ հարստություն, որն Աստված է շնորհում, ով միշտ տանում է Իր խաչը, միշտ կրում է հոգու որոշակի անհանգստություն: Եվ ես կոչ եմ անում ձեզ գնել սպիտակ շորեր, որը կրելով՝ ձեր ամոթալի մերկությունը կծածկեք: Գաղջ մարդիկ տեղյակ չեն, որ իրենք մերկ են»:

     

    «Գաղջ մարդիկ կորցնում են իրենց խորհելու կարողությունը, Աստծո մեծ ու գեղեցիկ բաները տեսնելու կարողությունը». ասել է Քահանայապետը: Հենց այս պատճառով էլ Աստված ձգտում է արթնացնել մեզ, օգնել մեզ վերափոխվել: Սակայն Աստված այլ ձևով է ներկա, նա այստեղ է՝ մեզ կոչ անելու համար. «Բաց արա´, ես թակում եմ դուռը» (Հյտն. 3:20). շարունակել է Քահանայապետը: Այստեղ նա կարևորում է այն հանգամանքը, որ «մենք կարողանանք լսել, երբ Տերը թակի մեր դուռը, քանի որ Նա մեզ ինչ-որ գեղեցիկ բան է ուզում տալ»:

     

    Քահանայապետը շարունակել է իր քարոզն՝ ասելով, որ կան քրիստոնյաներ, ովքեր չեն գիտակցում, երբ Աստված թակում է իրենց դուռը: Նրանց համար բոլոր աղմուկներն էլ նույնն են: «Մենք պետք է քաջ գիտակցենք, երբ Աստված թակի մեր դռները, երբ նա ցանկանա մեզ բերել Իր սփոփանքը: Աստված մեր դիմաց է՝ նաև հրավիրելու մեզ, որ մենք էլ Իրեն հրավիրենք: Այսպես պատահեց Զակքեոսի հետ, ինչպես որ այսօրվա Ավետարանն է պատմում. Զակքեոսի հետաքրքրասիրությունը, ով փոքր էր, ով Սուրբ Հոգու սերմն էր:

     

    «Նախաձեռնությունը Սուրբ Հոգուց է՝ առ Աստված: Հիսուս բարձրացնում է Իր աչքերն ու ասում. «Արի´ ու հրավիրի´ր ինձ քո տուն»: Աստված մեր կողքին է: Նա Իր սիրով միշտ մեր կողքին է՝ կամ մեզ ուղղելու, մեզ ընթրիքի հրավիրելու համար, կամ էլ՝ որպեսզի մենք Իրեն հրավիրենք: Նա այնտեղ է, որպեսզի մեզ ասի. «Արթնացի՛ր…, բաց արա՛… իջի՛ր»: Այս ամենը միշտ Նա է ասում: Արդյո՞ք ես գիտեմ՝ ինչպես իմ սրտում հասկանալ, երբ Տերն ինձ խնդրում է արթնանալ, բացել, մոտենալ:

    Թո´ղ որ Սուրբ Հոգին մեզ տա այն շնորհը, որով մենք կկարողանանք տարբերել այս բոլոր կոչերը»:

     

    Թարգմանեց ՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց