«Խստագույնս սահմանափակել զենքի առևտուրն ու մատակարարումը ռազմական հակամարտության մեջ գտնվող տարածաշրջաններում»:
ՄԱԿ-ում Հռոմի Սուրբ Աթոռի մշտական դիտորդ Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզան, 2016թ. հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովին հղել է հետևյալ ուղերձը, որը խիստ կարևոր է՝ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների լուծման համատեքստում:
Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզայի ուղերձը
Առաքելական նվիրակ, Սուրբ Աթոռի մշտական դիտորդ
ՄԱԿ-ի Գլխավոր համագումարի 71-րդ նստաշրջան
4-րդ հանձնաժողովի օրակարգի հարց № 51. Խաղաղապահ գործողությունների ամբողջ հարցի համակողմանի ուսումնասիրություն:
Նյու Յորք, 2016թ. հոկտեմբերի 26
2015թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր նամագումարին ուղղված իր կոչում Ֆրանցիսկոս Քահանայապետը «Խաղաղապահ գործողություններն ու հաշտեցումն» առանձնացրեց որպես այն ձեռքբերումներից ու առաջխաղացումներից մեկը, որը ՄԱԿ-ը կարողացել է իրագործել իր՝ ավելի քան 70 տարվա պատմության մեջ: Հաջող խաղաղապահ առաքելությունները, հաշտեցումն ու խաղաղասիրության ջանքերը հսկողության տակ են պահել վայրագությունն ու հակամարտությունը, որոնք, ինչպես Քահանայապետն ասաց իր ուղերձի մեջ, «անդիմադրելի հավակնությունների ու եսասիրության հավաքական ձևերի» հետևանք են:
Իմ պատվիրակությունը վստահ է, որ քաղաքացիների պաշտպանությունը պետք է լինի խաղաղապահության լիազորությունների կենտրոնական տարրերից մեկը: Հակամարտությունների աճի զննությունը ցույց է տալիս, որ ավելի ու ավելի շատ են զոհ դառնում անմեղ մարդիկ: Վաղ 1900-ականներին, զոհերի շուրջ 5%-ը խաղաղ բնակիչներ էին, մինչդեռ 1990-ականներին զոհերի շուրջ 90%-ն են անմեղ քաղաքացիները: Եվ այն շարունակեց ավելի վատթարանալ: Այս թեմայի վերաբերյալ վերջերս արված բոլոր զեկույցներն ու ուսումնասիրությունները միաձայն հաստատում են, որ քաղաքացիների կանխամտածված թիրախավորումը և նրանց վրա անկանոն հարձակումները ավելանում են և ցավոք միջազգային մարդասիրական օրենքի կոպիտ խախտումները դառնում են սովորական:
Հետևանքներն ակնհայտ են ամբողջ աշխարհում.խոշոր մարդկային զոհեր, նաև՝ երեխաներ, բնակչության զանգվածային տեղահանություններ, փախստականության ու գաղթականության ճգնաժամ, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր ոչնչացում, ինչպիսիք են օրինակ՝ դպրոցներն ու բուժհաստատությունները, քաղաքացիներին որպես պատերազմի զենք օգտագործելը՝ զրկելով նրանց, մասնավորապես, սննդից, և այլ տարրական միջոցներից, մարդասիրական աշխատողների ու լրագրողների անվտանգության բացարձակ անտեսում և միջազգային մարդասիրական օրենքի այլ կոպիտ խախտումներ:
Հատկապես կանայք ու աղջիկները անհամաչափորեն տուժում են կործանարար հակամարտություններից, քանի որ նրանք, որպես մարտավարություն, հատուկ թիրախավորված են՝ նրանց մեջ վախ սերմանելու և կամքը կոտրելու նպատակով: Քահանայապետը մեզ հիշեցրեց, որ «մենք չպետք է անտեսենք այն փաստը, որ պատերազմները ներառում են այլ տեսակների սարսափելի հանցագործություններ, նաև բռնաբարության հանցագործությունը: Սա ամենասոսկալի վիրավորանքն է այն կանանց արժանապատվության հանդեպ, ովքեր տուժել են ոչ միայն մարմնով, այլ նաև՝ հոգով, հոգեկան տրավմայով, որը դժվար է ջնջել և նաև հասարակական հետևանքներով»:
Կանանց ու աղջիկներին հակամարտությունների զոհ դառնալուց հետ պահելու ջանքերը պետք է ուղեկցվեն կանխարգելիչ դիվանագիտության մեջ կանանց դերն ուժեղացնելու, միջնորդության ջանքերի, հետհակամարտային խաղաղաշինության և հաշտեցման միջոցների նախաձեռնություններով: Կանանց դերը խաղաղության ու անվտանգության մեջ չպետք է մղվի հետին պլան կամ պարզապես համարվի «քաղաքականորեն ճիշտ», այլ այն պետք է լինի էական աջակցություն՝ աշխարհը պատերազմի հետագա դժբախտություններից ու բռնությունից հետ պահելու մեր բոլոր ջանքերին:
Իմ պատվիրակությունը վստահ է, որ խաղաղաշինության մանդատը, որը անմեղ քաղաքացիներին պաշտպանելու համար է, ովքեր հայտնվել են զինված հակամարտությունների մեջ, պետք է դիտարկել պաշտպանելու պատասխանատվության շրջանակներում: Ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, էթնիկական զտումը և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները շարունակում են հետևանքներ ունենալ մոլորակի տարբեր տարածաշրջանների վրա, մինչդեռ անցյալում կատարված վայրագությունների հիշողությունը, այն ժամանակ և այժմ մարդկության խղճի մեջ դեռ կենդանի են:
Ի դեմս այս ծանր հանցագործությունների, գոյություն ունի մեծ պարտավորություն առաջին հեթին՝ պետությունների, այնուհետև, միջազգային համայնքի համար՝ պաշտպանելու նրանց, ովքեր ենթարկվում են պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության և էթնիկակն զտման: Միջազգային համայնքը կոչված է «անհրաժեշտության դեպքում քաջալերել և օգնել պետություններին իրականացնելու այս պարտավորությունները»:
2005թ. Համաշխարհային գագաթնաժողովի արդյունքն, այնուամենայնիվ, նախատեսում է, որ եթե պետությունը ակնհայտորեն չի պաշտպանում իր բնակչությանը, ապա պետք է պատրաստել միջազգային համայնք, որը կիրականացնի համապատասխան հավաքական գործունեություն՝ ժամանակին ու վճռական կերպով, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Խաղաղաշինական առաքելությունը ՄԱԿ-ի առաջնահերթ գործիքն է՝ հակամարտությունների պատճառով թուլացած պետություններին օգնելու իրագործել իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունները:
Գլխավոր քարտուղարն իր 2016թ. «Մոբիլիզացնող համախմբված գործողությոններ. պաշտպանելու պարտավորության հաջորդ տասնամյակը» զեկույցում հորդորում է ՄԱԿ-ի անդամ պետություններին ապահովել համաձայնություն, որը ստեղծվել է մինչ 2005թ՝ պաշտպանելու պարտավորության վերաբերյալ: Գլխավոր քարտուղարը եզրակացրեց, որ «ժամանակն է, որ անդամ պետություններն ավելի մեծ վճռականություն ցուցաբերեն մարդկության ապահովությունը պաշտպանող և արժևորող կարգերին, որի վրա հիմնված է պաշտպանելու պարտավորությունը: Եթե մենք չկատարենք մեր պարտավորությունները, ապա առաջին տասնամյակում պաշտպանելու պարտավորության ձեռքբերումները կչեզոքանան»:
Սկզբունքի ամբողջական կիրառմանն ուղղված աշխատանքը պահանջում է խիստ և համապարփակ համընդհանուր արշավ, որը առաջ է քաշում մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական օրենքի հիմանական սկզբունքները, որոնք ամրապնդում են այս սկզբունքների համընդհանուր հանձնառությունը:
Թեև Սուրբ Աթոռը շարունակում է քաջալերել այս սկզբունքի ամբողջական ու առավել արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերը և խորապես համոզված է, որ սա անմեղ մարդկանց կործանարար զանգվածային վայրագություններից պաշտպանելու համար հիմնական սկզբունք է, այն նաև գիտակցում է, որ այս սկզբունքը կիառելը միշտ չէ, որ հեշտ է, բոլորովին էլ ո՛չ, քանի որ դրա կիրառումը հեշտությամբ չի համաձայնեցվում չմիջամտելու սկզբունքի հետ, ինչպես որ հաստատված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2 Հոդվածի 7-րդ կետով:
Ավելին, այն կարող է նաև մեծ կասկած առաջացնել, որ մարդասիրական միջամտության կամ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման դիմակի ներքո, ՄԱԿ-ի անդամների գերագույն հավասարության սկզբունքը, որը հաստատված է ՄԱԿ-ի Կանոնադրության այդ նույն Հոդվածի մեջ, կարող է անտեսվել Կանոնադրության 7-րդ Գլխի մասով:
Այդուհանդերձ, անընդունելի մարդկային կյանքի արժեքների հանդեպ անտարբերության առիթով իմ պատվիրակությունը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել այն առաջարկությունը, որը Սուրբ Աթոռն արեց Գլխավոր համագումարին ավելի քան երկու տարի առաջ, այն հատկապես առավել օգտավետ կլիներ, եթե Գլխավոր համաժողովին ներկա պետությունները, Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի այլ մարմիններում, կարողանաին զանազանել պարզ ու արդյունավետ չափանիշներ՝ այդ սկզբունքների կիրառման և ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համապատասխան ներգրավվածության համար:
Զինված հսկողությունը արդյունավետ ռազմավարություն է ՝ հակամարտությունները կանխելու, խաղաղ բնակիչներին պաշտպանելու, խաղաղություն վերահաստատելու և հաշտություն խթանելու համար: Սուրբ Աթոռը վերահաստատում է պետություններին ուղղված իր կոչը, որպեսզի խստագույնս սահմանափակեն զենքերի արտադրությունը, առևտուրն ու նվիրատվությունը, որոնք առաջացնում են հակամարտություններ և նաև օգտագործվում են՝ քաղաքացիական հասարակությանն ահաբեկելու համար:
Պետք է ձեռնարկվեն դրական միջոցներ՝ վերջ դնելու զենքերի վաճառքին ու ֆինանսավորմանը, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն օգնում են դաժան հանցագործություններ կատարելուն: Խստագույնս սահմանափակել զենքի առևտուրն ու մատակարարումը ռազմական հակամարտության մեջ գտնվող տարածաշրջաններում կամ այն տարածաշրջաններում, որտեղ ընթանում են թաքուն հակամարտություններ.սա ի վերջո լիովին համահունչ է ՄԱԿ-ի հայտարարություններին:
Սեռական բռնությունները և այլ տեսակի շահագործումները ՄԱԿ-ի խաղաղասերների համար խորապես մտահոգիչ են: Զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը, որն արտաբերվել է 20 տարի առաջ, այդպես էլ մնացել է անհասանելի նպատակ:
Բացի հատուկ միջոցներից, որոնք ձեռնարկվել են Գլխավոր քարտուղարության կողմից և ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից, խնդիրը դեռևս մնում է ամենակարևորներից մեկը և այս հարցով պետք է շտապ զբաղվել: Պետք է ավելի շատ կանխարգելիչ միջոցներ կիրառել, որովհետև ՄԱԿ-ի խաղաղասիրական գործողությունների ավելի շատ արդյունավետությունը, արժանահավատությունը և անշուշտ ՄԱԿ-ն ինքը կախված է այս հարցից, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն են ապահովում, պետք է դրույթներ սահմանեն՝ նմանատիպ հանցագործությունները դատապարտելու և պատժելու համար:
Աշխարհը սպասում է այն բոլոր խաղաղասեր անձնակազմներին, որոնք հավատարիմ են վարքագծի ամենաբարձր չափանիշներին և միշտ իրենք իրենց դրսևորում են վարպետորեն և կարգապահ կերպով: Աշխարհը և հատկապես այն մարդիկ, ովքեր հայտնվել են հակամարտությունների ու պատերազմների մեջ՝ անկախ իրենց կամքից, արժանի չեն զրկանքների:
Սուրբ Աթոռը ողջունում է ՄԱԿ-ի խաղաղասիրական Առաքելության գործունեություններն ու զոհողությունները, որոնք ձեռնարկվել են այն խաղաղասերների կողմից, ովքեր, շատ դեպքերում, կատարել են առավելագույն զոհողություն՝ ելնելով խաղաղասիրական նկատառումներից: Սրբազան Քահանայապետն իր խոր հիացմունքն է արտահայտում այն ամենի մասին, թե ինչ է կարողացել անել հատուկ ջոկատը՝ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար աշխարհի շատ տարածաշրջաններում՝ վերականգնելով հասարակական ներդաշնակությունը և զարգացումը դարձնելով հնարավոր: Իմ պատվիրակությունը վերահաստատում է Սուրբ Աթոռի հանձնառությունը՝ համագործակցելու այնտեղ, որտեղ հնարավոր է հակամարտությունները կանխել, լուծել և հակամարտություններից հետո հաստատել կայունություն ու խաղաղություն:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը