• 6.6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը ավերածություններ է արել Իտալիայի կենտրոնական հատվածում

    «Թո´ղ Երկնային Տերը նրանց ուժ տա և Սուրբ Տիրամայրը պաշտպանի նրանց»:


     

    Ըստ CNN-Ի հաղորդման,

    6.6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը 2016թ. հոկտեմբերի 30-ի առավոտյան ցնցեց Իտալիայի կենտրոնը: Տուժել է մոտ երկու տասնյակ մարդ: Սա վերջին 30 տարում երկրում  ամենաուժեղ ավերիչ երկրաշարժերից էր:

     

    Երկրաշարժը հաջորդեց անցյալ շաբաթվա ստորգետնյա ցնցումներին ու օգոստոսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, որի հետևանքով զոհվեց շուրջ 300 մարդ և ավերվեցին ամբողջական գյուղեր:

     

     Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդման՝ հարվածը եղել է Նորսիա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս: Հրշեջ և փրկարար ծառայությունները հայտնել են, որ Նորսիայում փլատակների տակից 6 մարդ է հանվել: Մահացածների մասին ոչ մի ստույգ տեղեկություն հոկտեմբերի 31-ի կեսօրի դրությամբ չեն եղել:

     

    Ըստ երկրաֆիզիկայի և վուլկանոլոգիայի Ազգային ինստիտուտի, կիրակի օրվա երկրաշարժից հետո Իտալիայի Marche և Umbria շրջանների միջև ընկած տարածքում գրանցվել են մոտ 200 հետցնցումներ:

     

    «Որոշ գյուղեր բավականին հեռու են, ուստի ազդեցությունը հնարավոր չի եղել գնահատել», ասել է  Fabrizio Curcio՝ քաղաքացիական պաշտպանության ղեկավարը: Ըստ Curcio-ի՝ մոտ 15.000 մարդ մնացել է առանց էլեկտրականության: Նորսիայի Սան Բենեդետտոյի տաճարի մեծ մասը փլուզվել է:

     161027095818-05-italy-earthquake-1027-exlarge-169

    Երկրաշարժը տեղի ունեցավ Իտալիայի ժամանակով 7:40-ին: Բնակիչները խուճապահար վազում էին փողոցներով: Փրկարարները օգնում էին մի խումբ միանձնուհիների դուրս գալ եկեղեցուց: Նրանք աշխատում էին հետցնցումների պայմաններում, որոնք կրկնվում էին յուրաքանչյուր 20 րոպեն մեկ:

     

    Իշխանությունները հույս ունեին, որ մահացածներ չեն լինի, քանի որ տարածաշրջանի շատ բնակիչներ արդեն տարհանվել էին շտապ օգնության ճամբարներ և հյուրանոցային սենյակներ, որոնց համար վճարել է կառավարությունը՝ օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից ու անցած շաբաթվա ստորգետնյա ցնցումներից հետո և դպրոցները փակվել են սպասվող հզոր հետցնցումների պատճառով:

     

    Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենզին Հռոմում շնորհակալություն հայտնեց փրկարարներին ու խոստացավ վերակառուցել ավերված գյուղերը:

    161030093648-15-italy-earthquake-1030-exlarge-169

    «Իտալիան շատ թերություններ ունի, սակայն այս իրավիճակներում մենք անում ենք մեր լավագույնը», ասաց վարչապետը, հավելելով, որ պետությունը կվերակառուցի տներ, եկեղեցիներ ու խանութներ.

     

    «Մենք ամեն ինչ կվերակառուցենք: Մենք ունենք ռեսուրսներ՝ այդ ամենն անելու համար»:

     

    «Ամենաշատ վնասված տարածքում հիմնական ճանապարհը արգելափակվել է տարբեր հատվածներում.-ասաց Curcio-ն՝ քաղաքացիական պաշտպանության ղեկավարը,-և ուղղաթիռները տուժածներին տեղափոխել են Foligno-ի հիվանդանոց, որը գտնվում է շուրջ 30կմ դեպի հյուսիս-արևմուտք: 6 ինքնաթիռներ զննում էին տուժած տարածաշրջանները»:

     

    Կիրակի օրվա երկրաշարժի նախնական լուսանկարները ցույց են տալիս, որ որոշ պատմական կառույցներ ավերվել են: Այս կառույցներից շատերը չէին ամրացվել մինչ չորեքշաբթի օրվա ուժեղ ցնցումները:

    161030115923-19-italy-earthquake-1030-exlarge-169

    Ամատրիչե քաղաքի կենտրոնում, 2016թ. օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը ծանր վնասեց քաղաքի կառույցներից շատերը, նորից տեղի ունեցան փլուզումներ. զանգակատունը փլատակների մեջ էր հայտնվել:

     

    Նորսիայի հայտնի Սան Բենեդետտո տաճարը հավասարվել է հողին, միայն ճակատային մասն է փոքր ինչ կանգուն մնացել: Կենտրոնական Իտալիան մեծապես կաթողիկէ տարածաշրջան է:

     

    Նորսիայի վանքի վարդապետներից Հայր Բենեդետտոն ասաց պետական ANSA լրատվական գործակալությանը.

     

    «Մենք, բոլոր վարդապետներս շատ լավ ենք, սակայն մեր սրտերը տուժածների հետ են և վանքի վարդապետները փորձում են պարզել, թե արդյո՞ք որևէ մեկը վերջին խորհուրդների կարիքն ունի: Մենք, ինչպես միշտ, մեր հույսը դնում ենք ձեր աղոթքների ու ձեր աջակցության վրա». ասաց նա:

    161027095927-06-italy-earthquake-1027-exlarge-169

     

    Վարդապետն ասաց, որ մարդիկ, ովքեր դեռևս արգելափակված էին Նորսիայի գլխավոր հրապարակում, անհանգստանում էին, որ շատ կառույցներ են փլուզվում, կարո՞ղ են նրանք փորձել ճանապարհով փախչել:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքից հետո ասել է.

     

    «Ես իմ մտերմություն եմ հայտնում Կենտրոնական Իտալիայի բնակիչներին, ովքեր տուժեցին երկրաշարժի պատճառով: Երեկ առավոտյան ևս ուժեղ ցնցում գրանցվեց: Ես աղոթում եմ վիրավորների ու այն ընտանիքների համար, որոնք մեծ վնասներ են կրել,  ինչպես նաև այն անձանց համար, ովքեր ներգրավված են փրկարարական և աջակցության աշխատանքներում: Թո´ղ Երկնային Տերը նրանց ուժ տա և Սուրբ Տիրամայրը պաշտպանի նրանց»:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց