Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք։
Կարիտասը պատրաստվում է Իրաքի Մոսուլ քաղաքից փախչող մարդկանց հոսքին, քանի որ Իրաքը, Քուրդիստանը և կոալիցիոն ուժերը պայքարում են քաղաքը Իսլամական Պետությունից վերանվաճելու համար:
1.2-1.5 մլն. մարդ տուժեց ռազմական գործողություններից և մոտ 200,000-ն էլ կարողացավ փախչել առաջին մի քանի շաբաթների ընթացքում: Հիմա ջերմաստիճանը գիշերը մոտ 20° է, սակայն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կնվազի:
«Նրանք կացարանի, սննդի, առողջապահության, մաքուր ջրի, սանիտարական խնամքի և այլ օգնությունների կարիք կունենան, օրինակ` ծածկոցների ու խոհանոցային պարագաների».- ասել է Նաբիլ Նիսանը՝ Իրաքյան Կարիտասի տնօրենը:
Իրաքյան Կարիտասն ու Ամերիկյան Կարիտաս կազմակերպության Կաթողիկէ օգնության ծառայությունը միացյալ ուժերով աշխատում են` մոտ 300 հոգի աշխատակազմով և կամավորներով։
120 մարդ հյուսիսում և հարավում պատրաստվել են օգնել Մոսուլից փախչող մարդկանց: «Կարիտասն ունի հմուտ աշխատակազմ, որը ունի բավականին լավ փորձ։ Կամավորները տեղում աջակցում են արտակարգ իրավիճակների ժամանակ՝ իրենց ունեցած խորը գիտելիքներով».- ասել է Նաբիլ Նիսանը:
Օգնական գրասենյակները ստեղծել են օժանդակ կետեր, որպեսզի օգնություն ցույց տան մարդկանց և պարագաներ նախապատրաստեն: Մտավախություններն ավելանում են, որ ներդրումների սակավության պատճառով հատկացվող օգնությունը բավարար չի լինի: Այն կարող է հանգեցնել մարդասիրական աղետի: «Իրավիճակը դեռևս հստակ չէ, սակայն ցուցանիշները ցույց են տալիս, որ հումանիտար ճգնաժամը կանխելը դժվար կլինի».-ասել է Նաբիլ Նիսանը:
2014թ-ի հունվարից հյուսիսային և կենտրոնական Իրաքում վայրագությունը դարձել է ավերածությունների և զանգվածային տեղահանման պատճառ: Անցյալ տարի սպանվեց ավելի քան 7500 մարդ և 3.3 մլն. մարդ փախավ երկրի տարբեր մասեր: Տեղահանված մարդկանցից ավելի քան 80%-ը ապրում են ճամբարներում, հյուրընկալող ընտանիքների հետ, կամ տնակներում ու կիսաքանդ կացարաններում: Իրաքում ապրող ընդհանուր առմամբ 10 մլն. մարդ հումանիտար օգնության կարիք ունի:
Մւսուլ քաղաքը Իսլամական Պետությանն անցնելուց ի վեր Կարիտասն աջակցել է ավելի քան 250.000 տեղահանված մարդու` ապաստարանով, խմելու ջրով, սանիտարական խնամքով, նաև անհրաժեշտ պարագաներով, կրթությամբ, դրամական միջոցներով, հոգեբանական և երեխաների համար ընկերական միջավայր ստեղծող կենրոններ ապահովելով: Աշխատանքը շարունակվում է:
Կարիտասի անդամներն աջակցել են ժամանակավոր դպրոցներին՝ ուսուցիչների վերապատրաստումների, ուսուցման նյութերի, դասարանների շինարարության և կատարելագործման միջոցով, որոնք հոգեբանական աջակցություն և բարձրորակ ուսում են ապահովում ավելի քան 4000 երեխաների: Եվ Կարիտասի կողմից ղեկավարվող երեխաներին աջակցող կենտրոններում հազարավոր իրաքցի երեխաներ կարող են հանգստանալ և խաղալ անվտանգ տարածքում:
Երբ 2016թ. հունիսին Իրաքի Ֆալուջա քաղաքը վերագրավվեց ԻՊ-ի կողմից՝ Կաթողիկէ օգնության ծառայություններն ու Իրաքյան Կարիտասը 11.000 մարդու բաժանեցին խոհանոցային պարագաներ, հիգիենայի պարագաներ և սառնարաններ: Կաթողիկէ օգնության ծառայությունների հետ միասին, Իրաքյան Կարիտասը շուտով կավարտի 90 ժամանակավոր կացարանների և 18 կոմունալ սանիտարական կենտրոնների աշխատանքները, որոնք 500 չափազանց խոցելի մարդկանց համար են:
Իրաքում խաղաղությունը հնարավոր է
«Եթե ԻՊ-ը կորցնի Մոսուլը, ապա խաղաղություն հաստատելու աշխատանքների կարիք կզգացվի, որպեսզի կասեցվի վրեժը, ստեղծվի քաղաքացիական հասկացություն, կանխվի ժողովրդագրական փոփոխությունը տարածաշրջանում և հավասարություն հաստատվի քաղաքի ապագա ղեկավարման համար».- ասում է Իրաքյան կարիտասի տնօրենը: Քրիստոնեական փոքրամասնության մի մասը, ով 2014թ. լքել է քաղաքը, ասում է, որ նրանք հետ կվերադառնան, եթե անվտանգությունը թույլ տա:
Քաղդեական Եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սաքոն բոլոր իրաքցիներին կոչ է արել խուսափել «մեղադրանքներից ու դատապարտումներից» և «սեփական ու խմբակային շահերը առաջ տանելուց»: Նա ասել է, որ իսկական և քաղաքացիական ժողովրդավարության ստեղծումը երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ ելքն է:
Caritas.org կայքից թարգմանեց Նարինե Գալոյանը