Եկեղեցին իր բարեգործական կառույցների միջոցով մշտապես աղետից տուժածների կողքին է:
2016թ.Նոյեմբերի 2-ի երեկոյան, Վատիկան վերադառնալուց հետո Սրբազան Քահանայապետը զանգահարեց Սպոլետո-Նորսիայի արքեպիսկոպոս Ռենատտո Բոկարդոյին` Վալներինա հովտում ապրող համայնքներին իր մտերմությունը ցույց տալու համար: Այդ հովիտը վերջերս` 2016թ. հոկտեմբերի 26-ի և 30-ի երկրաշարժի հետևանքով ամենատուժած տարածաշրջանն է:
Արքեպիսկոպոսը Նորսիայում էր Իտալիայի հանրապետության նախագահ Սերխիո Մատարելլայի այցի համար: Նա շրջում էր երկրաշարժից ամենաշատ տուժած տարածքներով:
Արքեպիսկոպոս Բոկարդոն ասաց, որ նա Սրբազան Քահանայապետին բացատրել է անտուն ու անպաշտպան մարդկանց դժվարություններն ու վախը, այս երկու ամիսների ընթացքում հավատքի ու արվեստի մեծ ժառանգության կորուստը, որը տեղակայված էր այդ հովտում:
Նա հավելեց, որ Սրբազան Քահանայապետն իր աղոթքներով քաջալերել ու օրհնել է տուժած մարդկանց:
«Քահանայապետը ցավ ապրեց ավերված շատ սուրբ կառույցների, հավատքի ու մարդկանց ինքնության խորհրդանիշների համար». ասաց Արքեպիսկոպոս Բոկարդոն:
Արքեպիսկոպոսն ասաց, որ Սպոլետո-Նորսիայի համայնքն երախտապարտ է Քահանայապետին` Վալներինայի մարդկանց հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, հոկտեմբերի 4-ին Սան Պելեգրինո կատարած այցից հետո:
Թարգմանեց Նարինե Գալոյանը