• Քահանայապետի քարոզն՝ ընդդեմ փառասիրության

    «Որքա՞ն հաճախ ենք մենք տեսնում կամ լսում ինքներս մեզ՝ ասելով, նույնիսկ, մեր սեփական տներում, որ «ես տեր եմ այստեղ»:


    2016թ. նոյեմբերի 8-ին, Սբ. Մարթայի տաճարում Քահանայապետը քարոզել է ընդդեմ փառասիրության և իշխանության մոլուցքի:

     

    Սրբազան Քահանայապետն իր քարոզը սկսել է՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք լինել Տիրոջ բարի և հավատարիմ սպասավորները, ապա մենք պետք է զգուշանանք անազնվությունից ու իշխանության մոլուցքից: Նա հարցրել է. որքա՞ն հաճախ ենք մենք տեսնում կամ լսում ինքներս մեզ՝ ասելով, նույնիսկ, մեր սեփական տներում, որ «ես տեր եմ այստեղ»:

     

    Հիսուս սովորեցրել է մեզ, որ առաջնորդներն այն մարդիկ են, ովքեր ծառայում են ուրիշներին, և եթե մենք ցանկանում ենք լինել առաջինը, ապա մենք պետք է դառնանք բոլորի սպասավորը: Քահանայապետը նշել է, որ Հիսուս աշխարհի արժեքները գլխիվայր է շրջում՝ ցույց տալով, որ իշխանության որոնումը խոչընդոտում է Տիրոջ սպասավորը դառնալուն:

     

    Երկրորդ խոչընդոտը անազնիվ լինելն է, որը կարելի է գտնել նաև Եկեղեցու կյանքում: Հիսուս ասել է մեզ, որ մենք չենք կարող ծառայել երկու տերերի՝ Աստծուն և փողին: Քահանայապետը զգուշացրել է, որ մենք պետք է ընտրենք ծառայել կամ մեկին, կամ մյուսին: «Անազնվությունը պարզապես մեղավոր լինելը չէ, քանի որ մենք բոլորս մեղավորներ ենք և կարող ենք ապաշխարել այդ մեղքերի համար». շարունակել է Քահանայապետը: Անազնվությունը խարդախ լինելն ու մի ձեռքով մյուսի դեմ խաղալն է, «Աստծո» խաղաթղթով ու «աշխարհի» խաղաթղթով միևնույն ժամանակ խաղալը:

     

    Անազնվության ու հալածանքի այս խոչընդոտները վանում են մտքի խաղաղությունն ու թողնում են մեզ մտահոգ, ցավ իր սիրտ: Այսպես մենք ապրում ենք մշտական լարվածության մեջ՝ մտահոգվելով միայն արտաքինի, փառքի ու հաջողության աշխարհիկ ցանկությունների մասին: Մենք չենք կարող այսպես ծառայել Աստծուն, ընդհակառակը, մենք պետք է խնդրենք մեզ ազատել այս խոչընդոտներից, որպեսզի մենք կարողանանք գտնել մտքի ու մարմնի անդորր:

     

    «Մենք ստրուկներ չենք, այլ Աստծո զավակներն ենք, և երբ մենք անհատույց ծառայում ենք Նրան, մեր սրտերում խոր խաղաղություն ենք զգում». ասել է Քահանայապետը:  Մենք լսում ենք Աստծուն՝ ասելիս.

    «Արի´ արի´, բարի ու հավատարիմ ծառա»:

    Մենք բոլորս ցանկանում ենք լինել Տիրոջ սպասավորները, բայց մենք դա չենք կարող ինքնուրույն անել, այդ պատճառով Աստծուց շնորհ ենք խնդրում, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտներy, խաղաղությունը մեր սրտերում անհատույց ծառայենք Նրան:

     

    Սրբազան Քահանայապետն ամփոփել է իր քարոզն` ասելով, որ մենք պետք է ինքներս մեզ մշտապես հիշեցնենք, որ մենք անարժան ծառաներ ենք, ովքեր ինքնուրույն ոչինչ անել չեն կարող: Փոխարենը, մենք պետք է Տիրոջից խնդրենք բացել մեր սրտերը Սուրբ Հոգու առջև, որպեսզի նա ազատի մեզ այս խոչընդոտներից և դարձնի մեզ զավակներ, ում սրտերն ազատ են՝ ծառայելու Աստծուն:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց