• Արևիկում օծվեց մատուռ ՝ ի հիշատակ Արցախում զոհված զինծառայող Վահե Վանոյանի

    Ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար


    2015թ. նոյեմբերի 12-ին  ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի մարտական հենակետում   հակառակորդի գնդակից զոհված  ժամեկտային զինծառայող Վահե Վարդգեսի Վանոյանի հիշատակին Շիրակի մարզի Արևիկ համայնքում՝ հերոս նահատակի հայրենի գյուղում օծվեց Վահեի անունը կրող մատուռը:

    fb_img_1478957649545

    Իշխանությամբ Հայաստանի ,Վրաստանի, Ռուսաստանի  և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տեր Ռաֆայել արք. Մինասյանի՝ մատուռն օծվեց ձեռամբ հայր Գառնիկ վրդ. Հովսեփյանի՝ առընթերակայությամբ Արևիկ համայնքի ժողովրդապետ Տեր Նարեկ քհն. Թադևոսյանի:

    fb_img_1478957679129

     

    Օծման արարողությանը ներկա էին մարզային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Վահեի զինակից ընկերներն ու հարազատները, ինչպես նաև նրան ճանաչող բազմաթիվ մարդիկ:

    Մատուռի օծման արարողությունից հետո հայր Գառնիկ վրդ. Հովսեփյանը ներկաներին վստահեցրեց, որ ինքնազոհությունը մարդկային բացառիկ  արժանիք է.

    <<Սիրելի հավատացյալներ, այս մատուռը, որը կառուցել է հերոս Վահեի հայրը, միշտ կհիշեցնի, որ սիրո բարձրագույն դրսևորումը դա ինքնազոհությունն է, իսկ  եկեղեցի կառուցողը թե´ այս կյանքում, թե´ հանդերձյալում մշտապես իր ուրույն գնահատանքին է արժանանում Աստծո կողմից>>:

     

    Արևիկ համայնքի ժողովրդապետ Տեր նարեկ քհն. Թադևոսյանն էլ ասաց հետևյալը.

     

    <<Մատուռը որոշակի չափով մխիթարանք կդառնա հերոս Վահեի ծնողների ու հարազատների համար, այն առիթ կլինի նաև, որ մարդիկ հաճախ մտնեն Աստծո Տուն և աղոթեն և´  զոհվածների հոգիների հանգստության համար, և´ սահմանին կանգնած զինվորների կյանքի համար>>:

    fb_img_1478957674293

     

    <<Լավ մարդ, լավ տղա, լավ ընկեր ու զինակից, միայն այսպես կարող եմ բնութագրել Վահեին…Ես երբեք չեմ կարող խոսել նրա մասին անցյալով, նա մեզ հետ է, մեր կողքին…Այս մատութը ինչ որ չափով նաև հպարտանալու առիթ կտա մեզ, որ միշտ հիշենք և հպարտանանք, որ Վահեի նման ընկեր ունենք>>.-մեզ հետ զրույցում նշեց Վահեի զինակից ընկերը՝ Գառնիկ Մուրադյանը, ով Վահեի կյանքի վերջին վայրկյաններին եղել է նրա կողքին:

    fb_img_1478957691505

    Այնուհետև հանաքված բազմությունը շարժվեց դեպի գյուղի գերեզմանատուն՝ Վահեի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և աղոթքներ բարձրացնելու համար առ Աստված:

    Գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ որի ավարտին հայր Գառնիկը ի մխիթարություն հարազատներին Սուրբ Գրքից մեջբերեց հետևյալ խոսքերը.img_0028 img_0035

    <<Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ.  եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար>>:

     

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց