• Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքը

    Համառոտ տեղեկություններ՝ համայնքի կազմակերպման և ներկա վիճակի մասին:


    Հայ Կաթողիկէ Եկեղեցին Շվեդիայում պաշտոնապես հաստատվել է 1998թ.-ից սկսած, երբ նշանակվեց համայնքի առաջին հովիվը և հիմնադիրը՝ Հ. Գրիգոր վրդ. Շահինյանը: Նրա անխոնջ  ջանքերով հիմնվեց հայ կաթողիկէ համայնքի խորհուրդը եւ սկսվեց հովվական առաքելությունը՝ Սթոքհոլմում, Սոտէրդէլյէում եւ Թրոլհէդդանում: Համայնքի խորհուրդը՝ հովվի առաջնորդությամբ  գործեց գաղութին ի նպաստ՝ առաջ տանելով քրիստոնեական հովվական առաքելությունը։

     

    Երկար տարիների ծառայությունից հետո՝ 2011թ. Հ. Գրիգոր վրդ. Շահինյանը նշանակվեց ժողովրդապետ Ամերիկայի Հայ Կաթողիկէ թեմում: 2011թ. Հ. Գրիգոր վրդ. Շահինյանի փոխարեն նշանակվեց նոր հովիվ՝ Հ. Հովսեփ վրդ. Պահեն, ով ստանձնեց  Շվեդիայի հայ կաթողիկէ գաղութի առաքելությունը եւ հովությունը:

     

    Հայ կաթողիկէ հավատացեալների գաղթը դեպի Շվեդիա սկսվեց մասնավորապէս Լիբանանյան քաղաքացիական պատերազմի, Իրաքյան եւ Պարսկական պատերազի տարիներին,  ինչպէս նաեւ Իրաքյան վերջին պատերազի ընդացքում և վերջերս Սիրիական պատերազմի տարիներին:

     

    Ներկայումս հայ կաթողիկէ գաղութը Շվեդիայում ունի մոտավորապես 350 ընտանիք, որոնք բնակվում են երկրի զանազան շրջաններում, բայց մեծամասնությունն ապրում է Սթոքհոլմում:

     

    Հայապահպանության եւ հայկական մշակույթին ի նպաստ, հայ կաթողիկէ առաքելությունը առաջին օրվանից նվիրվեց զարգացնելու հայակերտումը՝ կազմակերպելով հայեցի դաստիարակություն բոլորի համար՝ և մեծահասակների և, հատկապես, մանուկների: Կազմակերպվում են նաև տարեկան զանազան մշակութային ձեռնարկներ:

    sw1

    cns-pope-sweden-mass

    2016թ.նոյեմբերի 1-ին Շվեդիայի հայ համայնքից մոտ հիսուն հավատացյալներ մասնակցեցին Մալմո քաղաքում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սբ. Պատարագին: Քահանայապետը ցանկություն հայտնեց հանդիպելու հայ կաթողիկէ հավատացյալների հետ: Հանդիպման ժամանակ հայ հավատցյալների խումբը Սրբազան Քահանայապետին է նվիրել Սիրիայի դրոշը՝ խնդրելով աղոթել Սիրիայում խաղաղության հաստատման համար:

     

     

     

     

    Հ. Հովսեփ վրդ. Պահեի կենսագրականը

     

     

    Հ. Հովսեփ վրդ. Պահեն ծնվել է Սիրիայի Գամիշլի քաղաքում, 1981թ.հունվարի 5-ին:

     

    me

    1991թ. տասը տարեկանում սկսեց իր առաջին փորձառությունը՝ հետևելու Տեր Հիսուս Քրիստոսին.ընդունվեց Վիեննայի Մխիթարյան վարժարան:

     

    1993թ. տեղափոխվել է Լիբանան՝ շարունակելու ուսումը Զմմառի ընծայարանում:

     

    1996թ. ավարտելով իր ուսումը ընծայարանում՝շարունակել է հոգևոր կրթությունը Զմմառի վանքում:

     

    2003թ. ուղարկվել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան՝ ստանալու փիլիսոփայական և աստվածաբանական բարձրագույն կրթություն:

     

    2003-2005թթ.փիլիսոփայական կրթությունը ստացել է դոմինիկյանների Անջելիկում համալսարանում:

     

    2005-2006թթ.սովորել է Քահանայապետական արևելյան ինստիտուտում:

     

    2006-2009թթ.աստվածաբանական կրթությունը ստացել է Հռոմի Գրիգորյան համալսարանում:

     

    2009թ. տեղափոխվել է Շվեդիա՝ սովորելու շվեդերեն՝ Ուփսալայի ճեմարանում:

     

    2010թ. սեպտեմբերի 25-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ Գամիշլիի Սբ. Հովսեփ աթոռանիստ եկեղեցում՝ ձեռամբ Բերիո թեմի առաջնորդ Արհ. Տ. Պետրոս արքեպս. Միրիաթյանի և նշանակվել Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ և այդ պաշտոնում ծառայում է մինչ օրս:

     

    Շնորհակալություն Հ. Հովսեփ վրդ. Պահեին՝ այս տեղեկությունները տրամադրելու համար:

     

    Պատրաստեցին՝ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց