• Բավական չէ միայն ավելացնել գիտելիքները քրիստոնեականից. հարկ է սիրե՛լ:

    «Քրիստոսի լայնությունն ու երկարությունը, բարձրությունն ու խորությունը հասկանալու համար մենք առաջնահերթորեն պետք է մտնենք աղոթելու սովորության մեջ»:


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ասել է, որ քրիստոնեականի գիտելիքներն ինքնին բավարար չեն Քրիստոսին ճշմարտապես ճանաչելու համար. մենք աղոթքի, երկրպագության և մեզ որպես մեղավորներ ճանաչելու կարիք ունենք: Այս մասին Քահանայապետը խոսել է խոսքերը Սբ. Մարթայի տաճարում մատուցած առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ:

     

    Քահանայապետի այս քարոզի խորհրդածությունների աղբյուրը Սբ. Պողոսի՝ Եփեսացիներին ուղղված թուղթն է, որտեղ առաքյալը աղոթում է, որ Սուրբ Հոգու միջոցով նրանք կարողանան զորանալ և, որ Հիսուս կարողանա ապրել նրանց սրտերում:

     

    Նշելով, որ Պողոսը խոսեց հսկայական ծովը սուվելու մասին.այդ ծովը Քրիստոսի անձն է: Քահանայապետը հարցրեց.

    «Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Քրիստոսին, ինչպե՞ս կարող ենք հասկանալ Նրա սերը, որը վեր է բոլոր պատկերացումներից»:

     

    Քրիստոս Ավետարանում է, և մենք ճանաչում ենք Քրիստոսին՝ Ավետարանը կարդալու միջոցով: Եվ մեզանից յուրաքանչյուրն անում է սա, և վերջապես մենք լսում ենք Ավետարանը, երբ գնում ենք Սբ. Պատարագի: Եվ քրիստոնեական սովորելը մեզ սովորեցնում է, թե ով է Քրիստոս: Բայց սա բավական չէ: Քրիստոսի լայնությունն ու երկարությունը, բարձրությունն ու խորությունը հասկանալու համար մենք առաջնահերթորեն պետք է մտնենք աղոթելու սովորության մեջ, ինչպես Պողոսն էր ծնկաչոք անում.

     

    «Տե´ր, ուղարկի´ր ինձ Սուրբ Հոգին, որպեսզի ճանաչեմ Հիսուսին»:

     

    Սակայն, Սրբազան Քահանայապետը նշեց, որ Հիսուսին իսկապես ճանաչելու համար միայն աղոթքը բավական չէ և ինչպես Պողոսն է ասել, որ ի հավելումն իր աղոթքի՝ նա «երկրպագում է այն խորհուրդը», որը վեր է մեր երևակայությունից և այս պաշտամունքի և երկրպագության ոգով էլ նա Տիրոջից խնդրում է այս շնորհը:

     

    «Մենք չենք կարող ճանաչել Տիրոջն՝ առանց այս պաշտամունքի սովորույթի, երկրպագել լռությամբ… Եթե չեմ սխալվում, վստահ եմ, որ այս պաշտամունքի աղոթքը մեզ քիչ է հայտնի: Թու´յլ տվեք ասել այս ամենը. ձեր ժամանակը վատնե՛ք Տիրոջ առաջ, Հիսուս Քրիստոսի Խորհրդի առաջ: Երկրպագեցե´ք նրան: Այնտեղ՝ լռության մեջ,  Սբ. Հաղորդության երկրպագության լռության մեջ: Նա Փրկիչն է և ես երկրպագում եմ Նրան»:

    25002lpr_c7a7b05952bf9ef

    Սրբազան Քահանայապետը նշել է, որ Քրիստոսին իսկապես ճանաչելու երրորդ պահանջը ինքներս մեզ ճանաչելն է և հետևապես սովորել ինքներս մեզ բնութագրել որպես մեղավորներ:

     

    «Մենք չենք կարող առանց ինքներս մեզ մեղադրելու երկրպագել: Որպեսզի մտնենք այս անհատակ եւ անսահման ծովը, որը Հիսուս Քրիստոսի խորհուրդն է. այս ամենն անհրաժեշտ է: Նախ աղոթքը. «Տե´ր, ուղարկի´ր ինձ Սուրբ Հոգին, որպեսզի նա առաջնորդի ինձ, որ ես ճանաչեմ Հիսուսին.այնուհետև, երկրպագե´նք խորհուրդը, մտնե´նք այդ խորհուրդի մեջ և երկրպագե´նք Նրան: Եվ վերջում, մեղադրենք ինքներս մեզ՝ ասելով. «Ես անազնիվ մարդ եմ»: Թո´ղ Աստված մեզ էլ տա այն շնորհը, որը Պողոսը աղերսում էր եփեսացիների համար, Քրիստոսին ճանաչելու և նրան արժանի լինելու շնորհը:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց