• Մխիթարյան միաբան Հ. Վահան վրդ. Հովակիմյանը պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» շքանշանով

    Հալեպում և Քեսաբում մենք կարճ ժամանակում դժբախտաբար կորցրեցինք որոշակի քանակությամբ գրական ժառանգություն, դրա համար էլ շտապում ենք թվայնացնել մնացածը


     

     

    2016թ. հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ  «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամներ Հոգշն. Հ. Վահան վրդ.  Հովակիմյանը և Հ. Համազասպ վրդ. Քեշիշյանը: Հայր Վահանն իր զեկույցում խոսել է Վիեննայի Մխիթարյան գրադարանի թերթերի հարուստ հավաքածուի մասին, իսկ Հ. Համազասպը զեկուցել է Վիեննայի Մխիթարյան գրադարանի մասին: Ի դեպ, Վիեննայի գրադարանում պահվում է աշխարհի հայերեն թերթերի մեծագույն հավաքածուն, ընդ որում օրաթերթեր հայատառ բայց թուրքերեն, 1845 թվականների նմուշներ:

    14907232_10210083900806397_6470775534000532381_n

    Հայ գրքի ուսումնասիրության, քարոզչության և գրանադարանային գործում ունեցած ներդրման համար Հ.Վահան վրդ.  Հովակիմյանը պարգևատրվել է հայ առաջին տպագրիչ  «Հակոբ մեղապարտ» շքանշանով:

     

    Համաժողովից հետո Հ. Վահան վրդ. Հովակիմյանը հրավիրվել է հարցազրույցի՝ Շողակաթ ՀՌԸ-ում: «Տարբերակ» հաղորդաշարի ընթացքում Հայր Վահանը խոսել է սփյուռքում հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների և հայակական գրադարանների, հայկական ձեռագրերի և հնագույն հրատարակությունների թվայնացման գործընթացի մասին:

     

    Նա, մասնավորապես պատասխանելով Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող խնդիրների մասին, ասել է, որ հայագիտական արժեքները փրկելու համար ամենաառաջնային ու կարևոր պայմանը համագործակցությունն է  թե Մերձավոր Արևելքի, թե մայր հայրենիքի և թե սփյուռքի կենտրոնների միջև, նաև՝  փորձի և կադրերի ակտիվ փոխանակումները: Ըստ նրա, ողջունելի կլինի, եթե, օրինակ, խաղաղ պայմաններում ապրող երիտասարդները գնան պատերազմական վիճակում գտնվող երկրներ և աշխատեն  այդ ուղղությամբ:

    14907633_10210083965488014_6937419349151147903_n

    Նա ասել է.«Դժվար է վիճակը պատերազմող երկրներում, օրինակ Հալեպում և Քեսաբում մենք կարճ ժամանակում դժբախտաբար կորցրեցինք որոշակի քանակությամբ գրական ժառանգություն, դրա համար էլ շտապում ենք թվայնացնել մնացածը»:

     

     Անդրադառնալով հայագիտական ժառանգության թվայնացման գործընթացին՝ Հայր Վահանն ասել է, որ տեմպերը մի քիչ դանդաղ են, դրա համար էլ այդպիսի համաժողովների միջոցով ջանում են փորձի փոխանակման և իրար աջակցելո միջոցով արագացնել գործընթացը:  Աշխատում են համացանցի միջոցով շարունակել միմյանց սկսած աշխատանք, որպեսզի արդեն կատարված աշխատանքը չկրկնվի:

     

     Նա պատմել է, որ Վիեննայից մի երեք ժամ հեռավորության վրա գտնվող  Ստրազբուրգ քաղաքում հայկական փոքր  ամբիոն է բացվել, որը ոչ  միայն հայերին, այլև օտար ազգի երիտասարդներին հայերեն է ուսուցանում: Այդտեղ սովորում են արևելահայերեն, արևմտահայերեն և գրաբար հայերեն: Այս ձեռնարկը ընդլայնելու և ավելի զարգացնելու կարիք կա: Ակնկալում են մշակույթի նախարարության աջակցությունը: Վիեննայում գործում է հայկական դպրոց, որը գործում է շաբաթական մեկ օր:
    Կարևորում են եկեղեցի-դպրոց-ծնող համագործակցությունը:

     

     Մխիթարյան Միաբանությունը Ավստրիայում  ունի վեց վարդապետ, իսկ ամբողջ աշխարհում՝ քսանչորս:

     

    «Իհարկե, սա փոքր թիվ է, աղոթում ենք, որ նոր հոգևորականները շատանան, ավետարանում էլ է ասվում, որ մշակները քիչ են, հունձքը՝ շատ: Մեր վարդապետները հասցնում են նաև զբաղվել գիտական գործունեությամբ: Վերջերս էլ հրատարակվեց միաբանության 200 ամյակին նվիրված գիրք, որը թարգմանվեց երեք լեզուներով».ասաց Հ. Վահանը:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց