• Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Թուրքիայի հայ կաթողիկէ համայնքի նախկին առաջնորդ Արհ. Տ. Հովհաննես արքեպս. Չոլաքյանի

    Աղոթե՛նք Սրբազան Հոր համար:


    Թուրքիայի  հայ  կաթողիկէ  համայնքի  նախկին  բազմավաստակ  առաջնորդ Արհ. Տ. Հովհաննես  արքեպս. Չոլաքյանի  մահվան քառասուն օրը լրանալու   առթիվ  նոյեմբերի 1-ի առավոտյան Թաքսիմի Ս. Հովհանն  Ոսկեբերան  եկեղեցում  մատուցվեց Ս. Պատարագ՝ ի հիշատակ Հոգելույս Գերապայծառի:

     

    Ս. Պատարագից հետո, Շիշլիի հայ կաթողիկէ գերեզմանատանը  Գերապայծառ  Չոլաքյանի շիրիմի վրա տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում աղոթքներ բարձրացան առ Աստված՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց