Շնորհավորում ենք Հ. Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ։
Աղբյուր`Ռադիո Վատիկանի հայկական բաժին։
Փարիզի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ Հոգշն. Հ. Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանը Գաբրիել, Միքայել և Ռաֆայել հրեշտակապետերի տոնիառթիվ 2016թ.նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայ Կաթողիկէների առաջնորդ գերապայծառ Հովհաննես Թերյուզյանի հրամանագրով ստանձնեց նաև Ֆրանսիայի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ թեմի առաջնորդի ընդհանուր տեղակալի պաշտոնը:
Գերապատիվ Հովսեփ Ծ.Վ. Քելեկյանը ծնվե լէ Բեյրութում` 1950 թվականի ապրիլի 18-ին: Զմմառի նորընծայարան է մտել 1959թ-ի հոկտեմբերին: Աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները ստացել էՀռոմի Հիսուսյանների<<Գրիգորյան>>համալսարանում՝ 1965-1973 թվականներին:
Քահանայական ձեռնադրությունն ընդունել է լիբանանում՝ ձեռամբ Ամենապատիվ Իգնատիոս-Պետրոս ԺԶ Պաթանյան Կաթողիկոս Պատրիարքի՝ 1973 թ-իդեկտեմբերի 9-ին:
Պաշտոնավարել է որպես ժողովրդապետ Բեյրութի Ավետման եկեղեցում` 1973-1978 թվականներին, այնուհետև Զմմառի փոքր նորընծայարանի փոխտեսուչ, ապա տեսուչ՝ 1978-1990 թվականներին:
2007-ին նշանակվել է Հռոմի Լևոնյան վարժարանի տեսուչ, ապա մեկ տարի հոգևոր ծառայության է անցել Հայաստանում՝ Տաշիրիշրջանում, որից հետո անվանվել է Երուսաղեմի Հայ Կաթողիկեների Էքզարկ՝ 2011-2013թթ:
2013թ-ից սկսած վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նախ ծառայել է Լիոնում, ապա`Փարիզում:
Աննման Մինասյան